«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնը կարող է կարիերան շարունակել «Սևիլիայում»: Ինչպես հայտնում է AS-ը, ֆուտբոլիստը վարձավճարով կտեղափոխվի «Սևիլիա»: Պայմանագիրը նախատեսված կլինի 1 տարով: Հիշեցնենք, որ «Սևիլիան» գլխավորում է «Ռեալի» նախկին մարզիչ Խուլիեն Լոպետեգին:
Ավելին
«Բավարիան» տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում է ներառել «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեին: Մյունխենյան ակումբը ֆրանսիացու համար առաջարկել է 70 միլիոն եվրո, հայտնում է Diario Sport-ը: Նշվում է, որ «Բարսելոնան» մերժել է առաջարկը: Իսպանական պարբերականները հայտնում են, որ կատալոնական ակումբը պատրաստ կլինի հրաժարվել խաղացողից 95 միլիոն եվրոյի դիմաց:
Ավելին
«Սևիլիայի» կիսապաշտպան Պաբլո Սարաբիան կարիերան կշարունակի ՊՍԺ-ում: Սարաբիան «ՊՍԺ»-ի հետ ստորագրել է 5 տարվա պայմանագիր: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փարիզյան ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարի 18 մլն եվրո:
Ավելին
Նեյմարը և Գրիզմանը մոտ են «Բարսելոնա» տեղափոխվելուն: Ինչպես հայտնում է Diario Sport-ը, կատալոնացիների գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն իր համաձայնությունն է տվել ձեռք բերելու Նեյմարին և Գրիզմանին: 55-ամյա մասնագետը երկու ֆուտբոլիստների տեղափոխման դեպքում կփորձի նրանց համադրել դաշտում Լիոնել Մեսսիի և Լուիս Սուարեսի հետ: «Բարսելոնան» Նեյմարի և Գրիզմանի հետ բանակցությունների մեջ է մտել Վալվերդեի համաձայնությամբ: Մարզիչը հասկանում […]
Ավելին
«Մարսելի» կիսապաշտպան Լուկաս Օկամպոսը կարող է իր կարիերան շարունակել Իսպանիայում: Ինչպես հայտնում է L`Equipe-ն, խաղացողով հետաքրքրվում է «Սևիլիան»: Իսպանական ակումբը ֆրանսիացիներին 11-13 մլն եվրո է առաջարկել 24-ամյա կիսապաշտպանի համար: Օկամպոսը «Մարսելի» կազմում հանդես է գալիս 2015 թվականից: Ֆուտբոլիստը Լիգա 1-ի անցած մրցաշրջանում անցկացրած 34 հանդիպումներում խփել է 4 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում:
Ավելին
Կիսապաշտպան Ջեյսոնն իր կարիերան կշարունակի «Վալենսիայում»: Ինչպես հայտնում է «չղջիկների» պաշտոնական կայքը, 24-ամյա խաղացողն իրենց ակումբ է տեղափոխվել «Լևանտեի» հետ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո որպես ազատ գործակալ: Ջեյսոնի պայմանագիրը «Վալենսիայի» հետ նախատեսված է մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը: Ֆուտբոլիստն անցած մրցաշրջանում անցկացրած 30 հանդիպումներում խփել է 2 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում:
Ավելին
«Ռեալի» կիսապաշտպան Վինիսիուսը կիսվել է մադրիդյան ակումբ տեղափոխվելուց իր տպավորություններով: -Զիդանը վերադարձել է մարզչի պաշտոնին: Ի՞նչի մասին եք դուք խոսել: -Նա ինձ ասաց, որ շարունակեմ ջանասիրաբար աշխատել, քանի որ ես դեռ երիտասարդ եմ: Նա ինձ ասաց, որ կլսի իմ ընտանիքին, ակումբի աշխատակիցներին և ուրիշ ոչ ոքի: Վստահ եմ, որ նրա ղեկավարության տակ, ես «Ռեալում» որպես […]
Ավելին
Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է «ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարի հավանական «Բարսելոնա» վերադառնալու մասին: «Ես կնախընտրեի, որ Նեյմարը չվերադառնար Լա լիգա: Նա չի հանդիսանում լավ օրինակ ծառայելու առարկա: Նեյմարը կարող է լավ խաղացող լինել, բայց վարքը նույնպես շատ կարևոր է արժեքների մեջ, որոնք մենք քարոզում ենք: Մենք Լա լիգա ենք ուզում գրավել լավագույն խաղացողներին, բայց […]
Ավելին
Ուրուգվայցի Դիեգո Գոդինը կարիերան կշարունակի «Ինտերում»: Ինչպես հայտնում է միլանյան ակումբի պաշտոնական կայքը, 33-ամյա պաշտպանը 3 տարվա պայմանագիր է ստորագրել ակումբի հետ: Գոդինը «Աթլետիկոյի» կազմում հանդես էր գալիս 2010 թվականից. այս ժամանակահատվածում փորձառու պաշտպանը 8 տիտղոս է նվաճել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գոդինի աշխատավարձը «Ինտերում» կկազմի տարեկան 6,75 մլն եվրո և նա կլինի […]
Ավելին
«Աթլետիկոյի» կիսապաշտխպան Կոկեն մեկնաբանել է թիմի ելույթը Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում: «Մեզ դեռ նոր սպասվում է վերջակետ դնել: Առջևում 3 խաղ կա, մենք երբեք չենք թուլանում: Մենք ուզում ենք հաղթել՝ լինի դա ընկերական հանդիպում, Լա լիգա, Իսպանիայի գավաթ, թե Չեմպիոնների լիգա: Կաշխատենք «Էսպանյոլի» դեմ խաղում վերցնել 3 միավոր և զբաղեցնել 2-րդ տեղը առաջնությունում: Մենք ուրախ […]
Ավելին
1 745 746 747 748 749 772

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023