«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին դեռ հետաքրքրում է «ՊՍԺ»-ին: Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, «մայրաքաղաքայինները» մտադիր են մեկ տարով վարձակալել արգենտինացուն: Ակումբները քննարկում են գնման իրավունքի հարցը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իկարդիին ցանկանում են ձեռք բերել «Վալենսիան» և «Աթլետիկոն»: Սակայն դրա համար ֆուտբոլիստը նախ պետք է գոնե մեկ տարով երկարացնի միլանցիների հետ […]
Ավելին
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը արդեն Հռոմում է և պայմանագիր կստորագրի «Ռոմայի» հետ: Pagine Romaniste-ն հրապարակել է Հենոյի լուսանկարը Հռոմի օդանավակայանից. հայ ֆուտբոլիստը «Ռոմայի» շարֆով է:
Ավելին
Հենրիխ Մխիթարյանի հավանական տեղափոխության շուրջ խոսակցությունները նոր թափ են ստանում: Football Italia-ն հայտել է անվանի լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի տեղեկությունը, ըստ որի՝ «Ռոման» կվարձարձակալի Մխիթարյանին հետագայում տրանսֆերը գնելու իրավունքով: Սեփական կայքում Դի Մարցիոն անգամ վստահեցրել է, որ գործարքը շուտով կկայանա: Պարբերականը հայտնում է նաև, որ Հենրիխը չի մտնում «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի ծրագրերում, ինչն […]
Ավելին
«Յուվենտուսը» դեռ ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչին: Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, կողմերը երեկվանից բանակցություններ են վարում: Կատալոնացիները դեմ չեն բաց թողնել 31-ամյա խորվաթին, սակայն նրա փոխարեն ցանկանում են ստանալ թուրինցիների կիսապաշտպան Էմրե Ջանին: Այս տարբերակը շահավետ չէ «ծեր սինյորայի» համար, քանի որ վերջինս ցանկանում է մեկ այլ ֆուտբոլիստի միացնել […]
Ավելին
«Միլանի» ղեկավարությունը հետաքրքրվում է «Ջենոայի» հարձակվող Կրիստիան Կուամեի ծառայություններով: Calciomercato-ն Sportitalia-ի հղումով տեղեկացնում է, որ միլանցիները պատրաստ են 21-ամյա հարձակվողի փոխարեն առաջարկել իրենց թիմի հարձակվող Անդրե Սիլվային: Ա սերիայի անցած մրցաշրջանում անցկացրած 38 հանդիպումներում Կուամեն խփել է 4 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում:
Ավելին
La Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ «Ատալանտայի» պաշտպան Մարտին Շկրտելը կհեռանա ակումբից: Իտալացիները 34-ամյա սլովակի հետ կխզեն գործող պայմանագիրը վերջինիս առողջական խնդիրների պատճառով: Շուտով այս մասին պաշտոնական հայտարարություն կլինի: Իտալական ակումբը արդեն փնտրում է նոր պաշտպան: Շկրտելը «Ատալանտայի» հետ պայմանագիր է կնքել օգոստոսի սկզբին և դեռ ոչ մի հանդիպում չի անցկացրել ակումբի կազմում:
Ավելին
«Յուվենտուսի» սպորտային գծով տնօրեն Ֆաբիո Պարատիչին հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Պաուլո Դիբալան չի վաճառվի այս տրանսֆերային պատուհանի ընթացքում: «Մենք միանգամայն բացառում ենք Դիբալայի հեռանալը այս ամռանը: Մեր թիմը միշտ հայտնի է եղել նրանով, որ խաղացողները շատ մոտ են իրար հետ: Ֆուտբոլիստները միշտ ուրախ են վերադառնալ մեզ մոտ: «Յուվենտուսը» 3000 օր գլխավորել է Ա սերիայի […]
Ավելին
«Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին ներողություն է խնդրել Ա սերիայի շրջանակում «Յուվենտուսի» դեմ կայացած հանդիպման 94-րդ րոպեին սեփական դարպասը գրավելու համար (3:4): «Այս ինքնագոլն ինձ ցավ է պատճառում, քանի որ այն եղավ անհավանական քամբեքից հետո («Նապոլին» բացվեց 0:3 հաշվից հետո): Ես ներողություն եմ խնդրում: Բայց մենք պետք է ընդունենք դա, մենք ուժեղ ենք: Մենք դա ցույց […]
Ավելին
«Միլանի» պաշտպան Դիեգո Լակսալտն այս մրցաշրջանը կանցկացնի «Տորինոյում»: Թուրինյան ակումբը հայտարարել է, որ վարձակալել է 26-ամյա պաշտպանին 11,5 մլն եվրոյի դիմաց գնման իրավունքով: Ուրուգվայցու մեկ տարով վարձակալության համար «Տորինոն» «Միլանին» կվճարի 500 հզր եվրո: Ա սերիայի անցած մրցաշրջանում Լակսալտն անցկացրել է 20 հանդիպում և 2 անգամ արժանացել է դեղին քարտի:
Ավելին
«Ինտերը» մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը ցանկանում է հարձակվող Մաուրո Իկարդիին վարձակալության տալ: Միլանցիները նաև ցանկանում են մեկ տարով երկարացնել արգենտինացու հետ գործող պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2021 թվականը: Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, «Ինտերի» ղեկավարությունը արդեն բանակցել է Վանդա Նարայի հետ, ով Իկարդիի կինն է և գործակալը: Ակումբի սպորտային գծով տնօրեն […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023