Անվանի Ֆրանկ Ռիբերին դիտարկում է կարիերան շարունակելու տարբերակները: Sky Sports-ը հայտնում է, որ ռուսական «Դինամոն» և «Սպարտակը» արդեն իսկ առաջարկներ են արել ֆրանսիացուն: Հիշեցնենք, որ 36-ամյա ֆուտբոլիստի հետ բանակցություններ է վարում նաև «Ֆիորենտինան»:
Ավելին
«Բարսելոնան» չի հրաժարվում Նեյմարին վերադարձնելու մտքից: Le Parisien-ը հայտնում է, որ կատալոնական ակումբը ևս մեկ առաջարկ կանի «Պարի Սեն Ժերմենին»: Աղբյուրը նշում է, որ բանակցությունները կվերսկսվեն հաջորդ շաբաթ: Նշվում է նաև, որ իսպանական գրանդը պատրաստ է բաց թողնել Ուսման Դեմբելեին: Հիշեցնենք, որ Նեյմարը վերադարձել է ՊՍԺ-ի մարզումներին:
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է «Տոտենհեմի» հետ խաղում Ռոդրիի դրվագին, որտեղ, ըստ մարզչի, կար 11 մետրանոց. «Ոչինչ չեմ կարող ասել մրցավարների որոշման մասին: Ես այն կարծիքին եմ, որ Ռոդրիի նկատմամբ կար խախտում և պետք է նշանակվեր 11 մետրանոց: VAR մրցավարները, հնարավոր է, այդ պահին սուրճ էին խմում…»,- մասնագետի խոսքն է մեջբերում The […]
Ավելին
Ամերիկյան ՄԼՍ-ի հերթական խաղում «Լոս Անջելես Գելեքսին» 2:2 հաշվով է ավարտել «Սիեթլ Սաունդերսի» հետ հանդիպումը: Լոս Անջելեսի թիմի գոլերը խփել է Զլատան Իբրահիմովիչը: Իբրան 21 խաղերում 20 գոլ է խփել և ռմբարկուական մրցավազքում կիսում է 2-3-րդ տեղերը Ջոզեֆ Մարտինեսի հետ:
Ավելին
ԱՊԼ-ի մեկնարկային տուրի կենտրոնական խաղում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր «Տոտենհեմին»: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2: Հանդիպման 20-րդ րոպեին Ռահիմ Սթերլինգը բացել է հաշիվը, որից 3 րոպե անց Լամելան հավասարեցրել է այն: 36-րդ րոպեին Ագուերոն դարձյալ առաջ է մղել «քաղաքայիններին»: 65-րդ րոպեին Լուկաս Մոուրան երկրորդ պատասխան գոլն է խփել:
Ավելին
Իսպանական «Լա լիգայի մեկնարկային տուրում «Ռեալը» Վիգոյում հյուրըկալվել էր «Սելտային»: Մադրիդյան թիմը հաղթեց. «Սելտա» – «Ռեալ»՝ 1:3: 12-րդ րոպեին Բենզեման բացել է հաշիվը: Խաղի 55-րդ րոպեին մրցավարը VAR տեսակրկնությունը դիտելուց հետո կարմիր քարտով հեռացրել է դաշտից Մոդրիչին: Հանդիպման 61-րդ րոպեին Տոնի Կրոսը հիասքանչ գոլով կրկնապատկել է հաշիվը: Հիմնական ժամանակի ավարտից 10 րոպե առաջ Վասկեսը 3-րդ […]
Ավելին
Ընթանում է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրը: Փոխչեմպիոն «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է «Սաութհեմփթոնին»: Մերսիսայդյան թիմի գոլերը խփել են Մանեն և Ֆիրմինոն: Խաղավերջում «Լիվերպուլի» դարպասապահ Ադրիանը կոպիտ սխալ է թույլ տվել, ինչի արդյունքում Դանի Ինգսը կրճատել է հաշվի տարբերությունը: Մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները. «Ասթոն Վիլա» – «Բորնմութ»՝ 1:2«Բրայթոն» – «Վեսթ Հեմ»՝ 1:1«Էվերթոն» […]
Ավելին
Ներկայիս ֆուտբոլի թերևս ամենաքննարկվող կերպարի՝ Նեյմարի «ոդիսականը» շարունակում է հեղեղել միջազգային մեդիան: Այսօր՝ օգոստոսի 17-ին բրազիլացին վերադարձել է փարիզյան թիմի մարզումներին,- հայտնում է L’Equipe-ը: Actu Foot-ը լուսանկար է հրապարակել. Պարզ է դառնում, որ Նեյմարը մնում է «Պարի Սեն Ժերմենում»: Թոմաս Տուխելն ասել է հետևյալը. «Տրանսֆերային պատուհանն ավարտվում է: Խոսակցությունները ոչինչ չեն նշանակում. նա մեր ֆուտբոլիստն […]
Ավելին
Sky Sport Italia-ն հայտնում է, որ «Բարսելոնայի» կիսապաշտպան Մալկոմը մոտ է «Զենիթ» տեղափոխվելուն: Նշվում է, որ բրազիլացին օգոստոսի 2-ին բուժզննություն կանցնի ռուսական ակումբում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կողմերը համաձայնեցրել են բրազիլացու տրանսֆերը, իսկ Խավիեր Ռիբալտան ժամանել է «Բարսելոնայի» գրասենյակ, որպեսզի գործարքն ավարտին հասցնի:
Ավելին
«Աթլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիքսը կարծիք է հայտնել իր հայրենակից Կրիշտիանու Ռոնալդուի մասին և բացատրել է, թե ինչու է որոշել տեղափոխվել մադրիդյան ակումբ: «Կրիշտիանուն նվաճել է 5 «Ոսկե գնդակ»: Դա ցանկացած խաղացողի երազանքն է: Ես կցանկանայի դառնալ նոր Կրիշտիանու: Ես հետևում էի այն խաղացողներին, ովքեր հանդես էին գալիս «Աթլետիկոյում»: Այստեղ հանդես են եկել հիանալի հարձակվողներ և […]
Ավելին
1 1,774 1,775 1,776 1,777 1,778 1,892

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023