Մադրիդյան երկու ակումբների` «Ռեալի» ու «Ատլետիկոյի» միջև հարաբերությունները սրվել են։ Դեռևս 11 տարի առաջ երկու ակումբները բանավոր մակարդակում կնքել են, այսպես կոչված, «չհարձակման դաշնագիր»։ Այդ «դաշնագրի» շրջանակում «Ռեալն» ու «Ատլետիկոն» պայմանավորվել էին, որ չեն փորձելու պայմանագիր կնքել միմյանց երիտասարդական թիմերի խաղացողների հետ: Այդուհանդերձ, ինչպես հայտնում է Marca-ն, վերջին իրադարձություններից հետո «արքայական» ակումբը կարծում է, որ […]
Ավելին
«Բարսելոնան» շարունակում է աշխատել` «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի տրանսֆերն իրականացնելու համար։ Ինչպես տեղեկացնում է Bayern & Germany-ն, կատալոնական ակումբը լեհ ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում արդեն երրորդ առաջարկն է կատարել «Բավարիային»։ Աղբյուրի փոխանցմամբ` «բլաուգրանան» մյունխենյան ակումբին գործարքի դիմաց առաջարկել է 40+5 մլն եվրո։ Ավելի վաղ «կապտնանռնագույններն» առաջարկել էին նախ 32+5, այնուհետև` 35+5 մլն եվրո։ Գործարքը քիչ-քիչ մոտենում […]
Ավելին
«Ֆեյենորդի» ձախ պաշտպան Տիրել Մալասիայի ապագան անորոշ է։ 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Լիոնը», որն, ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների, Մալասիայի տրանսֆերի հարցում Ռոտերդամը ներկայացնող ակումբի հետ հասել էր վերջնական համաձայնության ու գորածարքի դիմաց պետք է վճարեր 12+3 մլն եվրո։ Ֆրանսիական ակումբն արդեն բանակցում էր հոլանդացի ֆուտբոլիստի գործակալի հետ, որպեսզի հստակեցնի նաև նրա անձնական […]
Ավելին
Մոսկվայի ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմի ֆուտբոլիստ Էդուարդ Բագրինցևը, ամենայն հավանականությամբ, կստանա Հայաստանի քաղաքացիություն։ 19-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչն այդ մասին խոսել է Metaratings-ի հետ զրույցում. «Հայկական անձնագիր ստանալու և հավաքականի հարցն ընթացքի մեջ են»,- նշել է նա։ Բացի այդ ֆուտբոլիստի ներկայացուցիչը հավելել է, որ ֆուտբոլիստի հիմնական նպատակը «բանակայինների» հիմնական կազմում հաստատվելն է։ Նշենք, որ Էդուարդ Բագրինցևը հանդես է […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Մոնակոյի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Լիվերպուլի» հարձակվող Տակումի Մինամինոյին։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 4 տարով` մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ մոնեգասկյան ակումբը ճապոնացի հարձակվողի դիմաց «Լիվերպուլին» վճարել է 15 մլն եվրո։ Նշենք, որ 27-ամյա ֆուտբոլիստը մերսիսայդյան ակումբի կազմում հանդես էր գալիս 2020 թ. հունվարից, որի մարզաշապիկով անցկացրել է 53 […]
Ավելին
«Լիդսի» վինգեր Ռաֆինյան, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Չեսլիի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, բրազիլացի հարձակվողի տրանսֆերի հարցում երկու ակումբները հասել են վերջնական համաձայնության։ Աղբյուրի փոխանցմամբ` «ազնվականները» 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց առաջարկել են 60-65 մլն ֆունտ ստերլինգ, որն ընդունվել է յորքշիրյան ակումբի կողմից։ Հաղորդվում է, որ վերոնշյալ գումարը ներառում է նաև տարբեր հավելավճարներ, սակայն […]
Ավելին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, հոլանդացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում կողմերը մոտ են վերջնական համաձայնության հասնելուն։ Սպասվում է, որ «կարմիր սատանաները» գործարքի դիմաց կվճարեն 65 մլն եվրո, որին ևս 20 միլիոն եվրո ավելանալու է հավելավճարների տեսքով։ Այսինքն, մանկունյական ակումբի համար այս տրանսֆերն ընդհանուր […]
Ավելին
«Արսենալը» «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսի գործարքն ավարտին հասցնելուց հետո այժմ մտադիր է ամրապնդել պաշտպանության կենտրոնը։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «զինագործները» լրջորեն հետաքրքրված են «Այաքսի» ֆուտբոլիստ Լիսանդրո Մարտինեսի ծառայություններով։ Աղբյուրի փոխանցմամբ` լոնդոնյան ակումբը 24-ամյա պաշտպանի դիմաց «Այաքսին» առաջարկել է 40 մլն եվրո, որը ներառում է նաև մի շարք հավելավճարներ։ Այդուհանդերձ, Ամստերդամը ներկայացնող ակումբը […]
Ավելին
Ինչպես արդեն հայտնել ենք, «Ռոման» հրաժարվել է «Բարսելոնայի» հետ անցկացնել Ժոան Գամպերի գավաթի հանդիպումը, որը պետք է կայանար օգոստոսի 6-ին։ Հռոմեական ակումբը պաշտոնական հայտարարություն է տարածել` պարզաբանելով եղելությունը. «Որոշումն ընդունվել է որպես տղամարդկանց և կանանց առաջին թիմերի ամառային ընկերական հանդիպումների ծրագիրը փոփոխելու անհրաժեշտության հետևանք՝ հաշվի առնելով, որ նրանք լավագույն կերպով պետք է մոտենան 2022/23 մրցաշրջանին։ […]
Ավելին
«Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեի ապագան շարունակում է մնալ անորոշ։ Հայտնի է, որ կողմերի միջև պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին, իսկ ֆրանսիացի ֆուտբոլիստը դեռևս չի որոշել, թե որտեղ է շարունակելու կարիերան։ Ինչպես հայտնում է Diario Sport-ը, կատալոնական ակումբն այդ առթիվ վերջնաժամկետ է դրել Դեմբելեի առջև ու ցանկանում է, որ նա ապագայի վերաբերյալ վերջնական որոշում […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025