Ֆուտբոլը , պարզապես, անհնար է պատկերացնել առանց վիճակագրական տվյալների․ անկյունայիններ, հարվածներ դարպասին կամ դարպասի ուղղությամբ։ Սրանք հետխաղյա վիճակագրական տվյալներ են, որոնք կարող են ցույց տալ թիմերից մեկի առավելությունը, իսկ ի՞նչ կասեք այնպիսի վիճակագրական տվյալի մասին, որը թույլ է տալիս տեսնել խաղի արդյունքն այլ կողմից, տեսնել անտեսանելին։ Այսօր մանրամասն խոսելու ենք ժամանակակից xG մոդելի մասին (խմբ․՝ […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 26-րդ տուրի շրջանակում «Բավարիան» 4։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Շտուտգարտի» նկատմամբ։ Մյունխենյան ակումբի կազմում հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց լեհ գոլահար Ռոբերտ Լևանդովսկին, ով «Շտուտգարտի» դարպասն ուղարկեց 3 գնդակ, մեկ գնդակ էլ գրանցվեց Սերժ Գնաբրիի անվան դիմաց։ 32-ամյա հարձակվողը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում, պարզապես, ֆենոմենալ արդյունավետություն է ցույց տալիս։ Նա անցկացրած 25 խաղում դարձել է […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոաքիմ Լյովը Եվրո-2020-ի ավարտից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը։ 61-ամյա մասնագետը ինքն է խնդրել Գերմանիայի ֆուտբոլային միությանը, որպեսզի գործող պայմանագիրը ժամկետից շուտ խզվի։ Ըստ գործող պայմանագրի՝ նա հավաքականի ղեկին պետք է մնար մինչև 2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության ավարտը։ Դեռևս հայտնի չէ, թե Լյովը որտեղ է շարունակելու […]
Ավելին
«Բորուսիա Դորտմունդի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը գալիք ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, ամենայն հավանականությամբ, կփոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, 20-ամյա հարձակվողը 2021-ի ամռանը ցանկանում է համալրել «Ռեալի» շարքերը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Հալանդը «Բորուսիային» մշտապես դիտարկել է որպես միջանկյալ ակումբ, որը նրան կուղղորդի դեպի գրանդ ակումբ։ Նշվում է, որ Հալանդի՝ Գերմանիայից հեռանալը ծրագրված էր 2022 թվականի […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 26-րդ տուրի շրջանակում «Բորուսիա Դորտմունդը» արտագնա խաղում մրցեց «Քյոլնի» դեմ։ Հանդիպումը շատ ակտիվ սկսեցին հյուրերը և արդեն առաջին իսկ լուրջ գրոհի արդյունքում առաջ անցան հաշվի մեջ։ Հանդիպման 3-րդ րոպեին դիպուկ հարվածով աչքի ընկավ Էրլինգ Հալանդը, իսկ արդյունավետ փոխանցում նա ստացավ Էմրե Ջանից։ Այս գոլից հետո տևական ժամանակ խաղադաշտում հանգիստ պայքար էր ընթանում։ Հանդիպման […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 26-րդ տուրի շրջանակում առաջնության վերջին տարիների չեմպիոն և ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Բավարիան» «Ալյանց Արենա» մարզադաշտում մրցեց «Շտուտգարտի» դեմ։ Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ մյուխնենյան ակումբի ֆուտբոլիստներն արդեն 12-րդ րոպեին մնացին 10 ֆուտբոլիստներով։ 9-րդ րոպեին «Բավարիայի» եզրային պաշտպան Ալֆոնսո Դևիսն անչափ կոպիտ խախտում թույլ տվեց «Շտուտգարտի» հենակետային կիսապաշտպան Վատարու Էնդոյի նկատմամբ, ինչից […]
Ավելին
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան՝ IFFHS-ը, ներկայացրել է անցնող տասնամյակի՝ 2011-2020թթ․, լավագույն ակումբների ցանկը։ Վարկանշային աղյուսակը կազմվել է ըստ ակումբների՝ IFFHS-ի կողմից 2011-2020թթ ընթացքում յուրաքանչյուր տարվա համար տրված միավորների։ Այսպիսով, ըստ IFFHS-ի՝ 2011-2020 թթ․ լավագույն ակումբ է ճանաչվել «Բարսելոնան», որը հավաքել է 2877 միավոր, որին հաջորդում են «Ռեալը» (2782 միավոր) և «Բավարիան» (2594,5 միավոր): […]
Ավելին
Ինչպես տեղեկանում ենք ՈւԵՖԱ-ի թվիթերյան էջից, հայտնի են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղերի լավագույն գոլերը։ Այսպիսով՝ լավագույն գոլ է ճանաչվել «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսիի գնդակը՝ ՊՍԺ-ի դարպասը։(1:1, առաջին խաղում՝ 1։4)։ Երկրորդ հորիզոնականում է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրոյնեի գոլը, որը նա խփեց «Բորուսիա Մյունխենգլադբախի» դարպասը։(2:0)։ Երրորդը Լուիս Մուրիելի («Ատալանտա») գոլն է, որով նա […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն դժգոհ է մնացել իր թիմակիցների գործողություններից Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բորուսիա Մյունխենգլադբախի» դեմ պատասխան խաղում (2:0): Վերոնշյալ խաղում արգենտինացի հարձակվողը խաղադաշտ է դուրս եկել հանդիպման 75-րդ րոպեին՝ փոխարինելով Բերնարդու Սիլվային և խաղացել ընդամենը 16 րոպե։ Հանդիպման ավարտից հետո Ագուերոն դիմել է «քաղաքաբնակների» մարզիչներից մեկին՝ ասելով․ «Նրանք […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի 1/8 եզրափակիչ փուլի արգելքը չկարողացավ հաղթահարել իտալական և ոչ մի ակումբ։ Երկու խաղերի արդյունքում «Յուվենտուսը» զիջեց «Պորտուին», «Ատալանտան»՝ «Ռեալին», «Լացիոն»՝ «Բավարիայի», իսկ «Ինտերը» ընդհանրապես չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը՝ իր խմբում զբաղեցնելով վերջին հորիզոնականը։ Ստեղծված իրավիճակում իտալական ակումբների վատ մրցելույթների պատճառներից է խոսել իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելոն․ «Ցավո՛ք, Իտալիայում դանդաղ ֆուտբոլ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023