Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ի լրագրող Նիկոլո Սկիրան, այսօր ՈՒԵՖԱ-ի ղեկավարության և 55 անդամ-պետությունների ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել կոնֆերանս, որն անցել է տեսազանգի օգնությամբ։ Ըստ աղբյուրի՝ ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացրել Չեմպիոնների լիգան, Եվրոպա լիգան, ինչպես նաև ներքին առաջնություններն անցկացնել հուլիս-օգոստոս ամիսներին։ Կողմերը քննարկման ժամանակ հասկացել են, որ ապրիլ-մայիս ամիսներին ֆուտբոլ խաղալն անհնար կլինի՝ հաշվի […]
Ավելին
«Կրոտոնեի» հարձակվող Մաքսի Լոպեսը խիստ քննադատության է ենթարկել իր նախկին Վանդա Նարային, ով այժմ իրենց երեխաների հետ բնակվում է ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդիի հետ։ Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, Վանդա Նարան խախտել է կարանտինը և Ֆրանսիայից ուղևորվել է Իտալիա, որտեղ Իկարդիների ընտանիքն ունի առանձին բնակարան։ Մաքսի Լոպեսն, ով Վանդա Նարայի երեք երեխաների հայրն է, խիստ […]
Ավելին
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ֆինանսական մեծ հարված կստանա նաև ՊՍԺ-ն։ Ինչպես տեղեկացնում է L’Equipe-ը, ֆրանսիական ակումբի կորուստը կարող է կկազմի մոտ 215 մլն եվրո, ինչը մեծամասամբ պայմանավորված է հանդիպումների տոմսերի և հեռուստատեսային վաճառքի իրավունքի բացակայությամբ։ Նվում է նաև, որ ՊՍԺ-ի այս տարվա բյուջեն կորուստները չհաշված կկազմի մոտ 638 մլն եվրո։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբը կփորձի խաղացողների վաճառքի […]
Ավելին
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով, ինչպես գիտեք, եվրոպական ողջ ֆուտբոլային աշխարհը գտնվում է կարանտինում, իսկ ֆուտբոլիստները փորձում են հաղթահարել կարանտինային ձանձրույթը՝ փորձելով մասնակցել մի շարք Challenge-ների։ Եթե մի քանի օր առաջ համացանցում արդիական էր #StayAtHome՝ #ՄնաՏանը Challenge-ը, որի շրջանակում հայտնի ֆուտբոլիստները տեսանյութ էին նկարահանում, ընթացքում մաքրում էին ձեռքերը, ապա զուգարանի թղթով խաղում էին 21՝ հորդորելով մարդկանց մնալ […]
Ավելին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն, ով ներկայումս վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Բավարիայի» կազմում, եթե չմնա Կատալոնիայի մայրաքաղաքում, ցանկանում է վերադառնալ անգլիական Պրեմիեր լիգա։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, եթե Կոուտինիոն ստիպված լինի հեռանալ «Բարսելոնայից», ապա չի դիտարկելու ՊՍԺ-ի և «Ինտերի» տարբերակները։ Նրա նպատակը ԱՊԼ վերադառնալն է։ Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողը կարող է հայտնվել «Տոտենհեմում», «Չելսիում» կամ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Francetvinfo-ն, 87 տարեկան հասակում մահացել է Ֆրանսիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Միշել Հիդալգոն։ Հիդալգոն մահացել է Մարսելի իր տանը։ Նա եղել է հարազատների և ընտանիքի կողքին։ Հիդալգոն որպես ֆուտբոլիստ հանդես է եկել կիսապաշտպանի դիրքում՝ ներկայացնելով «Ռեյմսը», «Հավրը», ինչպես նաև «Մոնակոն»։ Որպես ֆուտբոլիստ՝ երեք անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, երկու անգամ՝ ֆրանսիայի գավաթակիր, […]
Ավելին
«Բարսելոնան» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վերադարձնել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին։ Կորոնավիրուսի համաճարակի և մրցաշրջանի դադարեցման պաճտառով ակումբին ֆինանսական լուրջ հարված է սպասվում, այդ իսկ պատճառով ակումբի ղեկավարությունը ֆուտբոլիստներին խնդրել է վերանայել իրենց պայմանագրերը՝ կրճատելով աշխատավարձերը։ «Կապտանռնագույնների» ղեկավարները զգուշանում են, որ եթե ակումբը որևէ խաղացողի ձեռք բերի 180 մլն եվրոյով, հնարավոր է, ֆուտբոլիստների և ղեկավարության […]
Ավելին
Ֆրանսիական  L’Équipe հեղինակավոր պարբերականը կազմել է «Պարի Սեն-Ժերմենի» բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը։ Այդ հավաքականում չեն ընդգրկվել ակումբի ներկայիս երկու աստղերը՝ Կիլիան Մբապեն և Նեյմարը, ինչպես նաև ակումբի ներկայիս ավագ Տիագո Սիլվան և ակումբի պատմության լավագույն ռմբարկու Էդինսոն Կավանին։ Հավաքականն ունի հետևյալ տեսքը․ Դարպասապահ – Բերնար Լամա Պաշտպաններ – Սեբաստիան Ֆուրնիե, Ռիկարդո Գոմես, Մարիկինյոս, Գաբրիել Հայնցե […]
Ավելին
«Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին կլքի ակումբը, եթե «կապտանռնագույնները» չվերադարձնեն ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին։ Արգենտինացի հարձակվողը պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2021 թվականի, սակայն նրա պայմանագրում կա կետ, ըստ որի, արգենտինացին կարող է պայմանագիրն այս ամառ խզել ակումբի հետ և անվճար հեռանալ։ Ինչպես տեղեկացնում է El Confidencial-ը, Մեսսին ակումբում կմնա միայն մեկ պայմանով, եթե կատալոնական ակումբի ղեկավարները […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է CalcioMercato-ն, «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին, ով ընթացիկ մրցաշրջանը վարձակալական հիմունքներով անցկացնում է ՊՍԺ-ի կազմում, ամռանը կվերադառնա Իտալիա՝ փորձելով գտնել նոր ակումբ։ Ֆրանսիական ակումբը իրավունք ունի 70 մլն եվրոյի դիմաց ձեռք բերել խաղացողի ամբողջական տրանսֆերը, սակայն խաղացողը խորհրդակցելով իր կնոջ Վանդա Նարայի հետ, ով նաև նրա գործակալն է, որոշել է, որ ավելի լավ […]
Ավելին
1 240 241 242 243 244 269

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023