ՉԼ. այսօր կկայանա 1/8 եզրափակիչի վիճակահանությունը

ՉԼ. այսօր կկայանա 1/8 եզրափակիչի վիճակահանությունը

18/12/2023 - 12:33

Այսօր` դեկտեմբերի 18-ին` Շվեյցարիայի Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, կկայանա Չեմպիոնների լիգայի 2023/24 խաղարկության 1/8 եզրափակիչի վիճակահանությունը։

Վիճակահանության զամբյուղներն ունեն հետևյալ տեսքը.

Առաջին զամբյուղ – «Բավարիա», «Արսենալ», «Ռեալ Մադրիդ», «Ռեալ Սոսիեդադ», «Ատլետիկո Մադրիդ», «Բորուսիա Դորտմունդ», «Մանչեսթեր Սիթի», «Բարսելոնա»

Երկրորդ զամբյուղ – «Կոպենհագեն», ՊՍՎ, «Նապոլի», «Ինտեր», «Լացիո», ՊՍԺ, «Լայպցիգ», «Պորտու»

Նշենք, որ առաջին զամբյուղում ընդգրկված են խմբերում հաղթած ակումբները, իսկ երկրորդ զամբյուղում` երկրորդ հորիզոնականը զբաղեցրած ակումբները։

Վիճակահանության ժամանակ լինելու են մի շարք սահմանափակումներ. 1/8 եզրափակիչում միևնույն խմբում հանդես եկած ակումբները չեն կարող միմյանց հետ զույգ կազմել։

Բացի այդ, նույն երկիրը ներկայացնող երկու ակումբներ նույնպես չեն կարող միմյանց բախվել մրցաշարի փլեյ-օֆֆ-ի առաջին փուլում։

Հավելենք, որ վիճակահանության մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 15:00-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023