Լիոնել Մեսսին կոշտ է արտահայտվել ԿՈՆՄԵԲՈԼ-ի հանդեպ՝ դժգոհելով մրցավարությունից և մեղադրելով կոռուպցիայի մեջ: Նշենք, որ Արգենտինայի հավաքականի ավագը չի ներկայացել Copa America-ի 3-րդ տեղի համար պարգևատրման արարողությանը: «Ես չեմ գնացել մեդալը ստանալու, քանի որ մենք չպետք է կոռուպցիայի մաս լինենք և զուրկ հարգանքից: Մենք ավելիին էինք արժանի, սակայն մեզ թույլ չտվեցին դուրս գալ եզրափակիչ: Կոռուպցիան […]
Ավելին
Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Կազեմիրոն խոսել է հայրենակից Նեյմարի մասին: «Նեյմարն, անկասկած, լավագույն բրազիլացի ֆուտբոլիստն է: Եթե Նեյմարի հետ ամեն ինչ լավ է, ապա նրան անհնար է կանգնեցնել: Նեյմարը բարձրակարգ ֆուտբոլիստ է: Եթե Copa America-ի այս խաղարկությունում նա լիներ հավաքականում, շատ օգուտ կլիներ մեզ: Այժմ պետք է կարողանանք խաղալ առանց Նեյմարի»,- Կազեմիրոյի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Ավելին
«Բարսելոնան» մտադիր չէ հրաժարվել Անտուան Գրիզմանին ձեռք բերելու մտքից: Ուրբաթ մադրիդյան ակումբը հայտարարությամբ էր հանդես եկել՝ մեղադրելով կատալոնական ակումբին և ֆուտբոլիստին հարգանք չցուցաբերելու մեջ: Ինչպես հայտնում է Marca-ն, «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն ևս մեկ անգամ կփորձի «Աթլետիկոյի» հետ համաձայնեցնել Գրիզմանի տրանսֆերը: Կատալոնացիները նույնիսկ ծրագրում էին «Կամպ Նոուում» ֆուտբոլիստին ներկայացնել հաջորդ շաբաթ: Նշվում է նաև, որ […]
Ավելին
Հարավային Ամերիկայի գավաթի (Copa America) խաղարկության 3-րդ տեղի համար մրցում են Արգենտինայի և Չիլիի հավաքականները: Արգենտինա. Արմանի, Ֆոյթ, Օտամենդի, Տալյաֆիկո, Պեզելա, Դե Պաուլ, Պարեդերս, Լո Չելսո, Դիբալա, Ագուերո, Մեսսի Չիլի. Արիաս, Դիաս, Մեդել, Խարա, Պուլգար, Արանգուիզ, Վիդալ, Բոսեժուր, Իսլա, Վարգաս, Սանչես Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 23:00-ին է. ուղիղ հեռարձակումը՝ ստորև.
Ավելին
«Ռեալի» պաշտպանԹեո Էրնանդեսը կարիերան կշարունակի Իտալիայում: 21-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է «Միլան»: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իտալական ակումբը կվարձակալի Թեոյին 20 մլն եվրոյով գնելու իրավունքով: Նախորդ մրցաշրջանում պաշտպանը վարձավճարով հանդես էր գալիս «Ռեալ Սոսիեդադում», որի կազմում անցկացրած 24 հանդիպումներում խփել է 1 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում:
Ավելին
«Վալենսիայի» հարձակվող Ռոդրիգոն գրավել է «Նապոլիի» ուշադրությունը: Ինչպես հայտնում է Sky Sports-ը, նեապոլցիներ սկսել են 28-ամյա ֆուտբոլիստի համար բանակցությունները: Ռոդրիգոյի գործակալը՝ Ժորժե Մենդեշը, հանդիսանում է նաև «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի գործակալը, որը մոտ է «Նապոլի» տեղափոխվելուն: Նեապոլցիները Ռոդրիգոյին կարող են գնել «ՊՍՎ»-ի կիսապաշտպան Իրվինգ Լոսանոյի փոխարեն, իսկ մեքսիկացին կարող է հայտնվել «Վալենսիայում»: Անցած մրցաշրջանում անցկացրած […]
Ավելին
Նեյմարի շուրջ ինֆորմացիոն տարատեսակ հոսքը շարունակվում է: Marca-ն բացահայտումներ է արել: 2017 թվականին «Բարսելոնայի» կողմից ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատիին ձեռք բերելու փորձերից հետո ակումբների հարաբերություններն այդպես ել չեն հարթվել: Փաստորեն, ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին երկու անգամ «Ռեալին» առաջարկել է գնել Նեյմարի տրանսֆերը, որպեսզի հանկարծ վերջինս «Բարսելոնա» չվերադառնա: Սակայն պատասխանները եղել են բացասական:
Ավելին
«Ռոման» աշխատում է հարձակման և պաշտպանության ամրացման վրա: ԻՆչպես հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, իտալական ակումբին հետաքրքրում է «Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասը, սակայն այս հարցում պրոբլեմ կարող է հանդիսանալ 25-ամյա դոմինակցու բարձր աշխատավարձը: Ֆուտբոլիստը իսպանական ակումբում վարձատրվում է տարեկան 6 մլն եվրո: Չնայած «Ատալանտայի» պաշտպան Ջանլուկա Մանչինիի հետ ձեռք բերված համաձայնությանը՝ «Ռոման» հետաքրքրվում է […]
Ավելին
«Բենֆիկայի» կիսապաշտպան Ժեդսոն Ֆերնանդեշը կարող է իր կարիերան շարունակել Իտալիայում: Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, «Միլանի» ղեկավարությունը կապ է հաստատել 20-ամյա ֆուտբոլիստի գործակալների հետ: Նրանք միլանցիներին հայտնել են, որ «Բենֆիկան» ֆուտբոլիստին գնահատում է 30 մլն եվրո: Անցած մրցաշրջանում անցկացրած 46 հանդիպումներում Ժեդսոնը խփել է 3 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում:
Ավելին
«Չելսիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդն առաջին մարզումն է անցկացրել լոնդոնյան թիմի հետ: Լոնդոնցիները սկսել են նախապատրաստվել գալիք մրցաշրջանին Դուբլինում: Հաջորդ շաբաթ «Չելսին» ստուգողական խաղեր կանցկացնի իռլանդական ակումբների դեմ: Frank Lampard’s first training session as head coach of Chelsea is about to get underway! ?#CFCinDublin pic.twitter.com/gIXcBQKkeo — Chelsea FC (@ChelseaFC) July 5, 2019 Day two […]
Ավելին
1 1,793 1,794 1,795 1,796 1,797 1,892

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023