Իտալական Ա սերիայի 36-րդ տուրում միմյանց դեմ մրցեցին հետնապահների թվում ընթացող «Սալերնիտանան» ու «Կալյարին»։ Համառ և լարված պայքարում ընթացած խաղուն կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։ Նախ Սալերնոն ներկայացնող ակումբին 68-րդ րոպեին առաջ մղեց Սիմոնե Վերդին, ով դիպուկ իրացրեց 11-մետրանոցը, ապա 90+9-րդ րոպեին անկյունայինի իրացումից հետո «Կալյարիի» համար թանկարժեք միավոր փրկեց Ջորջիո Ալտարեն։ Այս ոչ-ոքիից […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ավարտվել է Բ սերիայի 2021/22 մրցաշրջանի հիմնական հատվածը։ Վերջին` 38-րդ տուրում, մրցաշարային աղյուսակի առաջատար «Լեչեն» «Վիա դել Մարե» մարզադաշտում մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Պորդենոնեի» դեմ։ Մեծ առավելության պայմաններում Մարկո Բարոնիի սաներն ընդամենը մեկ գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը. տանտերերին հաղթանակ պարգևեց 46 րոպեին Ժան Մայերի խփած միակ գոլը։ Այս հաղթանակից հետո «Լեչեն» […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 36-րդ տուրի շրջանակում «Ջենոան» «Լուիջի Ֆերարիս» մարզադաշտում մրցեց «Յուվենտուսի» դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո կողմերը դրամա էին պատրաստել ֆուտբոլասերների համար։ Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում` 48-րդ րոպեին, Պաուլո Դիբալան աջ ոտքի հիանալի հարվածով բացեց հանդիպման հաշիվը։ Երկար ժամանակ դարպասի նոր գրավումներ չէին արձանագրվում, իսկ կողմերը բազմիցս վրիպում էին նպաստավոր դիրքերից։ Թվում էր` թուրինյան […]
Ավելին
Ավարտվեց Բ սերիայի 2021/22 խաղարկության հիմնական հատվածը, որի վերջին` 38-րդ տուրում առաջատարների թվում ընթացող «Կրեմոնեզեն» հյուրընկալվելիս մրցեց «Կոմոյի» դեմ։ Վերջին տուրից առաջ Կրեմոնա քաղաքը ներկայացնող ակումբը զբաղեցնում էր 3-րդ հորիզոնականը և 1 միավորով զիջում էր 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Մոնցային»։ Այդուհանդերձ, վերջին տուրում «Կրեմոնեզեն», Սամուել Դի Կարմինեի դուբլի շնորհիվ, 2:1 հաշվով հաղթեց «Կոմոյին», իսկ «Մոնցան» հյուրընկալվելիս […]
Ավելին
Իտալական Ա սերայի 36-րդ տուրի մեկնարկային խաղում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Էմպոլիի» դեմ։ Հանդիպումը բավական անհաջող մեկնարկեց միլանյան ակումբի համար, քանի որ արդեն 28-րդ րոպեի դրությամբ «Էմպոլին» հաղթում էր 2:0 հաշվով։ Նախ 5-րդ րոպեին հաշիվը բացեց Անդրեա Պինամոնտին, ապա 28-րդ րոպեին աչքի ընկաց Քրիստիան Ասլանին։ Այդուհանդերձ, նախքան ընդմիջման գնալը Սիմոնե Ինձզագիի թիմը կարողացավ ոչ […]
Ավելին
Մայիսի 5-ին Մոնտե Կարլոյում տեղի է ունեցել իտալացի նախկին գործակալ Մինո Ռայոլայի հուղարկավորության արարողությունը։ Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, Ռայոլայի հրաժեշտի արարողությունը կայացել է փակ պայմաններում, որին ներկա են եղել նրա ընտանիքի անդամները, հարզատներն ու մի շարք ֆուտբոլիստներ։ Աղբյուրի փոխանցմամբ` հուղարկավորությանը ներկա են եղել այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Զլատան Իբրահիմովիչը («Միլան»), Ջանլուիջի Դոնարուման […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ռոման» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Լեսթերին»։ «Գայլերն» ընդհանուր դիմակայությունում հաղթեցին 2:1 հաշվով ու դուրս եկան մրցաշարի եզրափակիչ, որի շրջանակում կմրցեն «Ֆեյենորդի» դեմ։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն. «Սա մեր ընտանիքի հաղթանակն է։ Ոչ միայն այն մարդկանցը, ովքեր խաղադաշտում ու պահեստայինների նստարանին […]
Ավելին
Մայիսի 5-ին կայացան Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչների պատասխան հանդիպումները, ինչի արդյունքում «Ռոման» ու «Ֆեյենորդը» դուրս եկան մրցաշարի եզրափակիչ։ Մրցաշարի եզրափակիչը կկայանա մայիսի 25-ին` Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայի «Արենա Կոմբետարե» մարզադաշտում` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ մրցեց «Լեսթերի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա հռոմեական ակումբը բավական արագ բացեց հանդիպման հաշիվը. 11-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Թեմի Աբրահամը։ Առաջին կեսի մնացած ժամանակահատվածում էլ «գայլերը» շատ ավելի լավ տեսք ունեին […]
Ավելին
Իտալական Ա սերիայի շրջանակում կայացավ 20-րդ տուրից հետաձտված «Սալերնիտանա» – «Վենեցիա» հանդիպումը։ Կարելի է ասել` տանտերերը հանդիպումն սկսեցին մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 7-րդ րոպեին Ֆեդերիկո Բոնացոլին, դիպուկ իրացնելով 11-մետրնոցը, բացեց խաղի հաշիվը։ Առաջին կեսի մնացած ժամանակահատվածում էլ Դավիդե Նիկոլայի թիմն ակումբն ուներ խաղային լուրջ առավելություն, ինչի արդյունքում ստեղծեց մի շարք իրական գոլային պահեր, […]
Ավելին
1 171 172 173 174 175 464

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023