Բիչախչյանի բենեֆիսը. Պոգոնը հաղթեց Կորոնային 🎥

Բիչախչյանի բենեֆիսը. Պոգոնը հաղթեց Կորոնային 🎥

16/09/2023 - 20:42

Լեհական Էկստրակլասայի 8-րդ տուրում «Պոգոն Շեցինը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Կորոնայի» նկատմամբ։

Հանդիպման հերոս դարձավ «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, ով իր անվան դիմաց գոլ և գոլային փոխանցում գրանցեց` օգնելով աչքի ընկնել նաև իր թիմակից Ալեքսանդր Գորգոնին։

«Պոգոնի» երրորդ գոլն էլ խփեց Դանիել Լոնչարը, իսկ «Կորոնայի» կազմից աչքի ընկավ Նոնոն։

Նշենք, որ Շեցին քաղաքը ներկայացնող ակումբն ընդհատեց անհաջող հանդիպումների շարքը։ «Պոգոնն» Էկստրակլասայի շրջանակում պարտվել էր նախորդ 4 հանդիպումներում` չդառնալով նաև գոլի հեղինակ։

Այս հաղթանակից հետո «Պոգոնը» վաստակեց 9 միավոր` բարձրանալով 10-րդ հորիզոնական։

«Կորոնան», 5 միավորով, վերջինն է` 18-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023