Ինչպես տեղեկացնում է Լիգա 1-ը ներկայացնող «Լանսի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է նորվեգական «Բուդե Գլիմտի» կիսապաշտպան Պատրիկ Բերգին։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ «Լանսը» 24-ամյա ֆուտբոլիստի դիմաց վճարել է 4.5 մլն եվրո։ Նշենք, որ Բերգի ու «Լանսի» միջև պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2022 թ. հունվարի 1-ից։ Նշենք, որ Պատրիկ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրում «Գրանադան» սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթել է «Մալյորկային»։ Անդալուսական ակումբի կազմից հեթ-տրիկի հեղինակ է դարձել վետերան հարձակվող Խորխե Մոլինան։ Ինչպես տեղեկացնում է լրագրող Ալեքսիս Մարտին-Տամայոն, Մոլինան դարձել է Լա լիգայի շրջանակում երբևէ մեկ խաղում 3 գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը։ Իսպանացի ֆուտբոլիստը դեկտեմբերի 19-ին եղել է 39 տարեկան և 241 […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական հարձակվող Էդինսոն Կավանին, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Բարսելոնայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, կատալոնական ակումբը 34-ամյա ֆուտբոլիստի հետ 1.5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել։ Աղբյուրի փոխանցմամբ` ուրուգվայցի հարձակվողը համաձայնել է առաջին 6 ամսում «բլաուգրանասի» կազմում հանդես գալ նախատեսվածից ցածր աշխատավարձով, որը կփոխհատուցվի պայմանագրի վերջին տարում։ Այդուհանդերձ, այս գործարքի իրականացումը լուրջ վտանգի տակ […]
Ավելին
Գերմանական Երրորդ Բունդեսլիգայի 20-րդ տուրի շրջանակում «Դույսբուրգը» սեփական հարկի տակ մրցում էր «Օսնաբրյուկի» դեմ, սակայն հանդիպումը մնաց անավարտ։ Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, հանդիպումը նախ ընդհատվել է, այնուհետև գլխավոր մրցավար Նիկոլաս Վինտերի որոշմամբ այն դադարեցվել է։ Բանն այն է, որ «Դույսբուրգի» «ՄՍՎ-Արենա» մարզադաշտում հավաքված երկրպագուներից մեկը հանդիպման 33-րդ րոպեին ռասիստական վիրավորանք է թույլ տվել «Օսնաբրյուկի» […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում դեկտեմբերի 9-ին «Տոտենհեմը» սեփական հարկի տակ պետք է մրցեր ֆրանսիական «Ռենի» դեմ, սակայն լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստների և աշխատակիցների շրաջանակում բռնկված կորոնավիրուսի համաճարակի պատճառով հանդիպումը հետաձգվեց։ Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, այդ հանդիպման համար «Տոտենհեմի» անվան դիմաց 0:3 հաշվով տեխնիկական պարտություն է գրանցվել, քանի որ լոնդոնյան ակումբն այդպես էլ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 18-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց «Նապոլիին»։ Հանդիպման 90-րդ «ռոսոներիները» Ֆրանկ Կեսիեի ջանքերով հավսարեցրին հաշիվը, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Դավիդե Մասան, տեսակրկնապատկերների օգնականների հետ քննարկելով դրվագը, չհաշվեց դարպասի գրավումն ու արձանագրեց խաղից դուրս վիճակ։ Բանն այն է, որ այդ դրվագում «Միլանի» հարձակվող Օլիվիե Ժիրուն պառկած վիճակում գտնվել է խաղից […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Կադիսի» դեմ։ Չնայած հանդիպման մեծ մասում «արքայական» ակումբն ուներ տարածքային ու խաղային հսկայական առավելություն, միևնույնն է, չկարողացավ խփել գոնե մեկ գնդակ ու հաղթանակ կորզել. խաղն ավարտվեց 0:0 հաշվով։ Նշենք, որ Կառլո Անչելոտիի թիմը հանդիպման ընթացքում գնդակին տիրել է ժամանակի 82%-ը, կատարել 34 հարված, […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 18-րդ տուրի շրջանակում «Նապոլին» հյուրընկալվելիս մրցեց «Միլանի» դեմ։ Հանդիպման ընթացքում խփվեց ընդամենը մեկ գոլ, որը 5-րդ րոպեին իր անվան դիմաց գրանցեց Էլիֆ Էլմասը` հաղթանակ պարգևելով «Նապոլիին»։ Այսպիսով, Լուչիանո Սպալետիի թիմը հաղթեց 1:0 հաշվով։ Այս հաղթանակից հետո նեապոլիտանական ակումբը վաստակեց 39 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական։ «Միլանը» նույնպես ունի 39 միավոր, սակայն լրացուցիչ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ կմրցի «Կադիսի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Vmedia» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Իտալական Ա սերիայի 18-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա «Սան Սիրո» մարզադաշտում, որտեղ «Միլանը» կմրցի «Նապոլիի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Vmedia+» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023