Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Ատալանտայի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «ներաձուրիներին» հաղթանակ պարգևեց Մատեո Դարմիանի խփած միակ գոլը։ Նշենք, որ միլանյան ակումբի կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը։ Այսպիսով, «Ինտերը» հաղթեց 1:0 հաշվով` նվաճելով Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչի ուղեգիր։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Արսենալի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Չելսիի» կիսապաշտպան Ժորժինիոյին։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որն ունի այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։ «Զինագործները» 31-ամյա ֆուտբոլիստի դիմաց «ազնվականներին» վճարել են 11.3 մլն եվրո, որին հետագայում ավելանալու են նաև տարբեր հավելավճարներ։ Նշենք, որ իտալացի ֆուտբոլիստն «Արսենալի» կազմում հանդես է […]
Ավելին
Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Շտուտգարտը» 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Պադերբորնի» նկատմամբ։ Այդ հանդիպումը բավական անհաջող մեկնարկեց «շվաբների» համար, քանի որ արդեն 3-րդ րոպեին կենտրոնական պաշտպան Կոնստանտինոս Մավրոպանոսը, փորձելով դաշտի կենտրոնից գնդակը փոխանցել դարպասապահ Ֆլորիան Մյուլլերին, դարձավ անհասկանալի ինքնագոլի հեղինակ։ Ինչպես հայտնում է Sky Sports Deutschland-ը ինքնագոլը գրանցվել է 48.1 մ հեռավորությունից։ Գերմանիայի գավաթի […]
Ավելին
Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Շտուտգարտը» «Հոմ Դելյուքս Արենա» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց Երկրորդ Բունսեսլիգան ներկայացնող «Պադերբորնի» դեմ։ Հանդիպումը պարզապես անչափ անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ «Շտուտգարտի» պաշտպան Կոնստանտինոս Մավրոպանոսը 3-րդ րոպեին անհասկանալի ինքնագոլի հեղինակ դարձավ, ինչից հետո տանտերերն առաջ անցան հաշվի մեջ։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում հյուրերն ունեին ինչպես տարածքային, այնպես էլ խաղային տոտալ առավելություն, սակայն […]
Ավելին
Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում կմրցի «Ատալանտայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը ծանր վնասվածք է ստացել` շարքից դուրս մնալով 3-4 ամսով։ Ինչպես հայտնում է «կարմիր սատանաների» պաշտոնական կայքը, դանիացի ֆուտբոլիստն Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչի շրջանակում «Ռեդինգի» դեմ կայացած խաղում (3:1) ոտնաթաթի վնասվածք է ստացել Էնդի Քերոլի կոպիտ սահանկումից հետո, ով այդ դրվագում պատժվել է կարմիր քարտով։ Բուժզննումից հետո պարզ է դարձել, որ […]
Ավելին
«Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն ծանր օրեր է ապրում։ Ինչպես տեղեկացնում է Rai Sport-ը, իտալական Ա սերիայի 20-րդ տուրում կայացած «Նապոլի» – «Ռոմա (2:1) հանդիպումից հետո «գայլերի» մի շարք երկրպագուներ սկսել են հետապնդել 23-ամյա կիսապաշտպանի մեքենան և նրա հասցեին հնչեցրել մահվան սպառնալիքներ ու տարբեր վիրավորանքներ։ Ձանիոլոն, ով «Ռոմայի» ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով բաց է թողել […]
Ավելին
«Բրագայի» կենտրոնական հարձակվող Վիտինիան (խմբ.` չշփոթել ՊՍԺ-ի կիսապաշտպան Վիտինայի հետ) կշարունակի «Մարսելի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց պրովանսյան ակումբը «Բրագային» կվճարի 30 մլն եվրո։ 22-ամյա ֆուտբոլիստը «Մարսելի» հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Նշենք, որ այս գործարքը դառնալու է «Մարսելի» պատմության […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» նախկին կիսապաշտպան Իսկոն կարիերան կշարունակի «Ունիոն Բեռլինի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Ունիոնը» վերջնական համաձայնության է հասել իսպանացի ֆուտբոլիստի հետ, ով մայրաքաղաքային ակումբի շարքերը կհամալրի ազատ գործակալի կարգավիճակում։ 30-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայմանագիրը կկնքի մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ Սպասվում է, որ Իսկոն արդեն այսօր` հունվարի 31-ին, բուժզննում կանցնի «երկաթների» […]
Ավելին
«Բարսելոնան» ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի փակման օրը փորձում է ամրապնդել կիսապաշտպանության հենակետային գոտին։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կատալոնական ակումբը «Ֆիորենտինային» առաջարկել է գնման իրավունքով վարձակալել մարոկկացի կիսապաշտպան Սոֆիան Ամրաբատին։ «Բլաուգրանան» պատրաստ է եղել 3-4 մլն եվրոյի դիմաց վարձակալել 26-ամյա ֆուտբոլիստին, որի ավարտից հետո 40 միլիոնով գնել նրա տրանսֆերային իրավունքները, սակայն «մանուշակները» մերժել են […]
Ավելին
1 678 679 680 681 682 2,073

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023