Ռեալը խոշոր գումար կառաջարկի Դոնարումայի համար

Ռեալը խոշոր գումար կառաջարկի Դոնարումայի համար

21/04/2020 - 15:35

«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման մրցաշրջանի ավարտին կարող է փոխել ակումբային գրանցումը։ Իտալացի տարպասապահի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալը»։

Մադրիդյան ակումբը պատրաստ է 21-ամյա դարպասապահի համար վճարել 50 մլն եվրո։ Այդ մասին տեղեկացնում է Milan News-ը՝ հղում կատարելով Tuttosport-ին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն այնքան էլ գոհ չէ ակումբի հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուայի խաղից և դիտարկում է այլընտրանքային տարբերակ։

Նշվում է, որ Դոնարուման չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը «Միլանի» հետ և 2021 թվականին կդառնա ազատ գործակալ։

«Ռոսոներիներն» իրենց հերթին ցանկանում են արագ լուծել խաղացողի տրանսֆերի հարցը՝ օգտվելով «Ռեալի» և ՊՍԺ-ի հետաքրքրվածության փաստից։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023