Interfootball-ը ներկայացնում է տեսանյութ` նվիրված ամենաթանկարժեք 10 հայ ֆուտբոլիստներին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Ռեալ Մադրիդն» ու «Մանչեսթեր Յունայթեդն» ԱՄՆ Հյուսթոն քաղաքում ընկերական հանդիպում անցկացրին։ «Արքայական» ակումբը հանդիպման ողջ ընթացքում ուներ խաղային լուրջ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։ Կառլո Անչելոտիի թիմի գոլերը խփեցին Ջուդ Բելինգհեմն ու Խոսելուն։ Նշենք, որ անգլիացի կիսապաշտպանն ու իսպանացի հարձակվողը «Ռեալ» տեղափոխվելուց հետո խփեցին առաջին գոլերը։ Հավելենք, որ «սերուցքայինները» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնեն հուլիսի 30-ին և […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բետիսի» պաշտոնական կայքն, ակումբն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել իսպանացի անվանի կիսապաշտպան Իսկոյի հետ։ Կոմղերը պայմանագիրը կնքել են 1 տարով, որն ուժի մեջ կլինի մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ Նշենք, որ 31-ամյա ֆուտբոլիստը 2022 թ. դեկտեմբերի 21-ից գտնվում էր ազատ գործակալի կարգավիճակում։ Նրա վերջին ակումբը «Սևիլիան» էր, որի կազմում հանդես է […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Bild-ը, «Բավարիան» մտադիր է ամրապնդել դարպասապահի դիրքը։ Աղբյուրի փոխանցմամբ` հիմնական թեկնածուներից մեկը «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Դավիդ դե Խեան է։ «Ռեկորդ մայսթերի» ղեկավարությունը կապվել իսպանացի դարպասապահի ներկայացուցիչների հետ` իմանալու համար արդյոք վերջինս պատրաստ է համալրել մյունխենյան ակումբի շարքերը, թե` ոչ։ «Բավարիայի» հիմնական դարպասապահ Մանուել Նոյերը դեռևս ապաքինվում է նախորդ տարեվերջին ստացած ոտքի […]
Ավելին
Հյուսիսային Ամերիկայի Լիգայի գավաթի խմբային փուլի 2-րդ տուրում «Ինտեր Մայամին» 4:0 հաշվով ջախջախեց «Ատլանտային»։ Հանդիպման հերոս դարձավ «Ինտեր Մայամիի» նորեկ Լեո Մեսսին, ով իր անվան դիմաց գրանցեց դուբլ և մեկ գոլային փոխանցում։ Այս հաղթանակից հետո Խերարդո Մարտինոյի թիմը վաստակեց 6 միավոր և գլխավորում է 10-րդ խմբի մրցաշարային աղյուսակը` նվաճելով նաև մրցաշարի 1/16 եզրափակիչի ուղեգիր։ Հ․Գ․ […]
Ավելին
Ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամին» խոշոր տրանսֆերներ իրականացնելուց հետո կփոխի նաև թիմի ավագին: The Athletic-ը հայտնում է, որ ավագի թևկապն այսուհետ կկրի թիմի նորեկ Լեո Մեսսին: Այդ տեղեկությունը հաստատել է նաև ակումբի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն: Հատկանշական է, որ Մեսսին ավագի թևկապն արդեն ստացել է մեքսիկական «Կրուս Ասուլի» դեմ կայացած խաղում (2:1) փոխարինման դուրս գալուց […]
Ավելին
Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալը» լրջորեն մտադիր է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «Ալ Հիլալը» գործարքի դիմաց պաշտոնական առաջարկ է կատարել ՊՍԺ-ին։ Աղբյուրի փոխանցմամբ` սաուդարաբական ակումբը պատրաստ է գործարքի դիմաց վճարել 300 մլն եվրո։ Նշվում է, որ «Ալ Հիլալը» մտադիր է մոտ օրերս բանակցություններ սկսել փարիզյան ակումբի հետ` […]
Ավելին
«Միլանն» ու «Ռեալ Մադրիդը» պատրաստվում են 2023/24 մրցաշրջանին` ԱՄՆ Փասադենա քաղաքի «Ռոզ Բոուլ» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացնելով միմյանց միջև։ Գոլառատ խաղում «արքայական» ակումբը հաղթեց 3:2 հաշվով։ Առաջին կեսից հետո Կառլո Անչելոտիի թիմը պարտվում էր 0:2 հաշվով, սակայն հետագայում Ֆեդե Վալվերդեի դուբլի և Վինիսիուսի գոլի շնորհիվ հաղթանակ կորզեցին։ «Ռոսոներիների» գոլերն էլ խփեցին Ֆիկայո Թոմորին ու Լուկա […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն դուրս է մնացել ակումբի` Ճապոնիայում կայանալիք շրջագայությանը մեկնող ֆուտբոլիստների հայտացուցակից։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն 24-ամյա ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ հետաքրքիր մանրամասներ է հայտնել։ Հայտնի է, որ Մբապեն չի պատրաստվում «Պարի Սեն-Ժերմենի» հետ երկարաձգել գործող պայմանագիրը, որն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ին։ Փարիզյան ակումբը, որը չի պատրաստվում Մբապեին կորցնել […]
Ավելին
«Բարսելոնայի» նախկին պաշտպան Սամուել Ումտիտին ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Լիլ»։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության։ 29-ամյա ֆուտբոլիստը նույնիսկ բուժզննում է անցել «շների» համար։ Կողմերը շուտով պաշտոնապես կհայտարարեն գործարքի մասին։ Հիշեցնենք, որ Սամուել Ումտիտին 2022/23 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է իտալական Ա սերիայում հանդես եկող […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023