Եվրո-2020-ի շրջանակում իր մրցելույթներն էլ ավարտեց նաև Դանիայի հավաքականը` մրցաշարի կիսաեզրափակչում լրացուցիչ ժամանակում 1:2 հաշվով պարտվելով Անգլիայի ընտրանուն։ Դեռ մրցաշարի մեկնարկից առաջ` հունիսի 11-ին, Interfootball-ի Telegram -ի պաշտոնական ալիքում հարցում տեղադրվեց, որպեսզի պարզենք, թե, ըստ մեր հետևորդների, որ հավաքականն է Եվրո-2020-ի թաքնված ֆավորիտը` «темная лошадка»-ն։ Ըստ Interfootball-ի հետևորդների մեծ մասի` մրցաշարի թաքնված ֆավորիտը Դանիայի հավաքականն […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Պարի Սեն-Ժերմենի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» նախկին կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2023 թ. հունիսի 30-ը, իսկ 35-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կազմելու է 12 մլն եվրո։ Իսպանացի պաշտպանը ՊՍԺ-ի շարքերը համալրել է անվճար, քանի որ դարձել էր ազատ գործակալ։ Հիշեցնենք, […]
Ավելին
«Ռեալի» նախկին կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը կարիերան շարունակելու է ՊՍԺ-ի կազմում։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ 35-ամյա ֆուտբոլիստը 2 տարվա պայմանագիր է համաձայնեցրել փարիզյան ակումբի հետ։ Հուլիսի 7-ին էլ իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ի իր միկրոբլոգում գրառում էր կատարել, որ Ռամոսն արդեն մեկնել է Փարիզ, այնտեղ բուժզննում է անցել իր նոր ակումբի համար և […]
Ավելին
ՖԻՖԱ-ի նախկին մրցավար Յունաս Էրիկսոնը քննադատել է ՈՒԵՖԱ-ին` Եվրո-2020-ի վճռորոշ հանդիպումների մրցավարների ընտրության հարցում. «Անցել է 5 տարի այն պահից, երբ սպասարկել եմ Եվրո-2016-ի Պորտուգալիա – Ուելս կիսաեզրափակիչ հանդիպումը։ Չնայած ես հպարտ ու երջանիկ էի, երբ հանդիպումը մեկնարկեց, սակայն իմ գործընկերները հիասթափված էին, և բոլորիս մոտ հարց էր ծագել, թե ինչո՞ւ մեզ չթողեցին սպասարկել եզրափակիչ […]
Ավելին
Եվրո-2020-ի շրջանակում Իսպանիայի հավաքականը 11-մետրանոցներով (հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով) պարտվեց Իտալիային և լքեց պայքարը։ «Ֆուրիա ռոխայի» միակ գնդակը 80-րդ րոպեին խփեց Ալվարո Մորատան` հաշիվը դարձնելով 1:1։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, 28-ամյա հարձակվողը Եվրոպայի առաջնությունների շրջանակում խփեց իր 6-րդ գնդակը և գերազանցեց Ֆերնանդո Տորեսի ցուցանիշը` դառնալով Իսպանիայի հավաքականի լավագույն ռմբարկուն մրցաշարի պատմության մեջ։ […]
Ավելին
Եվրո-2020-ի 1/2 եզրափակչի շրջանակում Իսպանիայի հավաքականը 11-մետրանոց հարվածաշարով պարտվեց Իտալիային և լքեց պայքարը։ Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում իր տպավորություններով է կիսվել «ֆուրիա ռոխայի» ավագ Սերխիո Բուսկետսը. «Ցավալի է, քանի որ ցանկանում էինք այս մրցաշարում մինչև վերջ գնալ, սակայն սա ֆուտբոլ է։ Հիանալի հանդիպում անցկացրինք և մենք ավելի լավն էինք գրեթե բոլոր առումներով։ […]
Ավելին
Եվրո-2020-ը Իսպանիայի հավաքականի համար ավարտվեց. «ֆուրիա ռոխան» մրցաշարի կիսաեզրափակչում 11-մետրանոցներով պարտվեց Իտալիայի հավաքականին` լքելով պայքարը։ Իսպանիայի հավաքականի կազմից ողջ Եվրոյի ընթացքում հիանալի ֆուտբոլ ցուցադրեց 18-ամյա կիսապաշտպան Պեդրին։ Squawka Football-ը մի շարք վիճակագրական տվյալներ է ներկայացրել երիտասարդ ֆուտբոլիստի գրանցած ցուցանիշենրից, որն էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը. 544 անգամ գնդակի հպում 421 ճշգրիտ փոխանցում 91% փոխանցումների ճշգրտություն […]
Ավելին
Եվրո-2020-ի կիսաեզրափակչի շրջանակում Իսպանիայի հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Իտալիայի ընտրանուն (հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով) և լքեց պայքարը։ Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսին «ֆուրիա ռոխայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն գովեստի խոսքեր է շռայլել Պեդրիի հասցեին. «Դուք ուշադրություն դարձրե՞լ եք, թե Պեդրի անունով 18-ամյա տղան ինչպես խաղաց Իտալիայի դեմ։ Ո՛չ, նույնիսկ Անդրես Ինիեստան […]
Ավելին
Կոպա Ամերիկայի շրջանակում հուլիսի 7-ին` վաղ առավոտյան, կայացավ նաև մրցաշարի երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպումը. միմյանց դեմ մրցեցին Արգենտինայի ու Կոլումբիայի հավաքականները։ Հանդիպումը բավական ակտիվ մեկնարկեցին արգենտինացիները, ովքեր արդեն 7-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը. Լեո Մեսսին հարվածային դիրք դուրս բերեց Լաուտարո Մարտինեսին, ով էլ մեկ հպումով կատարած հարվածով դարձավ գոլի հեղինակ։ Բաց թողած գոլից հետո հանդիպման նախաձեռնությունն […]
Ավելին
Եվրո-2020-ի կիսաեզրափակչի շրջանակում Իտալիայի հավաքականը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում մրցեց Իսպանիայի ընտրանու դեմ։ Հանդիպման առաջին խաղակեսում նախաձեռնությունն ամբողջությամբ Իսպանիայի հավաքականի ձեռքում էր, որի ֆուտբոլիստները գնդակին տիրում էին ժամանակի 61%-ը, սակայն գրեթե գոլային պահեր չկային։ «Ֆուրիա ռոխայի» ստեղծած վտանգավոր պահերից կարելի է առանձնացնել միայն 25-րդ րոպեին Դանիո Օլմոյի դրվագը, ում հարվածից հետո Ջանլուիջի Դոնարուման փրկեց «սկուադրա աձուրային»։ […]
Ավելին
1 492 493 494 495 496 789

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023