Կայացավ նաև ԵԼ 1/4 եզրափակչի ու կիսաեզրափակչի վիճակահանությունը

Կայացավ նաև ԵԼ 1/4 եզրափակչի ու կիսաեզրափակչի վիճակահանությունը

10/07/2020 - 15:31

Այսօր՝ հուլիսի 10-ին, Շվեյցարիայի Նիոն քաղաքում՝ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Եվրոպա լիգայի 2019/20 խաղարկության քառորդեզրափակչի և կիսաեզրափակչի վիճակահանությունը, որի արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը․

Քառորդ եզրափակիչ․

1․ «Վոլֆսբուրգ»/«Շախտյոր» – «Այնտրախտ»/«Բազել»

2․ ԼԱՍԿ/«ՄՅՈՒ» – «Իստամբուլ Բաշակշեհիր»/«Կոպենհագեն»

3․ «Ինտեր»/«Խետաֆե» – «Ռեյնջերս»/«Բայեր»

4․ «Օլիմպիակոս»/«Վուլվերհեմտոն» – «Սևիլիա»/«Ռոմա»

Կիսաեզրափակիչ

1․ «Օլիմպիակոս»/«Վուլվերհեմտոն»/«Սևիլիա»/«Ռոմա»ԼԱՍԿ/«ՄՅՈՒ» – «Իստամբուլ Բաշակշեհիր»/«Կոպենհագեն»

2․ «Ինտեր»/«Խետաֆե» /«Ռեյնջերս»/«Բայեր»«Վոլֆսբուրգ»/«Շախտյոր» / «Այնտրախտ»/«Բազել»

Հիշեցնենք, որ մրցաշարը դադրեցվել էր սույն թվականի մարտի 13-ին՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ 1/8 եզրափակչի շրջանակում կայացել էր 6 հանդիպում, իսկ «Սևիլիա» – «Ռոմա» և «Ինտեր» – «Խետաֆե» հանդիպումներն այդպես էլ չկայացան․ այդ դիմակայությունները օգոստոսին կկայանան մեկ խաղով, իսկ կայացած մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները․

«Վոլֆսբուրգ» 1։2 «Շախտյոր»

«Օլիմպիակոս» 1։1 «Վուլվերհեմպտոն»

«Ռեյնջերս» 1։3 «Բայեր»

«Այնտրախտ» 0։3 «Բազել»

«Իստամբուլ Բաշակշեհիր» 1։0 «Կոպենհագեն»

ԼԱՍԿ 0։5 «Մանչեսթեր Յունայթեդ»

«Ինտեր» – «Խետաֆե» և «Սևիլիա» – «Ռոմա» դիմակայությունները կանցկացվեն մեկ հանդիպում, որոնք կանցկացվեն համապատասխանաբար «Ինտերի» և «Սևիլիայի» մարզադաշտերում, քանի որ վիճակահանության արդյունքում այդ թիմերը 1/8 եզրափակչի իրենց առաջին հանդիպումները պետք է անցկացնեին սեփական հարկի տակ, իսկ մյուս 1/8 եզրափակիչների պատասխան հանդիպումներն անցկացնվելու են տանտեր ակումբների սեփական հարկի տակ։

1/4 եզրափակչից սկսած մրցաշարը կանցկացվի Գերմանիայում՝ «ութի եզրափակչի» սկզբունքով։ Հանդիպումները կանցկացվեն  Դույսբուրգում, Դյուսելդորֆում, Գելզենկիրխենում և Քյոլնում: 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները նախատեսված են օգոստոսի 5-6-ին, քառորդ եզրափակիչները՝ օգոստոսի 10-11-ին, կիսաեզրափակիչները՝ օգոստոսի 16-17-ին, իսկ եզրափակիչը՝ օգոստոսի 21-ին։

# , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023