Նայնգոլան․ «Վախենում եմ վարակվեմ կորոնավիրուսով և վարակը փոխանցեմ նրան»

Նայնգոլան․ «Վախենում եմ վարակվեմ կորոնավիրուսով և վարակը փոխանցեմ նրան»

26/03/2020 - 20:27

«Կալյարիի» կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանը պատմել է, թե ինչպես է իր կինը՝ Կլաուդիան, կորոնավիրուսի համաճարակի պայմաններում պայքարում վարակի դեմ։ Նշենք, որ ֆուտբոլիստի կնոջ մոտ քաղցկեղ է հայտնաբերվել։

«Բոլորը խոսում են միայն այն մասին, որ կորոնավիրուսը մեծ խնդիր է։ Հուսով ենք, որ այս ամենը շուտով կավարտվի, քանի որ Կլաուդիայի իմունային համակարգը բավականին թույլ է, այդ պատճառով էլ նա խուսափում է հիվանդանոցներից։

Հավանականություն կա, որ երբ ես գնում եմ գնումների, ձեռք բերեմ վարակը, իսկ երբ ես վերադառնում եմ տուն վախենում եմ, որ կվարակեմ կնոջս, սակայն ես փորձում եմ զգույշ լինել։ Կարծում եմ՝ դեռ ամեն ինչ լավ է։

Մենք արդեն հաղթահարել ենք ամենադժվար փուլը, այժմ ամեն ինչ հիանալի է ընթանում»,- նշել է Նայնգոլանը, ում խոսքերը մեջբերում է Football Italia-ն։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023