Արտառոց դեպք է տեղի ունեցել Գերմանիա – Սերբիա ընկերական հանդիպման ընթացքում: Գերմանացի հայտնի սպորտային մեկնաբան Անդրե Ֆոյգտը պատմել է մի խումբ ֆանատների կողմից արված ռասիստական բնույթի արտահայտությունների մասին. «Երբ Սանեն ստանում էր գնդակը նրան անվանում էին «նիգեր», իսկ երբ գնդակը ստանում էր Գյունդողանը, գոռում էին՝ «թուրք»: Ես հարցրեցի՝ արդյո՞ք ճիշտ է հավաքականի ֆուտբոլիստներին այդպես անվանելը, […]
Ավելին
Ներկայացվել է ընթացիկ մրցաշրջանի գոլահարների վիճակագրությունը գոլ/րոպե հարաբերական սխեմայով: Լավագույն արդյունքը «Բորուսիայի» հարձակվող Պակո Ալկասերինն է. իսպանացին գոլի հեղինակ է դառնում միջինում յուրաքանչյուր 62 րոպեն մեկ անգամ: Ընթացիկ սեզոնում Պակոն 14 գոլ է խփել: Ցանկում 2-րդը Կիլիան Մբապեն է. ՊՍԺ-ի առաջատարներից մեկը գոլ է խփում միջինը յուրաքանչյուր 72 րոպեն մեկ: 3-րդը Լիոնել Մեսսին է. «Բարսայի» […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 26-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալել էր «Մայնցին»: Մյունխենյան թիմը հաղթեց 6:0 հաշվով: Հեթ-տրիկ է ձևակերպել Խամես Ռոդրիգեսը, մեկական անգամ աչքի են ընկել Լևանդովսկին, Կոմանը և Դևիսը: Այս հաղթանակից հետո Կովաչի գլխավորած թիմը 60 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը. նույնքան միավոր ունի նաև «Բորուսիան»:
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 26-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվել էր «Հերտային»: Հանդիպումն ավարտվեց դորտմունդյան թիմի հաղթանակով. «Հերտա»-«Բորուսիա» Դ.՝ 2:3: Արդեն 4-րդ րոպեին Կալուի գոլի շնորհիվ տանտերերն առաջ են անցել հաշվի մեջ: Ընդամենը 10 րոպե անց Դելանին անդրադարձի օգնությամբ գոլ է խփել՝ հավասարեցրնելով հաշիվը: 35-րդ րոպեին Կալուն դուբլ է ձևակերպել՝ հստակ իրացնելով 11 մետրանոցը: Երկրորդ կեսի մեկնարկից 2 […]
Ավելին
Մեսութ Օզիլը իր հարսանեկան արարողությանն է հրավիրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին,- հայռտնում է Bild-ը` հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներում շրջանառվող տեղկություններին։ 30-ամյա ֆուտբոլիստի և իր 25-ամյա ընկերուհու՝ Ամինե Գյուլշեի հարսանիքը կկայանա այս տարվա ամռանը: Էրդողանը հրավիրված է պատվավոր հյուրի կարգավիճակում: Օզիլն առաջին անգամ քաղաքական գործչի հետ հանդիպել էր 2018 թվականին, ինչի համար արժանացել էր գերմանական […]
Ավելին
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Լիվերպուլի» դեմ հանդիպումից հետո 3 կետերով մեղադրանք է ներկայացվել «Բավարիային»: Առաջինը երկրպագուները խաղի ժամանակ ցուցադրել են մի պաստառ, որտեղ գրված է եղել. «ժամանակակից ֆուտբոլը սպանում է էմոցիաները», եղել է պաստառ նաև, որի վրա VAR բառի կողքին հայհոյանք է գրված եղել: Երկրորդն այն է, որ երկրպագուները […]
Ավելին
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է վաճառել որոշ խաղացողների, որպեսզի ձեռք բերի նոր ֆուտբոլիստներ: El Confidencial-ի տվյալներով՝ մադրիդյան ակումբը մտադիր է հրաժեշտ տալ կիսպաշտպան Խամես Ռոդրիգեսին, որը ներկա պահին վարձակալության հիմունքներով հանդես է գալիս «Բավարիայում»: Մյունխենցիները 2017 թվականին վարձակալել են Խամեսին 2 մրցաշրջանով: «Բավարիան» «Ռեալին» կոլումբիացի կիսապաշտպանի վարձակալության համար վճարել է տարեկան 6,5 մլն եվրո […]
Ավելին
Ֆրանց Բեկենբաուերը կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչում մյունխենցիների պարտության մասին իր կարծիքով: «Յուրգեն Կլոպը «Բավարիայո՞ւմ». կարծում եմ՝ դա կլիներ նրա կարիերայի գագաթնակետը: Նա արտակարգ մարզիչ է: Երբ նա Դորտմունդի «Բորուսիայում» էր, ցույց տվեց գերմանացիներին, թե ինչ է նշանակում խաղալ արագ: Կլոպը մեծ հաջողությամբ աշխատում էր մի քանի տարի: Կարճ ժամանակում շատերը կրկնօրինակեցին նրա շատ […]
Ավելին
«Բայերի» կիսապաշտպան Յուլիան Բրանդտը և «Հերտայի» պաշտպան Նիկլաս Շտարկը հայտնվել են Դորտմունդի «Բորուսիայի» տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում: Երկու ֆուտբոլիստների պայմանագրերում փոխհատուցման գումարը նշված է 25 մլն եվրո: Բրանդտը և Շտարկը դորտմունդյան ակումբի գլխավոր նպատակն են գալիք տրանսֆերային պատուհանում,- հայտնում է Bild-ը: Պարբերականի տեղեկություններով դորտմունդյան ակումբը պատրաստ է վճարել երկու խաղացողների հրաժարագները: 22-ամյա Բրանդտի պայմանագիրը ուժի մեջ […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 25-րդ տուրում առաջատարներ «Բավարիան» և Դորտմունդի «Բորուսիան» հաղթել են: Մյունխենյան թիմը «Վոլֆսբուրգին» ջախջախել է 6:0 հաշվով. դուբլ է ձևակերպել Լևանդովսկին, մեկական անգամ աչքի են ընկել Գնաբրին, Խամեսը, Մյուլերը և Կիմիխը: Դորտմունդյան թիմը 3:1 հաշվով հաղթել է «Շտուտգարտին»: «Մեղուներից» աչքի են ընկել Ռոյսը, Ալկասերը և Պուլիշիչը, «Շտուտգարտի» միակ գոլը խփել է Կեմպֆը: «Բավարիան» և […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023