Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում «Բավարիան» հյուրընկալվելիս 4։1 հաշվով ջախջախեց «Լացիոյին»։ Հանդիպման 24-րդ րոպեին մյունխենյան ակումբի կազմում գոլի հեղինակ դարձավ 17-ամյա կիսապաշտպան Ջամալ Մուսիալան, ով մեկ գնդակով միանգամից երկու տպավորիչ ցուցանիշ է գրանցել։ Ինչպես հայտնում է OptaFranz-ը, անգլիացի կիսապաշտպանը դարձել է «Բավարիայի» կազմում Չեմպիոնների լիգայի շրջանակում երբևէ գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Մուսիալան հանդիպման օրը […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Բավարիան» հյուրընկալվելիս 4։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Լացիոյի» նկատմամբ։ Մյունխենյան ակումբի հաղթական մեկնարկը դրեց լեհ գոլահար Ռոբերտ Լևանդովսկին, ով արդեն 9-րդ րոպեին առաջ մղեց «Բավարիային»։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, 32-ամյա հարձակվողը Չեմպիոնների լիգայի շրջանակում խփեց իր 72-րդ գոլը և մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում գերազանցեց «Ռեալի» և «Շալկե-04»-ի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում «Լացիոն» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում ընդունեց մրցաշարի գործող չեմպիոն «Բավարիային»։ Խաղը մեկնարկեց հետախուզական պայքարով։ Կողմերից և ոչ մեկը չուներ ընդգծված առավելություն, սակայն արդեն 9-րդ րոպեին «Լացիոյի» պաշտպանի կոպտագույն սխալի հետևանքով հյուրերը Ռոբերտ Լևանդովսկու գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։ Ոգևորված ձեռքբերածով՝ Հանս-Դիտեր Ֆլիկի տղաները նետվեցին առաջ՝ հաջողությունը զարգացնելու և շուտով՝ 24-րդ […]
Ավելին
Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում կկայանա Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Լացիո» – «Բավարիա» դիմակայության առաջին հանդիպումը։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 00։00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա Պրեմիում» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն իր թվիթերյան էջում պատասխանել է այն հարցին, թե ով է իր կարծիքով գործող ֆուտբոլիստներից լավագույնը․ «Ռոբերտ Լևանդովսկի․ սիրում եմ նրա աշխատանքային էթիկան և խաղը․ իսկական պրոֆեսիոնալ»,- նշել է 27-ամյա ֆուտբոլիստը։ Տեղեկացնենք, որ լեհ հարձակվողը «Բավարիայի» կազմում բոլոր հանդիպումների հաշվարկով մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 31 գոլի և 7 գոլային փոխանցման […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, «Տոտենհեմի» ղեկավարները սկսել են գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին փոխարինելու տարբերակներ փնտրել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Լայպցիգի» ներկայիս գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը դիտարկվում է որպես պորտուգալացի մասնագետին փոխարինող ամենահավանական թեկնածու։ Ի դեպ, ինքը՝ Նագելսմանը, դրական է արձագանքել հետագայում ԱՊԼ-ում մարզչական կարիերան շարունակելու մտքին։ Նշվում է, որ առաջիկա երկու շաբաթները վճռորոշ կլինեն Մոուրինիոյի ապագայի […]
Ավելին
«Բավարիայի» կենտրոնական պաշտպան Դավիդ Ալաբան դեռևս չի կողմնորոշվել իր ապագա ակումբի հարցում։ Ինչպես տեղեկացնում է լրագրող Մաքս Բիլեֆելդը, ավստրիացու համար պայքարին միացավ նաև ՊՍԺ-ն, որը վերջին երկու շաբաթների ընթացքում ակտիվ բանակցություններ է վարում ֆուտբոլիստի հետ։ Հաղորդվում է, որ Ալաբան անգամ շփվել է փարիզյան ակումբի սեփականատեր Նասեր Ալ-Հելայֆիի հետ, սակայն այլ մանրամասներ այս պահի դրությամբ դեռ […]
Ավելին
Մադրիդյան As պարբերականը հաշվարկ է կատարել, թե որքան գումար «Ռեալը» կծախսի, եթե գնի Կիլիան Մբապեի («Պարի Սեն Ժերմեն») և Էրլինգ Հալանդի («Բորուսիա Դորտմունդ») տրանսֆերային իրավունքները։ Սպորտային պարբերականի հաշվարկներով, եթե «արքայական» ակումբը գնի ֆրանսիացուն, ապա նրան կվճարի տարեկան 72 մլն եվրո աշխատավարձ, իսկ նորվեգացուն գնելու դեպքում՝ 20 մլն։ Այսպիսով՝ միայն այս երկու ֆուտբոլիստների աշխատավարձերը վճարելու համար […]
Ավելին
«Շալկե-04»-ը դիտարկում է գլխավոր մարզչի պաշտոնում կրկին նշանակել Դոմենիկո Տեդեսկոյին, ով ներկայումս մարզում է Մոսկվայի «Սպարտակը»։ Ինչպես տեղեկացնում է Sky Sport De-ն, 35-ամյա մասնագետի թեկնածությունն արդեն քննարկվել է գելզենկիրխենյան ակումբի ղեկավարության շրջանակում։ «Ես լսել եմ Տեդեսկոյի մասին։ Նա դեռևս մեծ նշանակություն ունի «Շալկեի» համար։ Ես նրան կվստահեի ակումբի վերակառումցան գործընթացը»,- նշել է Գերմանիայի հավաքականի նախկին […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Բավարիայի» եզրային հարձակվող Կինգսլի Կոմանի ծառայություններով, սակայն ինքը՝ ֆուտբոլիստը, մտադիր չէ լքել մյունխենյան ակումբի շարքերն այս ամառ։ Միևնույն ժամանակ, հետագայում ակումբը լքելու դեպքում՝ ֆրանսիացին ցանկություն է հայտնել խաղալ անգլիական Պրեմիեր լիգայի թոփ ակումբներից մեկի կազմում, սակայն այս պահին 24-ամյա ֆուտբոլիստը կետրոնացած է միայն «Բավարիայում» իր մրցելույթների […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023