Անգլիական Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, որտեղ « Մանչեսթեր Յունայթեդ ը» մրցեց «Մանչեսթեր Սիթի ի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «Մանչեսթեր Սիթին» ուներ տոտալ առավելություն, ինչն էլ նպաստեց, որ Պեպ Գվարդիոլայի սաները հաղթեն 2:0 հաշվով։ «Քաղաքաբնակների» կազմից աչքի ընկավ Բերնարդու Սիլվան, իսկ Էրիկ Բային գրավեց սեփական դարպասը։ Այս հաղթանակից հետո «Սիթին» […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Մոսկվայի «ՎՏԲ Արենա» մարզադաշտում, որտեղ «Դինամոն» կընդունի «Կրասնոդարին»։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 17:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Vmedia+» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Նոյեմբերի 6-ին անգլիական Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի շրջանակում կկայանա մանկունյական հերթական դերբին. «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Խաղից առաջ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը խոսել է «քաղաքաբնակների» հետ հակամարտության մասին։ – Կարո՞ղ եք պատկերացնել, որ օրերից մեկ օր «Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ի չեմպիոնական տիտղոսների քանակով կգերազանցի «Մանչեսթեր Յունայթեդին»` հաշվի առնելով նրանց առավելությունները վեջին տարիներին։ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի շրջանակում կկայանա մանկունյական հերթական դերբին. «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում կմրցի «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 16:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ2» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը խաղը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
«Բարսելոնան» հետաքրքրված է չինական «Բեյցզին Գոանի» հարձակվող Սեդրիկ Բակամբուի ծառայություններով։ Ինչպես տեղեկացնում է AS-ը, կապված Սերխիո Ագուերոյի առողջական վիճակի վատթարացման հետ` կատալոնական ակումբը մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ամրապնդել կենտրոնական հարձակվողի գոտին։ Այդ դիրքի ամրապնդման հիմնական թեկնածուներից մեկը հենց Սեդրիկ Բակամբուն է։ Աղբյուրի փոխանցմամբ` «բլաուգրանասը» արդեն կապ է հաստատել 30-ամյա հարձակվողի հետ, ով 2022 […]
Ավելին
Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն, ամենայն հավանականությամբ, շուտով կստանձնի «Ջենոայի» գլխավոր մարզչի պաշտոնը։ «Ջենոան» վերջերս նոր սեփականատեր ունեցավ, ով պատրաստվում է պաշտոնանկ անել ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Դավիդե Բալարդինիին։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն, «Ջենոան» գլխավորելու ամենահավանական թեկնածուն Անդրեյ Շևչենկոն է։ Ֆաբրիցիո Ռոմանոն էլ հայտնում է, որ ջենովական ակումբը բանակցություններ […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Խավին։ Այդ նշանակումից հետո 41-ամյա մասնագետը կիսվել է իր տպավորություններով. «Մենք առավելագույն կենտրոնացվածությամբ ենք աշխատելու։ Ի վերջո, մենք «Բարսան» ենք` աշխարհի լավագույն ակումբը, որը պետք է հաղթի։ Աշխարհի լավագույն ակումբը չի կարող ոչ-ոքի խաղալ կամ պարտվել, այդ պատճառով էլ իմ պահանջները միայն առավելագույնն են լինելու։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Խավին։ Կողմերի միջև պայամանագիրը կնքվել է մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ 41-ամյա մասնագետը Բարսելոնա կմեկնի նոյեմբերի 8-ին և կստորագրի պայմանագիրը։ Նշենք, որ Խավին 2019 թ. հուլիսից մինչ օրս մարզում էր Քաթարը ներկայացնող «Ալ Սադը», որի ղեկին նվաճել է 7 տիտղոս։ Հիշեցնենք, որ Խավին, […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 13-րդ տուրի մեկնարկային խաղում «Կադիսը» հյուրընկալվելիս մրցեց «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։ Չնայած հանդիպման մեծ մասում բասկյան ակումբն ուներ տարածքային ու խաղային առավելություն, սակայն հյուրերը հաղթեցին 1:0 հաշվով։ Ալվարո Սերվերայի սաներին հաղթանակ պարգևեց 6-րդ րոպեին Սալվի Սանչեսի խփած միակ գնդակը։ Այսպիսով, «Կադիսն» ընդհատեց անհաջող հանդիպումների շարքը. անդալուսական ակումբը Լա լիգայի շրջանակում հաղթանակ չէր տոնել […]
Ավելին
Քաթարը ներկայացնող «Ալ Սադի» գլխավոր մարզիչ Խավին հրաժեշտ է տվել ակումբի ղեկավարությանն ու ֆուտբոլիստներին։ Դոհան ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը լուսանկարներ է հրապարակել հրաժեշտի երեկոյից։ Հավելենք, 41-ամյա մասնագետը շուտով կդառնա «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 916 917 918 919 920 1,893

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023