Ուրուգվայի հավաքականն ընկերական խաղում 5:0 հաշվով ջախջախել է Պանամային։ Ուրուգվայցիների կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Դիեգո Ռոսի Մարաշլյանը, ով փոխարինման դուրս եկավ 61-րդ րոպեին։ 68-րդ րոպեին 24-ամյա հարձակվողը գլխի դիպուկ հարվածով խփեց Ուրուգվայի 5-րդ գոլը` դնելով հանդիպման վերջակետը։ Հավելենք, որ հայկական արմատներով հարձակվողը «չարուայի» կազմում խփեց իր առաջին գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը, ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփոխի ակումբային գրանցումը։ Հայտնի է, որ հոլանդացի կիսապաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունյաթեդը», որը նրա տրանսֆերի հարցում բանակցություններ է վարում կատալոնական ակումբի հետ։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, մանկունյական ակումբն այս գործարքի վերաբերյալ առաջին առաջարկն է կատարել «բլաուգրանային» և պատրաստ է 25-ամյա ֆուտբոլիստի դիմաց […]
Ավելին
Ազգերի լիգայի A դիվիզիոնի 4-րդ խմբի 3-րդ տուրում Հոլանդիայի հավաքականը` Ռոտերդամի «Դե Կույպ» մարզադաշտում, մրցեց Լեհաստանի դեմ։ Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ 18-րդ րոպեին Մեթյու Քեշն առաջ մղեց հյուրերին։ Բաց թողած գոլից անմիջապես հետո Լուի վան Գալի թիմը տիրեց նախաձեռնությանն ու նախքան ընդմիջման գնալը կարող էր մի քանի անգամ հավսարեցնել հաշիվը, սակայն Դեյլի […]
Ավելին
«Ռեալ Մադրիդը» Կիլիան Մբապեի (ՊՍԺ) կողմից մերժում ստանալուց հետո մտադիր չէ ձեռք բերել այլ հարձակվողի։ Ինչպես տեղեկացնում է COPE-ն, «սերուցքայինների» մարզչական շտաբն ու ղեկավարությունը կարծում են, որ Լա լիգան ու Չեմպիոնների լիգան հաղթելուց հետո ակումբի հարձակման գիծն ամրապնդելու կարիք չկա։ Աղբյուրի փոխանցմամբ` եթե Մարիանո Դիասն ու Լուկա Յովիչը լքեն «Ռեալի» շարքերը, ապա ակումբում կմնա Բորխա […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ռեալ Մադրիդի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Մոնակոյի» կիսապաշտպան Օրելյեն Չուամենիին։ Կողմերի միջև կնքվելու է 6 տարվա պայմանագիր` մինչև 2028 թ. հունիսի 30-ը։ Ֆրանսիացի կիսապաշտպանը հունիսի 14-ին բուժզննում կանցնի «արքայական» ակումբի համար և կստորագրի նախատեսված պայմանագիրը։ Նշենք, որ, ըստ ինսյադեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների, «Ռեալը» 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Մոնակոյին» կվճարի 80 մլն […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, Էկվադորի հավաքականը չի զրկվի ԱԱ-2022-ի ուղեգրից։ Հիշեցնենք, որ Չիլիի հավաքականի փաստաբան Էդուարդո Կարլեզոն պնդում էր, թե Էկվադորի եզրային պաշտպան Բայրոն Կաստիլիոն կեղծել է մի շարք անձնական տվյալներ։ Նա հայտարարել էր, թե Կաստիլիոն կոլումբացի է և իրավունք չի ունեցել ներկայացնել Էկվադորը։ Չիլին դիմել էր ՖԻՖԱ-ին` պահանջելով Էկվադորի հավաքականի անվան դիմաց […]
Ավելին
Ազգերի լիգայի A դիվիզիոնի 1-ին խմբի 3-րդ տուրի շրջանակում Խորվաթիայի հավաքականը` Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց Դանիայի ընտարնու դեմ։ Այս խաղում գրանցվեց ընդամենը մեկ գոլ. 69-րդ րպեին Զլատկո Դալիչի թիմին հաղթանակ պարգևեց Մարիո Պաշալիչը։ Այսպիսով, Խորվաթիան հաղթեց 1:0 հաշվով։ Հավելենք, որ A դիվիզիոնի 1-ին խմբում կայացավ ևս մեկ հանդիպում. Ավստրիա 1:1 Ֆրանսիա 3-րդ տուրից հետո […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռեալ Մադրիդն» ավարտին է հասցրել «Մոնակոյի» կիսապաշտպան Օրելյեն Չաումենիի գործարքը. ֆրանսիացի կիսապաշտպանը շուտով կհամալրի «արքայական» ակումբի շարքերը։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործաքն այժմ վերջնական փուլում է, իսկ 22-ամյա կիսապաշտպանը Ազգերի լիգայի A դիվիզիոնի 1-ին խմբի 4-րդ տուրի շրջանակում` հունիսի 13-ին կայանալիք Ֆրանսիա – Խորվաթիա հանդիպումից հետո բուժզննում կանցնի «Ռեալի» […]
Ավելին
Օրեր առաջ հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնեց, որ, չնայած մի շարք խնդիրներին, «Բարսելոնան» ու Սերժի Ռոբերտոն, պայմանագրի երկարաձգման հարցում հասել են վերջնական համաձայնության։ Կողմերի միջև նոր պայմանագիրը կնքվելու է 1 տարով` մինչև 2023 թ. հունիսի 30-ը։ Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, իսպանացի ֆուտբոլիստը, հանուն «Բարսելոնայում» մնալու, համաձայնել է էականորեն նվազեցնել աշխատավարձը։ Գործող պայմանագրով, որն ավարտվում […]
Ավելին
Ազգերի լիգայի 2022/23 խաղարկության շրջանակում մեկնարկեց մրցաշարի 3-րդ տուրը։ A դիվիզիոնի 2-րդ խմբում Պորտուգալիայի հավաքականը` Լիսաբոնի «Ժոզե Ալվալադե» մարզադաշտում, մրցեց Չեխիայի ընտրանու դեմ։ Ֆերնանդու Սանթուշի սաներն առաջին կեսում ունեին շոշափելի խաղային ու տարածքային առավելություն և, Ժոաու Կանսելու ու Գանսալո Գուեդեշի ջանքերով, նախքան ընդմիջման գնալը երկու անպատասխան գնդակ ուղարկեղին մրակցի դարպասը։ Հետագայում պորտուգալացիները ձեռքից բաց չթողեցին […]
Ավելին
1 407 408 409 410 411 868

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026