Ազգերի լիգա. Շոտլանդիան վստահ խաղով ջախջախեց Ուկրաինային🎥

Ազգերի լիգա. Շոտլանդիան վստահ խաղով ջախջախեց Ուկրաինային🎥

22/09/2022 - 00:42

Ազգերի լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբի 2-րդ տուրից հետաձգված խաղում Շոտլանդիայի հավաքականը Գլազգոյի «Հեմպտդեն Պարկ» մարզադաշտում մրցեց Ուկրաինայի ընտրանու դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում շոտլանդացիներն ունեին խաղային տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 3:0 հաշվով։

Սթիվ Կլարկի թիմի կազմից Լինդոն Դայքսը դարձավ դուբլի հեղինակ, իսկ Ջոն Մաքգինն աչքի ընկավ մեկ անգամ։

Այս խաղից հետո B դիվիզիոնի 1-ին խումբն ստացավ հետևյալ տեսքը.

  1. Շոտլանդիա – 9 միավոր
  2. Ուկրաինա – 7 միավոր
  3. Իռլանդիա – 4 միավոր
  4. Հայաստան – 3 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023