Իտալական Ա սերիայի 29-րդ տուրի շրջանակում միաժամանակ կայացան մի քանի հանդիպումներ։ Ամենահետաքրքիր և դրամատիկ հանդիպումը կայացավ Նեապոլի «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում, որտեղ «Նապոլին» մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Կրոտոնեի» դեմ։ Ջենարո Գատուզոյի սաները հանդիպումը տարածքային լուրջ առավելությամբ մեկնարկեցին և 22-րդ րոպեի դրությամբ հաղթում էին արդեն 2։0 հաշվով, իսկ գոլերն իրենց անվան դիմաց գրանցեցին Լորենցո Ինսինյեն ու […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 29-րդ տուրի մեկնարկային խաղում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց «Սամպդորիայի» դեմ։ Հանդիպման առաջին խաղակեսում ճիշտ է՝ գնդակին ավելի շատ տիրում էին «ռոսոներիները» (54%), սակայն Ջենոայից ժամանած հյուրերի գրոհներն ավելի վտանգավոր էին, ինչպես նաև նրանք ավելի շատ դիպուկ հարված կատարեցին մրցակցի դարպասին (3 դիպուկ հարված), որոնք, սակայն, գոլի չվերածվեցին։ Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման […]
Ավելին
Ինչպես գիտեք, «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդի գործակալ Մինո Ռայոլան և հայրը՝ Ալֆ-Ինգե Հալանդը օրեր առաջ հանդիպել են «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ՝ քննարկելով նորվեգացի ֆուտբոլիստի տրանսֆերային մանրամասները։ Ինչպես տեղեկացնում է El Chiringuito TV-ն, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ոչ միայն Հալանդի տրանսֆերը, այլև «Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Մաթիաս դե Լիխտի հավանական տեղափոխության հնարավորությունը կատալոնական ակումբ։ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 29-րդ տուրի շրջանակում «Միլանը» սեփական հարկի տակ կմրցի «Սամպդորիայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 14։30, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Marca-ն՝ հղում կատարելով La Gazzetta dello Sport-ին, «Բարսելոնան» հետաքրքրված է «Միլանի» կենտրոնական պաշտպան Ալեսիո Ռոմանյոլիի ծառայություններով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «ռոսոներիները» նոր պայմանագրի կնքման հարցում չեն կարողանում համաձայնության հասնել Ռոմանյոլիի հետ, ինչից էլ փորձում է օգտվել կատալոնական ակումբը։ Բանն այն է, որ կոմղերի միջև պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի հունիսի 30-ին, իսկ նոր պայմանագրով […]
Ավելին
Իտալիայի հավաքականի ու «Ռոմայի» նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն խոսել է հռոմեական ակումբում իր խաղընկեր Ֆրանչեսկո Տոտտիի հետ ունեցած հիշողությունների մասին։ Ֆուտբոլիստները սկսել են ընկերություն անել 2001 թվականից, երբ Կասանոն 31 մլն եվրոյի դիմաց «Բարիից» տեղափոխվեց «Ռոմա»։ Նրանց ընկերության մասին խոսվում է նաև «Իմ անունն է Ֆրանչեսկո Տոտտի» ֆիլմում, որը նկարահանվել է Sky Italia-ի կողմից։ Կասանոն […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով լքելու է ակումբը։ Այդ լուրից հետո մի շարք գրանդ ակումբներ սկսել են հետաքրքրվել 32-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։ Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, խոսքը «Բարսելոնայի», «Յուվենտուսի» և ՊՍԺ-ի մասին է։ Բացի այս ակումբներից, նշվում է նաև, որ Ագուերոյին պայմանագիր են ցանկանում առաջարկել […]
Ավելին
Սպորտի միջազգային հետազոտությունների կենտրոնը՝ CIES -ն ամփոփել է 2021 թվականի առաջին քառորդի ֆուտբոլային արդյունքները՝ գնահատելով թոփ-5 առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստներին։ Հետազոտությունների կենտրոնը յուրահատուկ մեթոդ է մշակել, որը թույլ է տալիս գնահատել ֆուտբոլիստների օգտակարությունը՝ անկախ այն բանից, թե որ դիրքում է հանդես գալիս նա։ CIES-ը գնահատել է թոփ-5 լիգաների 98 ակումբների բոլոր ֆուտբոլիստներին, սակայն վերջնական ցանկում […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 29-ին «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Villa Stuar բժշկական կենտրոնում բուժզննում է անցել, որպեսզի պարզ դառնա, թե ինչպես է ընթանում նրա ապաքինումը։ 32-ամյա ֆուտբոլիստը մկանային վնասվածք էր ստացել մարտի 11-ին՝ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի Դոնեցկի «Շախտյորի» դեմ կայացած առաջին խաղում, որի շրջանակում հռոմեական ակումբը հաղթեց 3։0 հաշվով։ Այդ հանդիպումը Մխիթարյանը սկսել […]
Ավելին
Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն խոսել է իր հանրահայտ սանրվածքի մասին, որով նա ներկայացել էր 2002 թվականի աշխարհի առաջնության ընթացքում․ «Դա սարսափելի էր։ Ես ներողություն եմ խնդրում աշխարհի բոլոր մայրերից, ովքեր տեսել են, թե ինչպես են իրենց երեխաները կրկնում այդ սանրվածքը։ Ես կիսաեզրափակիչ խաղից առաջ վնասվածք էի ստացել և չէի ցանկանում հարցազրույց տալ որևէ բրազիլական […]
Ավելին
1 286 287 288 289 290 462

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023