Բեռլինի «Հերտան» սկսել է ակտիվորեն հետաքրքրվել «Միլանի» լեհ հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկի ծառայություններով։ Այս մասին տեղեկացնում է Sky Sports-ի լրագրող Ֆաբրիցո Ռոմանոն։ Ըստ մեկ այլ լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի՝ գերմանական ակումբը խաղացողի համար պատրաստ է վճարել 27 մլն եվրո։ Կողմերն արդեն սկսել են բանակցել, որպեսզի տրանսֆերը հասցնեն ձևակերպել մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը։ Նշվում է նաև, որ […]
Ավելին
«Միլանի» կիսապաշտպան Սուսոն շատ մոտ է «Սևիլիա» տեղափոխվելուն։ Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, խաղացողն արդեն մեկնել է Սևիլիա, որպեսզի ավարտին հասցնի տրանսֆերը։ Ակումբներն արդեն համաձայնեցրել են նաև ֆինանսական հարցերը։ Այսօր նախատեսված է նաև խաղացողի բուժզննումը։ Հնարավոր է՝ անդալուսական ակումբն այօր երեկոյան պաշտոնապես հայտարարի տրանսֆերի մասին։
Ավելին
Անցնող հանգստյան օրերին կայացավ հերթական հռոմեական դերբին, որի շրջանակում «Ռոման» և «Լացիոն» կիսեցին միավորը․ խաղն ավարտվեց 1։1 հաշվով։ «Ռոմայի» նախկին ավագ Դանիելե դե Ռոսին, ով վերջերս ավարտեց խաղացողի կարիերան, ներկա է եղել այդ հանդիպմանը։ Խաղացողի կինը՝ Սառա Ֆելբերբաումը, Instagram-ի էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է նա կերպարանափոխում դե Ռոսիին։ «Ջալոռոսիների» նախկին […]
Ավելին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփում է 2019 թվականը։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ճանաչվել է 2019 թվականի Հայաստանի լավագույն մարզիչ։ ՀՖՖ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Հայաստանի 2019 թ․ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով վարձակալական հիմունքներով այժմ հանդես է գալիս «Ռոմայի» կազմում։ 31-ամյա խաղացողն այս մրցանակին արժանանում է 9-րդ […]
Ավելին
Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչ «Միլան» – «Տորինո» հանդիպումից առաջ տեղի է ունեցել լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթի հիշատակին նվիրված արարողություն։ Հանդիպումից առաջ անջատվել է «Սան Սիրո» մրազադաշտի լուսավորությունն ու խաղատախտակի վրա հայտնվել է Բրայանթին նվիրված ֆոտոշարք։ Նախատեսված 1 րոպե լռությունը չի կայացել, սակայն խաղացողները սև թևկապներով են հանդիպումն անցկացրել, որտեղ «Միլանը» 4։2 հաշվով լրացուցիչ ժամանակում հաղթեց […]
Ավելին
Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչում «Միլանը» սեփական հարկի տակ լրացուցիչ ժամանակում 4։2 հաշվով առավելության հասավ «Տորինոյի» նկատմամբ։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2։2 հաշվով, իսկ «ռոսոներիները» պարտությունից փրկվեցին միայն 90+1-րդ րոպեին։ Խաղի հաշվիը 12-րդ րոպեին Անտե Ռեբիչի փոխանցումից հետո բացել էր Ջակոմո Բոնավենտուրան, այնուհետև թուրինյան ակումբի կազմում 34 և 71-րդ րոպեներեին դուբլի հեղինակ էր դարձել բրազիլացի պաշտպան […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը հայտարարել է, որ Ալեքսիս Սանչեսը «Ինտերում» վարձակալությունից հետո վերադառնալու է ակումբ։ «Ալեքսիսը ամռանը կվերադառնա և կապացուցի, որ դուք բոլորդ սխալ էիք», նշել է նորվեգացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է goal.com-ը։ Հիշեցնենք, որ 31-ամյա չիլիացի խաղացողը «ներաձուրիների» կազմը համալրել է նախորդ ամռանը։ Ընթացիկ մրցաշրջանում Սանչեսը բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է […]
Ավելին
Այսօր հայտնի դարձավ, որ «Ինտերը» 20 մլն եվրոյով ձեռք է բերել «Տոտենհեմի» 27-ամյա կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին։ Ինչպես տեղեկացնում է AS-ը, նախորդ ամռանը Մադրիդի «Ռեալը» դանիացի խաղացողի հետ հասել էր նախնական համաձայնության, սակայն «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն արգելափակել է այս տրանսֆերը։ Հաղորդվում է, որ դանիացի խաղացողը մինչև վերջին պահը հավատացել է, որ մադրիդյան ակումբի […]
Ավելին
«Ինտերի» կիսապաշտպան Մատեո Պոլիտանոն կարիերան կշարունակի «Նապոլիի» կազմում։ Նեապոլիտանական ակումբը վարձակալել է 26-ամյա կիսապաշտպանին, որը ներառում է նաև խաղացողի տրանսֆերը ձեռք բերելու անմիջական իրավունք։ Հաղորդովում է, որ գործարքն արժեցել է 25 մլն եվրո, իսկ խաղացողը նոր ակումբի կազմում կվաստակի 2․5 մլն եվրո։ Պոլիտանոն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 11 հանդիպման՝ աչքի չընկնելով ոչ մի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է բրազիլական «Ֆլամենգոյի» պատշոնական կայքը, ակումբը 17 մլն եվրոյի դիմաց «Ինտերից» գնել է Գաբրիել Բարբոսայի՝ «Գաբիգոլի» ամբողջական տրանսֆերը։ Խաղացողը վարձակալական հիմունքներով «Ֆլամենգոյի» կազմում հանդես էր գալիս նախորդ տարվա հունվարից։ 2019 թվականին 23-ամյա խաղացողը բրազիլական ակումբի դարձել է Լիբերտադորեսի գավաթակիր, ինչպես նաև դարձել է բրազիլական Ա սերիայի չեմպիոն։ Կենտրոնական հարձակվողը նախորդ տարի մասնակցել է […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023