Եվրո-2020-ն արդեն մի քանի օր է ավարտվել։ Եզրափակիչ խաղում Իտալիայի հավաքականը գերդրամատիկ պայքարում 11-մետրանոց հարվածաշարով հաղթեց Անգլիային` դառնալով Եվրոպայի չեմպիոն։ Սառը գլխով վերլուծել ենք մրցաշարի եզրափակիչ հանդիպումը, որն էլ այժմ ներկայացնում ենք ձեր դատին։ Աշխարհում չկա մեկ այլ ազգային թիմ, որը այսքան շատ պարտված լինի հետխաղյա 11-մետրանոցներով։ Անգլիայի երկրպագուների համար այդ դառը զգացողությունը ծանոթ է։ […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՊՍԺ -ն պայմանագիր է կնքել «Միլանի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի հետ։ Արդեն հայտնի է, թե 22-ամյա դարպասապահը որ համարի մարզաշապիկի ներքո է խաղալու։ Իտալացի ֆուտբոլիստը բավական տարօրինակ ընտրություն է կատարել` վերցնելով «50» համարը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՊՍԺ-ի պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի հետ։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 5 տարով, որը նախատեսված է մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ 22-ամյա դարպասապահը նոր ակումբի շարքերը համալրել է անվճար, քանի որ դարձել էր ազատ գործակալ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դոնարուման փարիզյան ակումբի կազմում […]
Ավելին
Հուլիսի 13-ին ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում ներկայացրեց Եվրո-2020-ի «Լավագույն գոլ» մրցանակի հավակնորդներին, որի հաղթողը որոշվելու էր քվեարկության միջոցով։ Եվ ահա, ՈՒԵՖԱ-ն այսօր` հուլիսի 14-ին, հայտնեց, որ Եվրո-2020-ի լավագույն գոլ է ճանաչվել Չեխիայի հավաքականի հարձակվող Պատրիկ Շիկի` Շոտլանդիայի ընտրանու դարպասը դաշտի կենտրոնից խփած գնդակը։ Աղբյուրի փոխանցմամբ` 25-ամյա հարձակվողը քվեարկության արդյունքում ստացել է 800 հազար ձայն։ Հավելենք, […]
Ավելին
«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի վինգեր Ֆեդերիկո Կիեզան կարող էր հայտնվել «Չելսիի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է գերմանացի լրագրող Քրիստիան Ֆալկը, «ազնվականները» 23-ամյա ֆուտբոլիստի դիմաց առաջարկել են 100 մլն եվրո։ Աղբյուրի փոխանցմամբ` թուրինյան ակումբը նույնիսկ չի էլ դիտարկել այդ առաջարկը` միանգամից մերժելով այն։ Ֆեդերիկո Կիեզան «Յուվենտուսի» կազմում հանդես է գալիս 2020 թ. հոկտեմբերից և մինչ այս պահը […]
Ավելին
«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման , ով ս/թ հուլիսի 1-ին դարձել է ազատ գործակալ, հրաժեշտ է տվել «ռոսոներիների» երկրպագուներին. «Այս ակումբը հավերժ կմնա իմ սրտում։ Հեռանալու որոշումն ինձ շատ դժվար է տրվել, սակայն երբեմն պետք է վճռական գտնվել և նոր փուլ բացել կյանքում։ «Ռոսոներիների» մարզաշապիկով ես այնպիսի հաջողությունների եմ հասել, ինչպիսին էր 16 տարեկանում Ա սերիայի […]
Ավելին
Եվրո-2020-ն արդեն 3 օր է ավարտվել է. Իտալիայի հավաքականը 11-մետրանոցների օգնությամբ հաղթել է Անգլիայի ընտրանուն և նվաճել բաղձալի գավաթը, սակայն երզափակիչ հանդիպման շուրջ աղմուկը դեռևս չի դադարում։ Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, Իտալիայի հավաքականի ավագ Ջորջիո Կիելինին 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ Բուկայո Սակայի վճռորոշ հարվածից առաջ արտաբերել է «կիրիկոչո» բառը` անիծելով վերջինիս։ «Կիրիկոչո» բառացի թարգամանաբար նշանակում է […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, ՈՒԵՖԱ-ն մտադիր է կրկին ավելացնել Եվրոպայի առաջնության մասնակիցների քանակը` հաշվի առնելով վերջին հաջողված փորձը, երբ Եվր-2016-ից սկսած, մրցաշարին մասնակցում են 24 հավաքականներ։ Աղբյուրի փոխանցմամբ` ՈՒԵՖԱ-ն դիտարկում է Եվրո-2028-ին մրցաշարի մասնակիցների քանակը 24-ից հասցնի 32-ի, սակայն դա հնարավոր կլինի քննարկել միայն 2023 թվականի տարեվերջին, երբ արդեն հայտնի կլինեն այն երկրները, որոնք […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ռոմայի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Վուլվերհեմպտոնի» և Պորտուգալիայի հավաքականի դարպասապահ Ռուի Պատրիսիուին։ «Գայլերը» 33-ամյա դարպասապահի դիմաց վճարել են 11.5 մլն եվրո, իսկ կողմերի միջև կնքվել է 3 տարվա պայմանագիր։ հիշեցնենք, որ պորտուգալացի դարպասապահը «Վուլվզի» կազմում հանդես էր գալիս 2018 թ. հուլիսից և մինչ այս պահն ակումբի կազմում անցկացրել է 127 հանդիպում` […]
Ավելին
Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչը, ամենայն հավանականությամբ, կարկերան կշարունակի «Միլանի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է լրագրող Calciostyle.It-ը, «ռոսոներիները» խաղացողի տրանսֆերի հարցում արդեն սկզբունքային համաձայնության են հասել մոսկովյան ակումբի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` «Միլանը» 23-ամյա ֆուտբոլիստին պարտադիր գնման իրավունքով կվարձակալի։ «Կարմրասևերը» Վլաշիչի ամբողջական տրանսֆերի դիմաց կվճարեն 25 մլն եվրո։ Ինչ վերաբերում է Վլաշիչի անձնական պայմանագրին, ապա «ռոսոներիներն» առաջարկել […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023