Նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը խոսել է «Ռեալ Մադրիդից» հեռանալու և «Արսենալ» տեղափոխվելու մասին. «Ես կարծում եմ, որ ճիշտ ընտրություն եմ կատարել` հաշվի առնելով, թե իրադարձություններն ինչպես էին զարգանում «Ռեալում»։ Ես «արքայական» ակումբի հետ պայմանագիր կնքեցի երբ 16 տարեկան էի, և ճիշտ ժամանակն էր, որպեսզի առաջ նայեմ։ Գտնում եմ, որ «Արսենալն» ինձ համար կատարյալ ակումբ է»,- […]
Ավելին
Պրեմիեր լիգայի շրջանակում շարունակում են կորոնավիրուսի համաճարակի հետևանքով հանդիպումներ հետաձգվել։ Ինչպես տեղեկացնում է ԱՊԼ-ի պաշտոնական կայքը, 19-րդ տուրից հետաձգվել է երկու հանդիպում։ Խոսքը «Լիվերպուլ» – «Լիդս» և «Վուլվերհեմպտոն» – «Վոթֆորդ» հանդիպումների մասին է, որոնք պետք է կայանային դեկտեմբերի 26-ին։ Հաղորդվում է, որ կորոնավիրուսի համաճարակ է բռնկվել «Լիդսի» և «Վոթֆորդի» ճամբարում։ Նշենք, որ դեկտեմբերի 12-ից սկսած` […]
Ավելին
Դեկտեմբերի 21-22-ին կայացան Անգլիայի Լիգայի գավաթի` Carabao Cup-ի 1/4 եզրափակիչի հանդիպումները, որոնոց արդյունքում «Արսենալը», «Լիվերպուլը», «Տոտենհեմն» ու «Չելսին» դուրս եկան մրցաշարի կիսաեզրափակիչ։ Արդեն կայացել է կիսազրափակիչի վիճակահանությունը, որի արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը. «Չելսի» – «Տոտենհեմ» «Արսենալ» – «Լիվերպուլ» Նշենք, որ կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան 2022 թ. հունվարի 5-ին, իսկ պատասխանները` հունվարի 12-ին։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ֆերրան Տորեսը կարիերան կշարունակի «Բարսելոնայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կատալոնական ակումբն ավարտին է հասցրել այս գործարքը և Տորեսի տրանսֆերի դիմաց «քաղաքաբնակներին» կվճարի 55+10 մլն եվրո։ Սպասվում է, որ 21-ամյա ֆուտբոլիստը «բլաուգրանասի» հետ կկքնի 5 տարվա պայմանագիր։ Հաղորդվում է, որ Տորեսը մոտ օրերս կմեկնի Բարսելոնա, բուժզննում կանցնի «կապտանռնագույնների» համար […]
Ավելին
Անգլիայի Լիգայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց «Բրենթֆորդի» դեմ։ Չնայած «ազնվականները» ողջ հանդիպման ընթացքում ունեին տոտալ առավելություն` միայն խաղավարտին մոտ կարողացան բեկել հանդիպման ընթացքն ու երկու անպատասխան գնդալ ուղարկել մրցակցի դարպասը։ Նախ 80-րդ րոպեին «Բրենթֆորդի» պաշտպան Պոնտուս Յանսոնը գրավեց սեփական դարպասը, ապա 85-րդ րոպեին Ժորժինիոն դիպուկ իրացրեց 11-մետրանոցն ու դրեց հանդիպման վերջակետը։ Այսպիսով, […]
Ավելին
Անգլիայի լիգայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտուն մրցեց «Լեսթերի» դեմ։ «Աղվեսները» սառը ցնցուղ էին պատրաստել մերսիսայդյան ակումբի համար և 13-րդ րոպեի դրությամբ Ջեյմի Վարդիի դուբլի շնորհիվ հաղթում էին 2:0 հաշվով, սակայն 19-րդ րոպեին Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը մեկ գնդակ հետ բերեց «Լիվերի» համար։ Այդուհանդերձ, 33-րդ րոպեին Բրենդան Ռոջերսի սաները վերականգնեցին երկու գնդակի առավեությունը. աչքի […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ֆերրան Տորեսը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Բարսելոնայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, «Բարսելոնան» ու «Մանչեսթեր Սիթին» շատ մոտ են 21-ամյա վինգերի տրանսֆերի հարցում վերջնական համաձայնության հասնելուն։ Կողմերը, հնարավոր է, առաջիկա ժամերին հայտարարեն գործարքի կայացման մասին։ Սպասվում է, որ Տորեսը կդառնա «Բարսելոնայի» ձմեռային տրանսֆերային պատուհանի առաջին ձեռքբերումը։ Նշվում է, որ այժմ այս […]
Ավելին
Համաշխարհային ֆուտբոլը կրկին բախվել է կորոնավիրուսի համաճարակի հետևանքով առաջացած խնդիրներին։ Հատկապես վիճակը ծանր է անգլիական Պրեմիեր լիգայում, որի շրջանակում, սկսած դեկտեմբերի 12-ից, հետաձգվել է արդեն 9 հանդիպում։ Բունդեսլիգայում որոշ ակումբներ իրենց տնային հանդիպումներն անցկացնում են առանց հանդիսականների` կապված Գերմանիայի որևէ քաղաքի կամ երկրամասի իշխանությունների կայացրած որոշումների հետ։ Ա սերիայի շրջանակում այդ ընթացքում հետաձգվել է միայն […]
Ավելին
Անգլիայի Լիգայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Արսենալը» սեփական հարկի տակ 5:1 հաշվով ջախջախեց «Սանդերլենդին»` դուրս գալով մրցաշարի կիսաեզրափակիչ։ Հանդիպման 58-րդ րոպեին «զինագործների» վինգեր Նիկոլա Պեպեն հարձակման աջ եզրով հիանալի անցում ձեռնարկեց, ճանապարհին գնդակն անցկացրեց «Սանդերլենդի» պաշտպան Դենվեր Հյումի ոտքերի արանքով և գնդակը փոխանցեց դեպի Էդի Նկետիան, ով էլ կրնկով կատարած էսթետիկ հարվածով այն ուղարկեց մրցակցի […]
Ավելին
Անգլիանի Լիգայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Արսենալը» Լոնդոնում մրցեց Առաջին լիգան` երորրդ դիվիզիոնը ներկայացնող «Սանդերլենդի» դեմ։ Միկել Արտետայի սաները հերթական հիանդիպումն անցկացրին` մրցակցին ջախջախելով 5:1 հաշվով։ «Զինագործների» կազմից փայելց Էդի Նկետիան, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ, մեկական անգամ էլ աչքի ընկան Նիկոլա Պեպեն ու Չարլի Պատինոն։ «Սանդերլենդի» միակ գոլն էլ իր անվան դիմաց գրանցեց Նաթհան Բրոդհեդը։ […]
Ավելին
1 386 387 388 389 390 719

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025