ՊՍԺ-ն հետաքրքրված է Ռեալի ճապոնացի ֆուտբոլիստի ծառայություններով

ՊՍԺ-ն հետաքրքրված է Ռեալի ճապոնացի ֆուտբոլիստի ծառայություններով

26/06/2020 - 18:31

Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Ռեալի» ճապոնացի վինգեր Տակեֆուսա Կուբոն, ով ընթացիկ մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Մալյորկայի» կազմում, հայտնվել է ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզյան ակումբը 19-ամյա ֆուտբոլիստին պայմանագիր է առաջարկել՝ տարեկան 4 մլն եվրո աշխատավարձով, սակայն Կուբոն մերժել է այդ առաջարկը։

Բացի դրանից՝ «Ռեալը» ոչ մի դեպքում չի ցանկանում վաճառել Կուբոյի տրանսֆերը, և եթե նույնիսկ վաճառի, ապա 250 մլն եվրոյից ցածր գնով չի պատրաստվում վաճառել խաղացողի տրանսֆերը։

Տակեֆուսա Կուբոն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023