«Բարսելոնան» հավանական տրանսֆերի վերաբերյալ բանակցել է «Բավարիայի» պաշտպան Բենջամեն Պավարի հետ: Ֆրանսիացին վերջերս մյունխենյան ակումբին հասկացրել է, որ պատրաստ է 2023 թ. ամռանը փոխել ակումբային գրանցումը, երբ նրա գործող պայմանագրի ժամկետի կավարտվի մեկ տարուց։ Ինչպես հայտնում է Kicker-ը, Պավարն այժմ փնտրտուքների մեջ է։ Ֆուտբոլիստի գործակալն արդեն կապ է հաստատել «Բարսելոնայի» հետ: Կատալոնական ակումբը դեմ չէ […]
Ավելին
Անցնող օրերին Interfootball-ի Telegram-ի ալիքում հարցում անցկացվեց` պարզելու 2022 թ. լավագույն ֆուտբոլիստին։ Ըստ Interfootball-ի հետևորդների` 2022 թ. լագագույն ֆուտբոլիստը ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեո Մեսսին է, ով ստացել է ձայների 52%-ը։ Երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել Կարիմ Բենզեման («Ռեալ Մադրիդ», Ֆրանսիա), ով ստացել է 26% ձայն։ Լավագույն եռյակը եզրաձակել է Կիլիան Մբապեն (ՊՍԺ, Ֆրանսիա, 16%)։ […]
Ավելին
Լրագրող Խոսե Մանուել Ռիբեյրուն քննադատել է Կրիշտիանու Ռոնալդուին և Լիոնել Մեսսիին։ Պատճառը ֆուտբոլիստների` գովազդն է սոցիալական ցանցերում։ «Մեր օրերի գլխավոր սոցցանցում` Instagram-ում, Ռոնալդուին և Մեսսիին հետևում է գրեթե մեկ միլիարդ մարդ (Խմբ.` Ռոնալդուի հետևորդների թիվը կազմում է 530, իսկ Մեսսիինը`416 մլն)։ Կարճ ասած` յուրաքանչյուր ութերորդ մարդ ինչ-որ չափով տեսնում է, թե ինչ են մտածում, ասում ու անում այս […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 16-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Սերամիկա» մարզադաշտում, որի շրջանակում «Վիլյառեալը» մրցեց գործող չեմպիոն «Ռեալ Մադրիդի» դեմ։ Չնայած առաջին կեսում «դեղին սուզանավն» ուներ խաղային ու տարածքային որոշակի առավելություն, նախքան ընդմիջում ամենաաիրական գոլային պահն ստեղծեցին «արքայական» ակումբի ֆուտբոլիստները, սակայն 40-րդ րոպեին Վինիսիուսի կատարած հարվածից հետո «Վիլյառեալին» փրկեց 40-ամյա դարպասապահ Պեպե Ռեյնան։ Ամեն դեպքում, կողմերն […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 16-րդ տուրում հետնապահների թվում ընթացող «Կադիսը» «Մեստալիա» մարզադաշտում մրցեց «Վալենսիայի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ հյուրերը հաղթեցին 1:0 հաշվով։ Անդալուսական ակումբին հաղթանակ պարգևեց Ռուբեն Ալկարասի 9-րդ րոպեին խփած միակ գոլը։ Այս հաղթանակից հետո «Կադիսը» վաստակեց 15 միավոր` բարձրանալով 17-րդ հորիզոնական։ «Չղջիկները», 19 միավորով, 10-րդն են։ Հ․Գ․ […]
Ավելին
Ինչպես հայտնում է մարզական լրագրող Գաստոն Էդուլը, իսպանացի անցանի մրցավար Մատեու Լաոսը կավարտի կարիերան 2022/23 մրցաշրջանի ավարտից հետո։ Վերջին երեք խաղերում, այդ թվում 2022 թվականի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի՝ Նիդեռլանդներ-Արգենտինա խաղում, Լաոսը ցույց է տվել 31 դեղին և 4 կարմիր քարտ։ Հատկանշական է, որ այդ ամենից հետո 45-ամյա մրցավարին չեն տրամադրել Լա լիգայի 16-րդ տուրից […]
Ավելին
Թուրինի «Յուվենտուսը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է ուժեղացնել թիմի պաշտպանությունը։ Թուրինյան գրանդը մտադիր է ձեռք բերել նոր ձախ պաշտպանի։ Sport-ը տեղեկացնում է, որ Սերիա Ա-ի 36-ակի չեմպիոնի գլխավոր թիրախը կատալոնական «Բարսելոնայի» 33-ամյա պաշտպան Ժորդի Ալբան է։ Պաշտպանի հետ գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը, սակայն իտալական ակումբը կփորձի Ալբային ձեռք բերել վարձավճարով։ Նշվում […]
Ավելին
«Բորուսիա Դորտմունդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կփոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, անգլիացի կիսապաշտպանին իր շարքերում է ցանկանում տեսնել «Ռեալ Մադրիդը», որն արդեն սկսել է աշխատել գործարքն իրականացնելու ուղղությամբ։ Աղբյուրի փոխանցմամբ` «արքայական» ակումբը Բելինգհեմի դիմաց պատրաստ է «Բորուսիային» վճարել 120 մլն եվրո։ Նշվում է, որ «Ռեալին» 19-ամյա ֆուտբոլիստին գնել […]
Ավելին
Աշխարհահռչակ անգլիացի կինոռեժիսոր Սեմ Մենդեսը կարծում է, որ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն Ջեյմս Բոնդին նվիրված ֆիլմի համար կատարյալ չարագործ է։ «Ո՞վ է առավել համապատասխան Բոնդի մասին ֆիլմում գլխավոր չարագործի դերին: Ժոզե Մոուրինիոն։ Դուք առավել համապատասխան մարդ չեք գտնի, այդպես չէ՞»,- նշել է Մենդեսը, ում խոսքերը մեջբերում է The Guardian-ը։ Նշենք, որ Ջեյմս Բոնդի կերպարն […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt կայքը ներկակացրել է 2022 թ. ամենաշատ «չոր» հանդիպում անցկացրած դարպասապահներին, որի լավագույն քսանյակն ունի հետևյալ տեսքը. Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ», Բրազիլիա) – 62 հանդիպում, 29 «չոր» խաղ Էդերսոն («Մանչեսթեր Սիթի», Բրազիլիա) – 48 հանդիպում, 24 «չոր» խաղ Ալեքս Ռեմիրո («Ռեալ Սոսիեդադ», Իսպանիա) – 44 հանդիպում, 22 «չոր» խաղ Մարկ-Անդրե Տեր Շտեգեն («Բարսելոնա», Գերմանիա) – […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023