Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, ՈՒԵՖԱ-ն քննարկում է Չեմպիոնների լիգայի ձևաչափում փոփոխություններ մտցնելու փաթեթը, որն ուժի մեջ կմտնի 2024 թվականից։ Հավանական է, որ Չեմպիոնների լիգան վերադառնա հին ձևաչափին, երբ հիմնական խմբային փուլից հետո խմբերում առաջին երկու հորիզոնականը զբաղեցրած ակումբները անցկացնում էին ևս մեկ խմբային փուլ, որից հետո նոր մրցաշարն անցկացվում էր knock-out համակարգով։ Այդ ձևաչափը մրցաշարում […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Marca-ն՝ հղում կատարելով TV3-ին, կատալոնական «Բարսելոնայի» խաղացողները թիմային ընթրիք են ունեցել ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Կիկե Սետիենի հետ։ Նշվում է, որ ընթրիքը կայացել է քաղաքի ամենահայտնի ռեստորաններից մեկում։ Ըստ աղբյուրի՝ ընթրիքը անձամ նախաձեռնել է Սետիենը, ում համար այս ամենը շատ կարևոր է՝ թիմային մթնոլորտը բարելավելու համար։ Հաղորդվում է, որ ակումբի ֆուտբոլիստները միասին […]
Ավելին
Կատալոնական «Բարսելոնան» և Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում են ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ խորացնել պահեստայինների նստարանը։ Ըստ La Repubblica-ի՝ կողմերը բանակցում են փոխանակում իրականացնելու շուրջ։ Խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կհամալրի «ծեր սինյոռայի» կազմը, իսկ Ֆեդերիկո Բերնարդեսկին՝ «կատպանռնագույնների» շարքերը։ Երկու խաղացողներն էլ դեմ չեն այս փոխանակմանը, քանի որ կորցրել իրենց տեղը մեկնարկային կազմում։ Սակայն, այս փոխանակման հարցում շատ […]
Ավելին
«Ատալանտայի» պաշտոնական կայքը հաղորդում է, որ ակումբը «Սամպդորիայից» 12 մլն եվրոյի դիմաց ձեռք է բերել 28-ամյա կենտրոնական հարձակվող Դուվան Սապտայի ամբողջական տրանսֆերը։ Կոլումբացի խաղացողը 2018 թվականի հունսից վարձակալական հիմունքներով հանդես էր գալիս Բերգամոն ներկայացնող ակումբի կազմում։ «Ատալանտան» վարձակալության համար վճարել էր ևս 14 մլն եվրո։ Նշենք, որ կողմերի միջև պայմանագիրը նապատեսված է մինչև 2023 թվականը։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Սելտայի» պաշտոնական կայքը, գալիսեական ակումբը մինչև մրցաշրջանի վերջը վարձակալել է «Սամպդորիայի» պաշտպան Ջեյսոն Մուրիլիոյին։ Մինչև վերջերս պաշտպանի ամբողջական իրավունքները պատկանում էին «Վալենսիային»։ «Սամպդորիան» 12 մլն եվրոյով գնել է խաղացողի տրանսֆերը և վարձակալությամբ բաց է թողել «Սելտային»։ Ընթացիկ մրցաշրջանում իտալական Ա սերիայի շրջանակում մասնակցել է 10 հանդիպման։
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը նոր ավագ է նշանակել կենտրոնական պաշտպան Հարի Մագուայերին։ Մագուայերի նշանակումը պայմանավորված է նրանով, որ ակումբի հիմնական ավագ Էշլի Յանգը մոտ է «Ինտեր» տեղափոխությանը։ Հիշեցնենք, որ 26-ամյա կենտրոնական պաշտպանը նախորդ ամռանը ռեկորդային 87․5 մլն եվրոյի դիմաց «Լեսթերից» տեղափոխվեց «Յունայթեդ»։
Ավելին
Ինչպես տեղեկացնում է անդալուսական «Սևիլիայի» պաշտոնական կայքը, ակումբը 20 մլն եվրոյի դիմաց ձեռք է բերել «Լեգանեսի» 22-ամյա հարձակվող Յուսուֆ Էն-Նեսերիին։ Ըստ transfermarkt-ի՝ կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 5 տարով՝ մինչև 2025 թվականը։ Սակայն, աշխատավարձի չափը չի նշվում։ Երիտասարդ հարձակվողը «Լեգանեսի» կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելին
Թոփ թիմերը շարունակում են մարզիչներ փոխել։ Նիկո Կովաչին, Ունայի Էմերիին, Մարկու Սիլվային, Կառլո Անչելոտիին, Մաուրիսիո Պոչետինոյին հետևեց նաև Էռնեստո Վալվերդեն։ Երկուշաբթի`լույս երեքշաբթի գիշերը, պարզ դարձավ, որ կատալոնական «Բարսելոնան» հեռացրել է գլխավոր մարզչին՝ նշանակելով Կիկե Սետիենին։ Այս հոդվածով փորձել ենք հասկանալ, թե ինչ կտա Կիկե Սետիենը կատալոնական ակումբին։ Նախ սկսենք նրանից, որ Էռնեստո Վալվերդեի հեռացումը բացարաձակ […]
Ավելին
Երեկ՝ հունվարի 15-ին, «Յուվենտուսը» Իտալիայի գավաթի 1/8 եզրափակչի խաղում Թուրինում 4։0 հաշվով ջախջախեց «Ուդինեզեին»։ Հանդիպումը բաց է թողել թուրինյան ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն։ Ակումբը պաշտոնական հայտարարության մեջ նշել է, որ խաղացողը հիվանդացել է սինուսիտով, ինչը քթի հարակից խոռոչների լորձաթաղանթի բորբոքումն է։ Խաղացողը այդ պատճառով չի կարողացել նույնիսկ ժամանել մարզադաշտ։
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է 2019 թվականի խորհրդանշական հավաքականը։ Խորհրդանշական հավաքականը ձևավորվել է երկրպագուների շրջանում անցկացված քվերակության արդյունքում, որին մասնակցել է շուրջ 2 մլն մարդ։ Ամենաշատ ներկայացուցիչն ունի «Լիվերպուլը»: Երկուական ներկայացուցիչ ունեն «Յուվենտուսը» ու «Բարսելոնան», մեկական ֆուտբոլիստով ներկայացված են «Բավարիան» ու «Մանչեսթեր Սիթին»:
Ավելին
1 1,748 1,749 1,750 1,751 1,752 1,993

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023