Ալբանիայի մայրաղաք Տիրանայում ընթանում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Մինչև 81 կգ քաշային կարգում, երկամարտի 354 կգ արդյունքով, Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Նշենք, որ Ռաֆիկը, 160 կգ արդյունքով, փոքր արծաթե մեդալ նվաճեց պոկում վարժությունում, իսկ հրում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահեց 194-կիլոգրամանոց ծանրաձողը` դառնալով ոսկե մեդալակիր։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայանում է Ֆինալիսիմայի եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ են մրցում Արգենտինայի ու Իտալիայի հավաքականները։ 28-րդ րոպեին Արգենտինայի հավաքականի կազմից աչքի ընկավ Լաուտարո Մարտինեսը` բացելով հանդիպման հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեկնարկեց Ազգերի լիգայի 2022/23 խաղարկությունը. A դիվիզիոնի 4-րդ խմբի 1-ին տուրում Լեհաստանի հավաքականը Վրոցլավում մրցեց Ուելսի ընտրանու դեմ։ Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո 52-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Ջոնաթան Վիլիամսը, սակայն խաղավերջում լեհերը կարողացան բեկել հանդիպման ընթացքն ու ոչ միայն հավասարեցրին հաշիվը, այլև հաղթանակ կորզեցին։ Չեսլավ Միխնևիչի թիմի կազմից 72-րդ րոպեին աչքի ընկավ նախ Յակուբ Կամինսկին, […]
Ավելին
Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կկայանա Ֆինալսիմայի եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ կմրցեն Իտալիայի ու Արգենտինայի հավաքականները։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 22:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
ԱԱ-2022-ի որակավորման ՈՒԵՖԱ-ի գոտու որակավորման փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչի շրջանակում Շոտլանդիայի հավաքականը Գլազգոյի «Հեմպդեն Պարկ» մարզադաշտում կմրցի Ուկրաինայի դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 22:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ռեալ Մադրիդի» պաշտոնական կայքը, Գարեթ Բեյլն ու Իսկոն հեռանալու են ակումբից։ Երկու ֆուտբոլիստների պայմանագրերն էլ լրանում է սույն թվականի հունիսի 30-ին և «արքայական» ակումբը կլքեն ազատ գործակալի կարգավիճակով։ Հավելենք, որ «Ռեալի» շարքերն ազատ գործակալի կարգավիճակով լքելու է նաև Մարսելոն։ Հավելենք, որ Գրեթ Բեյլը մադրիդյան ակումբում հանդես էր գալիս 2013 թ. սեպտեմբերից, որի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը, կիսապաշտպաններ Պոլ Պոգբան ու Ջեսի Լինգարդը հեռանալու են ակումբից։ Երկու ֆուտբոլիստների պայմանագրերն էլ լրանում են սույն թվականի հունիսի 30-ին, ինչից հետո դառնալու են ազատ գործակալ։ Հավելենք, որ Պոլ Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդի» սան է, որի համակարգում հանդես է եկել 2009-2012 թվականներին, ինչից հետո տեղափոխվել է «Յուվենտուս», սակայն 2016 թ. […]
Ավելին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի ապագան շարունակում է մնալ մշուշոտ։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, հոլանդացի ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Աղբյուրի փոխանցմամբ` մանկունյական ակումբը Դե Յոնգի տրանսֆերի հարցում արդեն բանակցություններ է սկսել «բլաուգրանայի» հետ։ «Կարմիր սատանաները» կատալոնական ակումբին դեռևս որևէ պաշտոնական առաջարկ չեն կատարել, սակայն հայտնի է, որ «Բարսելոնան» իր ֆուտբոլիստի […]
Ավելին
ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստանի հավաքականի երրորդ մարզաշապիկի նոր հավաքածուն, որը ծիրանագույն է։ Հիշեցնենք, որ ՀՖՖ-ն մայիսի 31-ին հանրությանը ներկայացրեց նաև հավաքականի տնային ու արտագնա նոր մարզաշաիկները։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Միլանի» պաշտոնական կայքը, ամերիկյան RedBird Capital Partners ներդրումային ընկերությունը կդառնա ակումբի նոր սեփականատերը։ Աղբյուրի փոխանցմամբ` RedBird Capital Partners-ն ակումբի վաճառքի հարցում վերջնական համաձայնության է հասել «Միլանի» ներկայիս սեփականատեր Elliott Advisors UK Limited ընկերության հետ։ Գործարքի դիմաց RedBird Capital Partners-ը գործարքի դիմաց վճարելու է 1.2 մլրդ եվրո, ընդ որում, Elliot-ը «Միլանում» կպահպանի իր […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023