Պաշտոնական. հայտնի է, թե որ քաղաքներն են ընդունելու ՉԼ հաջորդ 4 եզրափակիչները

Պաշտոնական. հայտնի է, թե որ քաղաքներն են ընդունելու ՉԼ հաջորդ 4 եզրափակիչները

16/07/2021 - 22:38

Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, ՈՒԵՖԱ-ի գործկոմը հուլիսի 16-ին մի շարք կարևոր որոշումներ է կայացրել։

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Չեմպիոնների լիգայի հաջորդ 4 խաղարկությունների եզրափակիչների ընդունող քաղաքներին։

Աղբյուրի փոխանցմամբ` 2022 թ. եզրափակիչ հանդիպումը կայանալու է Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» մարզադաշտում, 2023 թ. ` Ստամբուլի «Օլիմպիական» մարզադաշտում, 2024 թ.` Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում, իսկ 2025 թ.` Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023