«Յուվենտուսի» կիսապաշտպան Բլես Մատյուիդին այս ամռանը կարող է փոխել ակումբը: Ինչպես հայտնում է Le Parisien-ը, ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված են միանգամից մի քանի ակումբներ՝ «ՊՍԺ»-ն, «Մոնակոն», «Լիոնը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Էվերթոնը»: Այս բոլոր ակումբներն արդեն կապ են հաստատել ֆրանսիացու ներկայացուցիչների հետ: Նշվում է, որ «Յուվենտուսը» չի ցանկանում հրաժեշտ տալ ֆուտբոլիստին այս ամռանը: Ավելի վաղ հայտնի էր […]
Ավելին
«Ռոման» կրկին մտադիր է ձեռք բերել «Միլանի» կիսապաշտպան Սուսոյին: Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, Միլանյան ակումբը չի ցանկանում հրաժեշտ տալ 25-ամյա իսպանացուն: Բացի այդ նրա հրաժարագրի գումարը կազմում է 40 մլն եվրո: «Միլանն» իր հերթին հետաքրքրված է Նիկոլո Ձանյոլոյով, բայց «Ռոման» մտադիր է պահպանել կիսապաշտպանին: Բացի այդ միլանյան ակումբը հետաքրքրվում է հռոմցիների ևս երկու […]
Ավելին
«Ինտերը» դեռ չի կարողանում համաձայնեցնել «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոյի տրանսֆերը: Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, միլանյան ակումբը 33-ամյա բոսնիացու համար առաջարկում է 12 մլն եվրո, իսկ հռոմցիները պահանջում են 20 մլն եվրո: Բացի այդ «Ռոման» դեռ չի գտել Ջեկոյին փոխարինող:
Ավելին
Կիսապաշտպան Պաուլո Դիբալան կարող է հեռանալ «Յուվենտուսից»: Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան, 25-ամյա արգենտինացին հետաքրքրում է «Մանչեսթեր Յունայթեդին» և « ՊՍԺ»-ին: «Յուվենտուսը» ֆուտբոլիստի համար պահանջում է 80 մլն եվրոյից ոչ պակաս, իսկ Դիբալան ցանկանում է մնալ թուրինյան ակումբում:
Ավելին
«Յուվենտուսը» շարունակում է ջանք չխնայել Պոլ Պոգբային ձեռք բերելու համար Corriere dello Sport-ը հայտնում է, որ թուրինյան ակումբը թիմի նախկին կիսապաշտպանին վերադարձնելու համար պատրաստ է բաց թողնել Ժոաու Կանսելոյին, Բլեզ Մատուիդիին և Դուգլաս Կոստային: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՄՅՈւ-ն պատրաստ կլինի Պոգբայից հրաժարվել առնվազն 200 միլիոն եվրոյի դիմաց:
Ավելին
«Նապոլին» միացել է «Լիլի» կիսապաշտպան Նիկոլա Պեպեի տրանսֆերի համար պայքարին: Վերջինիս ցանկանում են ձեռք բերել՝ «Լիվերպուլը», «ՊՍԺ»-ն, «Արսենալը», «Բավարիան» և «Ինտերը»: Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, «Լիլը» պատրաստ է վաճառել 24-ամյա կիսապաշտպանին 60-65 մլն եվրոյի դիմաց, եթե նեապոլցիները գործարքին միացնեն Ադամ Ունասին: Իսկ 22-ամյա ալժիրցին դեռ չի ցանկանում տեղափոխվել «Լիլ», քանի որ ունի առաջարկներ […]
Ավելին
«Յուվենտուսի» նորեկ Մատեյս դե Լիգտը հանդես կգա 4-րդ համարի տակ: «4-րդ համարն ինձ համար յուրահատուկ է, «Այաքսում» ես միշտ այդ համարի տակ եմ հանդես եկել: «Յուվեում» այդ համարն ազատ էր, ես դրա մասին անցյալից շատ լավ պատմություններ եմ լսել («Յուվենտուսում» 4-րդ համարի տակ խաղացել են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք՝ Պատրիկ Վիեյրան և Բեպե Ֆուրինոն են): Ես […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուի տեղափոխությունը «Ինտեր» կարող է չկայանալ: Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, անգլիական կողմը բելգիացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց մտադիր է ստանալ 83 մլն եվրո: «Ինտերն» էլ իր հերթին պատրաստ չէ վճարել 65 մլն եվրոյից ավել: Եթե ՄՅՈւ-ն չնվազեցնի գումարի չափը, ապա իտալացիները կհրաժարվեն տրանսֆերից: Հայտնի է, որ «Ինտերը» որպես պահեստային […]
Ավելին
«Այաքսի» գլխավոր տնօրեն Էդվին վան դեր Սարը հաջողություն է մաղթել պաշտպան Մատեյս դե Լիգտին «Յուվենտուսում»: «Կարմարա-սպիտակավուններից սպիտակա-սևերի մոտ: Ինձ ծանոթ է այդ ճանապարհը: Ամենալավը քեզ մրցաշարում, Մատեյս: «Յուվենտուս»՝ պահպանիր նրան:»,- գրել է վան դեր Սարը Twitter-ում: Իր կարիերայի ընթացքում վան դեր Սարը 1999 թվականին «Այաքսից» տեղափոխվել է «Յուվենտուս» և 2 մրցաշրջան անցկացրել այնտեղ:
Ավելին
«Միլանը» դիտարկում է «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչին ձեռք բերելու տարբերակը: Ինչպես հայտնում է Sky Sport Italia-ն, ԱՄՆ-ում շրջագայությունից վերադառնալուց ետո իտալական ակումբը մտադիր է հանդիպում կազմակերպել 33-ամյա խորվաթի հետ: Տրանսֆերի հաջող կայանալու գրավականներից մեկը կարող է հանդիսանալ Մոդրիչի և «Միլանի» ղեկավարներից մեկի՝ Զվոնիմիր Բոբանի լավ հարաբերություները: Վերջինս նաև ֆուտբոլիստի հայրենակիցն է: Նշվում է նաև, որ […]
Ավելին
1 451 452 453 454 455 468

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023