Ֆրանսիական Լիգա 1-ի նախավերջին` 37-րդ տուրում, «Լանսը» սեփական հարկի տակ մրցեց։ Տանտերերն արդեն առաջիկ կեսում վճռեցին հանդիպման ելքը` հաղթելով 3:0 հաշվով։ Ֆրանկ Հայզեի թիմի կազմից գոլերը խփեցին Դեյվե Մաշադուն, Ադրիեն Թոմասոնն ու Լոյի Օպենդան։ Այս հաղթանակից հետո «Լանսը» վաստակեց 81 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականն` առաջնության ավարտից 1 տուր առաջ նվաճելով նաև Չեմպիոնների լիգայի […]
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ի նախավերջին` 37-րդ տուրում, առաջնության առաջատար ՊՍԺ-ն հյուրընկալվելիս մրցեց «Ստրասբուրգի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Փարիզյան ակումբի 59-րդ րոպեին հաշիվը բացեց Լեո Մեսսին, իսկ տանտերերի պատասխան գոլը խփեց Կևին Գամեյրոն` աչքի ընկնելով 79-րդ րոպեին։ Այս ոչ-ոքիից հետո Քրիստոֆ Գալտիեի թիմը վաստակեց 85 միավոր և առաջնության ավարտից 1 տուր առաջ անհասանելի դարձավ բոլոր մրցակիցներկ համար` […]
Ավելին
Ավարտվեց գերմանական Բունդեսլիգայի 2022/23 մրցաշրջանը, որի վերջին` 34-րդ տուրում, «Ունիոն Բեռլինը» սեփական հատկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Վերդերին»։ Մայրաքաղաքային ակումբին հաղթանակ պարգևեց 81-րդ րոպեի Ռանի Խեդիրայի խփած միակ գոլը։ Այս հաղթանակից հետո «Ունիոնը» վաստակեց 62 միավոր և առաջնությունն ավարտեց 4-րդ հորիզոնականում, ինչը թույլ տվեց «երկաթագործներին» պատմության մեջ առաջին անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր։ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի նախավերջին` 37-րդ տուրում, «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Ատալանտայի» դեմ։ «Ներաձուրիները» պարզապես շոկային մեկնարկ էին պատրաստել բերգամասկների համար և արդեն 3-րդ րոպեին հաղթում էին 2:0 հաշվով. աչքի ընկան Ռոմելու Լուկակուն ու Նիկոլո Բարելան։ Նախքան ընդիջում հյուրերը Մարիո Պաշալիչի ջանքերով մեկ գնդակ հետ բերեցին։ Այդուհանդերձ, երկրորդ խաղակեսում «Ինտերի» ֆուտբոլիստները շարունակում էին առավելություն […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանն, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա ակումբից։ Ինչպես տեղեկացնում է As-ը, «քաղաքաբնակները» միայն 1 տարվա պայմանագիր են առաջարկել գերմանացի ֆուտբոլիստին, սակայն վերջինս ավելին է սպասել մանկունյական ակումբից։ Այժմ հավանական է, որ 32-ամյա ֆուտբոլիստը գործող պայմանագրի ավարտից հետո կլքի «Սիթիի» շարքերը, որն ավարտվում է սույն թվականի հունիսի […]
Ավելին
Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացավ Անգլիայի նշանակությամբ երկրորդ դիվիզիոնի` Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆ-ի եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Քովենթրի Սիթին» ու «Լութոն Թաունը»։ Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակներից հետո կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։ Խաղի հաշիվը 23-րդ րոպեին բացեց «Լութոն Թաունի» կիսապաշտպան Ջորդան Կլարկը, իսկ «Քովենթրիի» պատասխան գոլը 66-րդ րոպեին խփեց Գուստավո Համերը։ Ակումբները հաղթողին պարզելու […]
Ավելին
Ավարտվեց գերմանական Բունդեսլիգայի 2022/23 մրցաշրջանը։ Վերջին տուրն անցավ անչափ դրամատիկ և հետաքրքիր պայքարում։ Առաջնության առաջատար «Բորուսիա Դորտունդը» սեփական հարկի տակ մրցեց «Մայնցի» դեմ. հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով։ Հյուրերի գոլերը խփեցին Անդրեաս-Հանչե Օլսենն ու Կարիմ Օնիսիվոն։ Դորտմունդյան ակումբից աչքի ընկավ Ռաֆայել Գերեյրուն ու Նիկլաս Զյուլեն։ Նշենք, որ «իշամեղուների» հարձակվող Սեբաստիան Ալեն 0:1 հաշվի ժամանակ չկարողացավ դիպուկ […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի վերջին` 34-րդ տուրում, առաջնության առաջատար «Բորուսիա Դորտմունդը» սեփական հարկի տակ մրցում է «Մայնցի» դեմ։ Առաջին կեզից հետո «իշամեղուները» 0:2 հաշվով պարտվում են հյուրերին. գոլերը խփել են Անդրեաս Հանչե-Օլսենն ու Կարիմ Օնիսիվոն։ Նշենք, 0:1 հաշվի ժամանակ դորտմունդյան ակումբի հարձակվող Սեբաստիան Ալեն չկարողացավ դիպուկ իրացնել 11-մետրանոցը. «Մայնցին» փրկեց դարպասապահ Ֆին Դամենը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Էրիկ Կանտոնան խոսել է իր երկրում առկա ֆուտբոլային խնդիրների մասին. «Ֆրանսիական ֆուտբոլը պատմություն չունի: Սա միակ երկիրն է, որտեղ քաղաքները չունեն մեկից ավելի թիմ: Ահա թե, ինչու է, որ կան մարդիկ, ովքեր սիրում են ֆուտբոլ, կան իսկական երկրպագուներ, սակայն նրանց դա բավարար չէ, քանի որ քաղաքներն ունեն ընդամենը […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է անգլիական Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը, «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը ճանաչվել է 2022/23 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Նորվեգացի հարձակվողը քվեարկության արդյունքում առաջ է անցել Կևին դե Բրույնեից («Մանչեսթեր Սիթի»), Հարի Քեյնից («Տոտենհեմ»), Մարկուս Ռեշֆորդից («Մանչեսթեր Յունայթեդ»), Կիրան Տրիպիեից («Նյուքասլ»), Բուկայո Սակայից և Մարտին Էդեգորից (երկուսն էլ՝ «Արսենալ»): Նշենք, որ Հոլանդը դարձել է «Մանչեսթեր […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023