Ապրիլի 13-ին Փարիզում կկայանա Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի ՊՍԺ – «Բավարիա» դիմակայության պատասխան հանդիպումը։ Հիշեցնենք, որ Մյունխենում կայացած առաջին խաղում 3։2 հաշվով հաղթել է ՊՍԺ-ն։ Տեղի ունեցած նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է իր ակնկալիքների մասին․ «Մենք շատ պահեր ունեցանք առաջին խաղում, սակայն դրանց իրացումն այդ օրը լավ մակարդակի չէր։ […]
Ավելին
Էրեդիվիզիայի 29-րդ տուրի շրջանակում «Գրոնինգենը» սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվել է «Հերնվենին»։ Այդ հանդիպմանը «Գրոնինգենի» կազմում մասնակցել է նաև Արյեն Ռոբենը՝ 78-րդ րոպեին փոխարինման դուրս գալով փոխարինման։ 2020 թվականի հոկտեմբերից ի վեր դա դարձել է առաջին հանդիպումը, որին 37-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է․ նա երկար ժամանակ ապաքինվում էր վնասվածքից։ Խաղից հետո Ռոբենը խոսել է իր […]
Ավելին
Հոլանդական Էրեդիվիզիայի 29-րդ տուրի շրջանակում «Գրոնինգենը» սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվել է «Հերենվենին»։ Արյեն Ռոբենը, ով հանդես է գալիս «Գրոնինգենի» կազմում, այդ խաղում փոխարինման է դուրս եկել հանդիպման 78-րդ րոպեին։ 37-ամյա ֆուտբոլիստը երկար ժամանակ ապաքինվում էր վնասվածքից և 2020 թվականի հոկտեմբերից ի վեր անցկացնում է իր առաջին հանդիպումը։ Ռոբենը վերջին անգամ դաշտ էր դուրս […]
Ավելին
Հյուսիսային Ամերիկայում «Բարսելոնայի» սկաուտական բաժնի նախկին ղեկավար Անդրե Կյուրին պատմել է, որ «Ռեալի» ներկայիս վինգեր Վինիսիուս Ժունիորը ժամանակին կարող էր հայտնվել կատալոնական ակումբի կազմում։ «Մենք Վինիսիուսին նկատել էինք «Ռեալից» երեքուկես տարի շուտ, սակայն վերջնական արդյունքում, նրա գործակալները, ովքեր համաձայնություն ունեին «Բարսայի» հետ, դավաճանեցին մեզ։ Նրանց ընկերության հաճախորդները մենք էինք, ոչ թե «Ռեալի» ներկայացուցիչները։ Մենք հիանալի […]
Ավելին
Ապրիլի 13-ին կկայանան Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/4 եզրափակչի ՊՍԺ – «Բավարիա» և «Չելսի» – «Պորտու» դիմակայությունների պատասխան հանդիպումները։ Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, ՊՍԺ – «Բավարիա» հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել իտալացի Դանիելե Օրսատոն, ում եզրերում կօգնեն Ալեսանդրո Ջալատինին և Ֆաբյանո Պրետին, չորրորդ պաշտոնյան լինելու է Դանիելե Դովերին, VAR համակարգի պատասխանատուներ՝ Մասիմիլիանո Իրատին […]
Ավելին
Ապրիլի 13-ին Փարիզում կկայանա Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/4 եզրափակչի ՊՍԺ – «Բավարիա» դիմակայության պատասխան հանդիպումը։ Դիմակայության առաջին հանդիպումը փարիզյան ակումբի կազմից, կորոնավիրուսի համաճարակի պատճառով, բաց թողեցին Ալեսանդրո Ֆլորենցին և Մարկո Վերատին։ Ինչպես տեղեկացնում է ֆրանսիացի լրագրող Ժուլիեն Մեյնարդը, երկու ֆուտբոլիստներն էլ արդեն ապաքինվել են Covid-19-ից և պատրաստ կլինեն դիմակայության պատասխան խաղին։ Երկու ֆուտբոլիստներն էլ […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 28-րդ տուրի շրջանակում «Բավարիան» սեփական հարկի տակ չկարողացավ կոտրել «Ունիոն Բեռլինի» դիմադրությունը․ գրանցվեց 1։1 հաշիվը։ Ինչպես տեղեկացնում է Gracenote Live-ը, չնայած միավորների կորստին՝ մյունխենյան ակումբը դարձել է առաջին ակումբը, որին հաջողվել է նվաճել Չեմպիոնների լիգայի 2021/22 խաղարկության խմբային փուլի ուղեգիր։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բավարիան» 25-րդ անգամ է հանդես գալու Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, ինչը […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրի շրջանակում «Բետիսը» «Բենիտո Վիլյամարին» մարզադաշտում մրցեց չեմպիոնության համար պայքարող «Ատլետիկո Մադրիդի» դեմ։ Մադրիյան ակումբի ֆուտբոլիստները բավական ակտիվ սկսեցին խաղը և արդեն 5-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը․ Անխել Կոռայի փոխանցումից հետո աչքի ընկավ Յանիկ Ֆերեյրա Կարասկոն։ Խփած գոլից հետո էլ «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները 15-րդ րոպեին կարող էին կրկնապատկել հաշվի տարբերությունը, սակայն Սաուլ […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի շրջանակում Մոսկվայի «Դինամոն» «ՎՏԲ Արենա» մարզադաշտում մրցեց «Ուրալի» դեմ, իսկ խաղն ավարտվեց 2։2 հաշվով։ Հանդիպման 71-րդ րոպեին մոսկովյան ակումբի կազմում գոլի հեղինակ դարձավ 17-ամյա հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը՝ եզրափակելով Կոնստանտին Տյուկավինի փոխանցումը։ Հավելենք, որ Զախարյանը ՌՊԼ-ի շրջանակում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով առավելության հասավ «Բարսելոնայի» նկատմամբ։ Մադրիդյան ակումբի կազմից այդ հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսեց Լուկաս Վասկեսը, ով, սակայն, 43-րդ րոպեին վնասվածք ստացավ և չկարողացավ շարունակել խաղը՝ դաշտում տեղը զիջելով Ալվարո Օդրիոսոլային։ Ինչպես տեղեկացնում է «արքայական» ակումբի պաշտոնական կայքը, Վասկեսը վնասել է ձախ ոտքի խաչաձև […]
Ավելին
1 1,250 1,251 1,252 1,253 1,254 2,007

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023