«Բարսելոնայի», «Ինտերի» և Կամերունի հավաքականի նախկին հարձակվող Սամուել Էտո’օյին ռեփեր Դիոնիսի մասին պատմող վավերագրական ֆիլմում խնդրել են համեմատել ֆրանսիացի նախկին անվանի ֆուտբոլիստներ Թիերի Անրիին ու Նիկոլա Անելկային. «Կարծում եմ` Անրին չէր հասնում իմ մակարդակին։ Տիտին շատ լավն էր, սակայն ես նախընտրում եմ այլ ֆուտբոլիստների։ Նա նույնիսկ Անելկայի մակարդակին չէր»,- Էտո’օյի խոսքերը մեջբերում է RMC Sport-ը։ […]
Ավելին
«Դինամո Մոսկվայի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը յութուբյան «Коммент.Шоу» հաղորդաշարի ժամանակ հայտարարել է, որ, բացի «Չելսիից», հետաքրքրված չէ որևէ այլ ակումբ տեղափոխությամբ։ – Ձեր ծառայություններով նաև իսպանական ակումբներից մեկն էր հետաքրքրված։ Կտեղափոխվե՞ք այնտեղ։ – Այժմ ես ունեմ միայն «Չելսիի» տարբերակը և ցանկանում եմ տեղափոխվել միայն այնտեղ։ – Կա՞ հնարավորություն, որ արդեն հունվարին կտեղափոխվես «Չելսի»։ – Հուսով եմ` […]
Ավելին
Եվրոպա լիգայի 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» E խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Մոլդովան ներկայացնող «Շերիֆի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «կարմիր սատանաներն» ունեին տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 3:0 հաշվով։ Էրիկ Տեն Հագի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Դիոգու Դալոտը, Մարկուս Ռեշֆորդն ու Կրիշտիանու Ռոնալդուն։ Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում. «Օմոնիա» 0:2 «Մանչեսթեր […]
Ավելին
«Արսենալի» պաշտպան Պաբլո Մարին, ով վարձավճարով հանդես է գալիս «Մոնցայի» կազմում, դանակահարվել է։ Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, դեպքը տեղի է ունեցել Միլանի արվարձաններից մեկում` Ասագո առևտրի կենտրոնում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 46-ամյա տղամարդը, ով, հավանաբար, հոգեկան խնդիրներ ունի, սուպերմարկետի դարակից դանակ է վերցրել և հարձակվել հաճախորդների վրա՝ լրջորեն վիրավորելով նրանցից առնվազն երկուսին։ Հարձակվողին կանգնեցրել են […]
Ավելին
Եվրոպա լիգայի 5-րդ տուրում ՊՍՎ-ն A խմբի շրջանակում Էյնդհովենի «Ֆիլիպս» մարզադաշտում մրցեց «Արսենալի» դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո հոլանդական ակումբը երկրորդ 45 րոպեների ընթացքում երկու անպատասխան գնդակ ուղարկեց «զինագործների» դարպասը` հաղթելով 2:0 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ տանտերերի հարձակվող Լյուկ դե Յոնգը, ով փոխարինման դուրս գալուց հետո իր անվան դիմաց գրանցեց գոլ և գոլային փոխանցում` օգնելով […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է FourFourTwo-ն, BCA Research ընկերության սուպերհամակարգիչը կանխտեսել է ԱԱ-2022-ի հաղթողին։ Ըստ համակարգչի` Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության չեմպիոն է դառնալու Արգենտինայի հավաքականը, որը եզրափակիչում հաղթել է Պորտուգալիային։ Վերջինս էլ կիսաեզրափակիչում հաղթելու է Անգլիային։ Նշվում է, որ BCA Research-ի հետազոտությունը հիմնված է EA Sports-ի կողմից ստեղծած հանրահայտ FIFA վիդեոխաղի և նախորդ չորս աշխարհի առաջնությունների խմբային […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Լիվերպուլը» A խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Այաքսի» դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում` Յուրգեն Կլոպի թիմը կարողացավ ավելի լավ իրացնել գոլային պահերը և մրցակցին ջախջախել 3:0 հաշվով։ Մերսիսայդյան ակումբի կազմից մեկական անգամ աչքի ընկան Մոհամեդ Սալահը, Դարվին Նունյեսն ու Հարվի Էլիոթը։ Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում. «Նապոլի» 3:0 «Ռեյնջերս» […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Ինտերը» C խմբի շրջանակում սեփական հարկի տակ 4:0 հաշվով ջախջախեց «Վիկտորիա Պլզենին»։ Միլանյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով 35-րդ րոպեին դարձավ նաև գոլի հեղինակ։ Ինչպես տեղեկացնում է Gracenote Live-ը, հայազգի ֆուտբոլիստը դարձել է միայն չորրորդ ֆուտբոլիստը, ով եվրագավաթային մրցաշարերում գոլի հեղինակ է դարձել 7 տարբեր ակումբների կազմում` կրկնելով Զլատան Իբրահիմովիչի, […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Չելսին» E խմբի շրջանակում «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Զալցբուրգի» դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում` «ազնվականները» հաղթեցին 2:1 հաշվով։ Լոնդոնյան ակումբի կազմից աչքի ընկան Մատեո Կովաչիչն ու Կայ Հավերցը, իսկ «ցլերի» գոլը խփեց Ջունիոր Ադամուն։ Նշենք, որ «Չելսին» Գրեհեմ Փոթերի` ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո չի կրել որևէ […]
Ավելին
«Տոտենհեմի» հարձակվող Հին Մին Սոնը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Sport1-ը, հարավկորեացի վինգերին իր շարքերում ցանկանում է տեսնել «Ռեալ Մադրիդը»։ Հաղորդվում է, որ Սոնի ծառայություններով հետաքրքրված է անձամբ «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ով լրջորեն հետևում է նրա խաղին։ Նշվում է, որ 30-ամյա ֆուտբոլիստը վերջին շրջանում նույնպես սկսել է մտածել […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023