ԱԱ-2022-ի 1/4 եզրափակիչի շրջանակում միմյանց դեմ կմրցեն Նիդեռլանդների և Արգենտինայի հավաքականները։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Առաջին ալիք» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
ԱԱ-2022-ի 1/4 եզրափակիչի շրջանակում միմյանց դեմ մրցեցին Բրազիլիայի և Խորվաթիայի հավաքականները։ Առաջին կեսն անցավ հիմնականում հավասար, ոչ այնքան գրավիչ և զգուշավոր պայքարում. երկու կողմերի գրոհներն էլ մեծ հաշվով չէին ստացվում։ Կողմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաններում։ Երկրորդ կեսի հենց մեկնարկից «պենտակամպիոնները» տիրեցին նախաձեռնությանն ու մինչև վերջ ունեին խաղային լուրջ առավելություն։ Տիտեի սաները ժամանակ առ ժամանակ […]
Ավելին
ԱԱ-2022-ի 1/4 եզրափակիչի շրջանակում միմյանց դեմ են մրցում Խորվաթիայի ու Բրազիլիայի հավաքականները։ Հանդիպման հիմնական ժամանակում կողմերը չկարողացան բացել խաղի հաշիվը. գրանցվում է 0:0 հաշիվը։ Հանդիպման հերոսը մինչ այժմ խորվաթների դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը, ով կատարել է 9 սեյվ։ Այսպիսով, հանդիպումը կշարունակվի լրացուցիչ ժամանակում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
ԱԱ-2022-ի 1/4 եզրափակիչի շրջանակում Բրազիլիայի հավաքականը կմրցի Խորվաթիայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 19:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Առաջին ալիք» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Շարունակում ենք անդրադառնալ ԱԱ-2022-ին և ներկայացնում են 1/8 եզրափակիչների վերլուծության երկրորդ մասը։ ԱԱ-2022. Թեժ 1/8 եզրափակիչների վերլուծություն. Մաս N1 Խորվաթիա 1:1 (11 մ – 3:1) Ճապոնիա Ճապոնիայի հավաքականը, խմբում հրաշալի արդյունք գրանցելով, դուրս եկավ փլեյ-օֆֆ փուլ։ «Սամուրայները» զբաղեցրին առաջին հորիզոնականը այնպիսի խմբում, որտեղ պայքարում էին Իսպանիան ու Գերմանիան, սակայն վերջին տուրի խաղում, հաղթելով Իսպանիային, նրանք […]
Ավելին
«Փյունիկի» պաշտպան Զորան Գայիչը դրեց ակումբի հաջողությունների հիմքը՝ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում «Կլուժի» դեմ կայացած պատասխան խաղում խփելով երկու գոլ։ Սակայն, հետագայում սերբ պաշտպանին խանգարեցին տարբեր վնասվածքները, ինչի հետևանքով վերջինս չկարողացավ մասնակից դառնալ «Փյունիկի» եվրագավաթային պատմական հետագա հաջողություններին։ Interfootball-ը շատ հետաքրքիր ու ջերմ զրույց է ունեցել 32-ամյա պաշտպանի հետ։ – Զորան, Դուք խաղացել […]
Ավելին
«Պալմեյրասի» 16-ամյա հարձակվող Էնդրիկը կարիերան կշարունակի «Ռեալ Մադրիդի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «արքայական» ակումբը վճարելու է ընդհանուր 72 մլն եվրո, որից 60 մլնը Էնդրիկի հրաժարագինն է, 12-ը` տարբեր հարկեր։ Պատանի ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կնքելու է 6 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի […]
Ավելին
«Արսենալի» և Բրազիլիայի հավաքականի վինգեր Գաբրիել Մարտինելին, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես հայտնում է Diaro Sport-ը, 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան», որի սկաուտներն ԱԱ-2022-ի ընթացքում հետևել են նրա խաղին Բրազիլիայի հավաքականի կազմում։ Նշվում է, որ «բլաուգրանան» բավական լավ կարծիք ունի երիտասարդ ֆուտբոլիստի մասին և լիարժեք տիրապետում է նրա ապագայի վերաբերյալ ծրագրերին։ Աղբյուրի […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լուիս Էնրիկեն պաշտոնանկ է արվել Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից։ Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ 52-ամյա մասնագետին փոխարինելու է Լուիս դե լա Ֆուենտեն։ 61-ամյա մասնագետն իր աշխատանքը «ֆուրիա ռոխայի» ղեկին սկսելու է Եվրո-2024-ի որակավորման փուլի A խմբի շրջանակում 2023 թ. մարտին Նորվեգիայի և Շոտլանդիայի հավաքականների դեմ կայանալիք […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի պաշտոնական կայքը, «ֆուրիա ռոխայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Նշվում է, որ 52-ամյա մասնագետին պաշտոնանկ անելու որոշում կայացրել են ԻՖՖ-ի նախագահ Լուիս Ռուբիալեսն ու սպորտային տնօրեն Խոսե Ֆրանսիսկո Մոլինան, ինչի մասին արդեն տեղյակ են պահել Էնրիկեին։ Լուիս Էնրիկեն Իսպանիայի հավաքականը գլխավորել է նախ 2018 թ. […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023