«Այնտրախտի» կիսապաշտպան Դաիչի Կամադան, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա ակումբից։ Ինչպես հայտնում է Sky Sports-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը, «արծիվների» ղեկավարությունն այժմ սպասում է ճապոնացի ֆուտբոլիստի վերջնական որոշմանը։ Վերջինս ավելի հակված է հեռանալ «Այնտրախտից», քան երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին։ Աղբյուրի փոխանցմամբ` նախընտրում է կարիերան շարունակել իսպանական […]
Ավելին
«Բավարիայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Թումաս Տուխելը հրաժարվել է «Չելսին» գլխավորելու հարցում որևէ խորհուրդ տալ Յուլիան Նագելսմանին. «Ապրիլի 2-ի երեկոյան եմ իմացել Գրեհեմ Փոթերի պաշտոնանկության մասին։ Դրա մասին իմացել եմ հեռախոսային ծանուցման միջոցով։ Ես որոշ ժամանակ վերհիշեցի իմ` «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացումը։ Այդ պահից ի վեր ակումբը շատ է փոխվել, այդ պատճառով էլ ես այդ […]
Ավելին
Ընթացիկ մրցաշրջանում անգլիական Պրեմիեր լիգայում բավական շատ են մարզչական պաշտոնականությունները։ Վերջին «զոհերը» դարձան Գրեհեմ Փոթերը («Չելսի») և Բրենդան Ռոջերսը («Լեսթեր»)։ Այդ ամենով պայմանավորված` Transfermarkt-ը ներկայացրել է ընթացիկ մրցաշրջանում պաշտոնանկ արված մարզիչների խորհրդանշական հավաքականը։ Նշենք, որ հավաքականում նշված դիրքերը պայմանական են։ Դարպասապահ – Գրեհեմ Փոթեր («Չելսի») Պաշտպաններ – Նեյթան Ջոնս («Սաութհեմպտոն»), Անտոնիո Կոնտե («Տոտենհեմ»), Թոմաս Տուխել […]
Ավելին
Գրեհեմ Փոթերի պաշտոնանկությունից հետո «Չելսին» սկսել է գլխավոր մարզչի փնրտուքները ։ Անգլիացի մասնագետի հեռացումից հետո հայտնի դարձավ, որ նրան փոխարինելու ամենահավանական թեկնածուն Յուլիան Նագելսմանն է։ Թեկնածուների թվում են նաև Մաուրիսիո Մոչետինոն, Ռոբերտո Դե Ձերբին («Բրայթոն») և Ռուբեն Ամորիմը («Սպորտինգ»)։ Ինչպես հայտնում է The Telegraph-ը, լոնդոնյան ակումբն սկսել է դիտարկել նաև Լուիս Էնրիկեի, Օլիվեր Գլասների («Այնտրախտ») […]
Ավելին
«Չելսիի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը, հնարավոր է, շատ շուտով նոր աշխատանքի անցնի։ Բանն այն է, որ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ «Լեսթերը» նույնպես հեռացրել է իր գլխավոր մարզչին` պաշտոնանկ անելով Բրենդան Ռոջերսին։ Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, «աղվեսները» մտադիր են թիմ հրավիրել հենց Փոթերին։ Աղբյուրի փոխանցմամբ` «Լեսթերի» ղեկավարները ցանկանում են կապվել անգլիացի մասնագետի […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գրեհեմ Փոթերն ազատվել է «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից։ 42-ամյա իսպանացի մասնագետ Բրունո Սալտորը կփոխարինի Փոթերին, նախքան «ազնվականները» գլխավոր մարզիչ կնշանակեն։ Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղելությունների` լոնդոնյան ակուկբը գլխավորելու հիմնական թեկնածուն Յուլիան Նագելսմանն է։ Աղբյուրի փոխանցմամբ` «Չելսին» կանգ է առել 35-ամյա մասնագետի թեկնածության վրա, քանի որ ակումբի ղեկավարությունը նրան համարում է անչափ […]
Ավելին
Ինչպես տեղեկացրել ենք, Գրեհեմ Փոթերը հեռացվել է «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից։ «Ազնվականների» պաշտոնական կայքը հայտնում է, որ ակումբի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կկատարի 42-ամյա իսպանացի մասնագետ Բրունո Սալտորը։ Նշենք, որ Սալտորը «Չելսիում» Գրեհեմ Փոթերի օգնականն է եղել։ Այդ պաշտոնը նա զբաղեցրել է նաև «Բրայթոնում»։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ի 29-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում, որտեղ «Լիոնը» հյուրընկալվելիս մրցեց ՊՍԺ-ի դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումն ամցավ անչափ լարված և համառ պայքարում անցավ, որն ավարտվեց հյուրերի հաղթանակով` 1:0 հաշվով։ Լորան Բլանի թիմին հաղթանակ պարգևեց 56-րդ րոպեին Բրեդլի Բարկոլիայի խփած միակ գոլը։ Նշենք, որ 39-րդ րոպեին «Լիոնի» ֆուտբոլիստները […]
Ավելին
Մալթայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Պիետա Հոթսպուրսը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Մարշակսլոկի» նկատմամբ։ «Պիետայի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև 23-ամյա հարձակվող Արմեն Հովհաննիսյանը, ով 45+3-րդ րոպեին խփեց իր թիմի պատասխան գոլը։ Նշենք, որ հայազգի հարձակվողը նոր ակումբի կազմում անցկացրած 7 խաղում խփել է արդեն 4 գոլ։ Հավելենք, որ «Պիետա Հոթսպուրսն» այս հաղթանակից հետո վաստակեց […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 28-րդ տուրի կենտրոնական խաղում «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց ընթացիկ խաղարկության առաջատար «Նապոլիի» դեմ։ «Ռոսոներիները» պարզապես ֆանտաստիկ հանդիպում անցկացրին և գրեթե ոչ մի շանս չտվեցին նեապոլիտանական ակումբին` ջախջախելով 4:0 հաշվով։ Ստեֆանո Պիոլիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ռաֆայել Լեաուն, մեկական անգամ էլ աչքի ընկան Բրահիմ Դիասն ու Ալեքսիս Սալեմակերսը։ Այս հաղթանակից հետո «Միլանը» վաստակեց […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023