«Քրիստալ Փելասի» պաշտպան Աարոն Վան-Բիսական հետքրքրում է «Մանչեսթեր Յունայթեդին»: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, մանկունյանցիները պատրաստ են 21-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել 35 մլն եվրո: ՄՅՈւ-ում խաղացողին դիտարկում են որպես Անտոնիո Վալենսիային փոխարինող, քանի որ վերջինս մտադիր է ակումբից հեռանալ: Օլե-Գունար Սուլշերը անհրաժեշտ է համարում աջ պաշտպանի ձեռքբերումը:
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ չէ երկարաձգել պայմանագիրն Անդեր Էրերայի հետ վերջինիս պայմաններով: 29-ամյա իսպանացին պահանջում է բարձրացնել իր աշխատավարձը՝ շաբաթական 80 հազար ֆունտից հասցնելով մինչև ավելի քան 200 հազար ֆունտ, բայց ակումբը հրաժարվում են նրան այդքան գումար վճարել: ՄՅՈւ-ն պատրաստ է Էրերայի հետ նոր պայմանագիր կնքե, աշխատավարձի զգալի բարձրացումով, սակայն դա կիսապաշտպանի պահանջներին չի համապատասխանում: Մրցաշրջանից […]
Ավելին
ԱՊԼ-ի 32-րդ տուրի «Ֆուլհեմի» հետ խաղում «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն վնասվածք էր ստացել: The Telegraph-ը հայտնում է, որ արգենտինացին բուժզննում է անցել. պարզ է դարձել, որ վնասվածքը թեթև աստիճանի է: Ըստ պարբերականի՝ Ագուերոն բաց կթողնի ԱՊԼ-ի առաջիկա հանդիպումը «Քարդիֆի» հետ և FA CUP-ի կիսաեզրափակչի «Բրայթոնի» հետ խաղը: Նշվում է, որ Գվարդիոլան «քաղաքայինների» հարձակման գծի […]
Ավելին
Անգլիայի հավաքականի և «Էվերթոնի» դարպասապահ Ջորդան Փիքֆորդի անունը բրիտանական մարզական պարբերականների գլխագրերում է: The Sun-ը հայտնում է, որ 25-ամյա դարպասապահը բարերից մեկում ալկոհոլի ազդեցության տակ լուսանկարվել է երկրպագուների հետ, այնուհետև մասնակից է եղել ծեծկռտուքի: Նշվում է, որ «Էվերթոնի» ներկայացուցիչներն արդեն տեղյակ են խնդրի մասին և մտադիր են քայլեր ձեռնարկել:
Ավելին
Անգլիական ԱՊԼ-ի 32-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալել էր «Նյուքասլին». «զինագործները» հաղթեցին 2:0 հաշվով: Հանդիպման 30-րդ րոպեին Աարոն Ռեմսին բացել է հաշիվը: Հիմնական ժամանակի մեկնարկից 7 րոպե առաջ Օբամեյանգ-Լակազետ հիանալի կոմբինացիայից հետո ֆրանսիացին դարպասապահի գլխավերևով գնդակն ուղարկել է դարպասը: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է մտել 84-րդ րոպեին: Այս հաղթանակից հետո «Արսենալը» 63 միավորով բարձրանում է […]
Ավելին
Հարձակվող Դենի Ուելբեքը հնարավոր է մնա «Արսենալում»: Ինչպես հայտնում է The Independent-ը, լոնդոնյան ակումբում մտածում են անգլիացուն նոր պայմանագիր առաջարկելու մասին:Գործող պայմանագիրը լրանում է ամռանը: 28-ամյա Ուելբեքն այժմ ապաքինվում է նոյեմբերին ստացած վնասվածքից: «Նա դժվար թե կարողանա խաղալ այս մրցաշրջանում, բայց նա արագ ապաքինվում է:Հնարավոր է, որ բժիշկը թույլ տա նրան մեզ հետ մարզվել մրցաշրջանի […]
Ավելին
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, «Տոտենհեմի» դեմ տարած հաղթանակից հետո, խոսել է թիմի պաշտպան Վիրջիլ վան Դեյկի ստացած վնասվածքի մասին: Հանդիպման 85-րդ րոպեին հոլանդացի պաշտպանը վնասել էր ոտնաթաթը, բայց դաշտում մնացել էր մինչև խաղավարտ: «Կարծում եմ, որ դա եղավ հակագրոհի («Տոտենհեմի») ժամանակ, երբ նա բախվեց Սիսոկոին:Չգիտեմ, ոտքը դուրս է ընկել, թե ուղղակի վնասվել է:Նա գնում […]
Ավելին
«Լիվերպուլի» հարձակվող Մուհամեդ Սալահը մեկնաբանություն է տվել «Տոտենհեմի» դեմ խաղից հետո(2:1): «Խաղավարտին կորզած հաղթանակը խիստ տարբերվում է սովորականից, հատկապես, երբ տեսնում ես երկրպագուների խելագար արձագանքը խաղից հետո: Նրանք շատ են ուզում հաղթել ԱՊԼ-ը, և մենք ամեն բան կանենք, որ դա տեղի ունենա:Նրանք մեզ շատ են օգնում խաղերի ժամանակ՝ ստեղծելով անհավանական միջավայր և զգաստացնելով, որ մենք […]
Ավելին
ԱՊԼ-ի 32-րդ տուրի կենտրոնական խաղում «Լիվերպուլը» հյուրընկալել էր «Տոտենհեմին». «Էնֆիլդում» կայացած հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2:1 16-րդ րոպեին Ռոբերտո Ֆիրմինոն բացել է հաշիվը: 70-րդ րոպեին Լուկաս Մոուրան խփել է պատասխան գոլը: Հանդիպման հիմնական ժամանակի վերջին րոպեին Սալահի հարվածից հետո անհաջող անդրադարձ է եղել Տոբի Ալդերվեյրելդից և գնդակը հայտնվել է դարպասում: Այս հաղթանակի շնորհիվ Կլոպի գլխավորած […]
Ավելին
ԱՊԼ-ի 32-րդ տուրում «Քարդիֆը» հյուրընկալել էր «Չելսիին»: Հյուրերը կամային հաղթանակ տարան. «Քարդիֆ» – «Չելսի»՝ 1:2: Երկրորդ խաղակեսի առաջին իսկ րոպեին Կամարասան բացել է հաշիվը: Հիմնական ժամանակի ավարտից 6 րոպե առաջ անկյունայինից Վիլիանը փոխանցել է տուգանային հրապարակ, Ալոնսոն փոխանցել է գնդակը բացահայտ խաղից դուրս վիճակում գտնվող Սեզար Ասպիլիկուետային, ով գլխի հարվածով հավասարեցրել է հաշիվը: Ավելացված 1-ին […]
Ավելին
1 595 596 597 598 599 610

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023