Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրում «Չելսին» H խմբի շրջանակում հյուրընկալվելիս կմրցի «Զենիթի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 21:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք դիտել «Vmedia +» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Ինտերին»։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին. «Լուկա Յովիչը լավ հանդիպում անցկացրեց` օգնելով թիմին հարձակվելիս և գնդակը վերահսկելիս։ Մենք մեր տրամադրության տակ մի քանի օր ունենք, որպեսզի հասկանանք` արդյո՞ք Կարիմ Բենզեման պատրաստ կլինի «Ատլետիկոյի» դեմ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, դեկտեմբերի 8-ին կայացել է Եվրո Մ-19 տարեկանների 2022 թ. առաջնության էլիտ ռաունդի վիճակահանությունը։ Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականն ընդգրկվել է 3-րդ խմբում, որի շրջանակում կմրցի Պորտուգալիայի, Անգլիայի և Իռլանդիայի ընտրանիների դեմ։ Հավելենք, որ հանդիպումները կկայանան 2022 թվականի գարնանը, որոնց անցկացման վայրը կորոշվի հետագայում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթեց «Բրյուգեին»։ Այդ խաղում փարիզյան ակումբի կամզից դուբլի հեղինակ դարձավ Լեո Մեսսին։ Մի շարք հեղինակավոր պարբերականներ, հղում կատարելով Սպորտի վիճակագրության հիմնադրամին` RSSSF-ին, հայտնում են, որ արգենտինացի հարձակվողը պաշտոնական խաղերում խփած գոլերի քանակով շրջանցել է «Ֆուտբոլի արքա» Պելեին։ Աղբյուրի փոխանցմամբ` Մեսսին իր խփած գոլերի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» D խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Իների» դեմ։ «Արքայական» ակումբը կրկին հաղթեց «Ինտերին»` այս անգամ առավելության հասնելով 2:0 հաշվով։ Կառլո Անչելոտիի թիմին հաղթանակ պարգևեցին Տոնի Կրոսիցև Մարկո Ասենսիոյի խփած գոլերը։ Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում. «Շախտյոր Դոնեցկ» 1:1 «Շերիֆ» D խումբը վերջին տուրից […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրում «Միլանը» B խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Լիվերպուլի» դեմ։ Մերսիսայդյան ակումբը 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց միլանյան ակումբի նկատմամբ։ Նախ 29-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Ֆիկայո Թոմորին, ապա 36-րդ ու 55-րդ րոպեներին «Լիվերպուլի» կազմից մեկական անգամ աչքի ընկան Մոհամեդ Սալահն ու Դիվոկ Օրիգին։ Այսպիսով, «Լիվերպուլը» ՉԼ ընթացիկ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրում «Ատլետիկո Մադրիդը» B խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Պորտուի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ մադրիդյան ակումբը կարողացավ 3:1 հաշվով հաղթել մրցակցին։ Դիեգո Սիմեոնեի թիմին հաղթանակ պարգևեցին Անտուան Գրիզմանի, Անխել Կոռեայի ու Ռոդրիգո դե Պաուլի խփած գոլերը։ «Վիշապների» միակ գոլն էլ խփեց Սերժիու Օլիվեյրան։ Հավեկենք, որ կողմերը հանդիպումն ավարտեցին 10-ական […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրում ՊՍԺ-ն A խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց բելգիական «Բրուգեի» դեմ։ Փարիզյան ակումբը ողջ հանդիպման ընթացքում ուներ լուրջ առավելություն և հաղթեց 4:1 հաշվով։ Մաուրիսիո Պոչետինոյի թիմի կազմից դուբլի հեղինակներ դարձան Կիլիան Մբապեն և Լեո Մեսսին, իսկ հյուրերի միակ գոլը խփեց Մաթս Ռիթսը։ Այս խմբում կայացել է ևս մեկ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» D խմբի շրջանաիում սեփական հարկի տակ կմրցի «Ինտերի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Vmedia» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Սլովակիան ներկայացնող «Սլովան Բրատիսլավայի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Աստանայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի հետ։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 3 տարով, որն ուժի մեջ կմտնի 2022 թ. հունվարի 1-ից։ Հիշեցնենք, որ Բարսեղյանը 2020 թ. հունվարից հանդես էր գալիս Ղազախստանը ներկայացնող «Աստանայի» կազմում, որի մարզաշապիկով անցկացրել է 56 հանդիպում` […]
Ավելին
1 883 884 885 886 887 1,893

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023