Անգլիական Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի շրջանակում «Չելսին» հյուրընկալվել է «Վեսթ Հեմին»։ 72-րդ րոպեին «Չելսիի» ֆուտբոլիստները նպաստավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք էին վաստակել․ գնդակին մոտեցավ Վիլիանը, ով վարպետորեն գնդակն ուղարկեց մրցակցի դարպասի հեռավոր անկյունը՝ հավասարեցնելով հաշիվը։ 89-րդ րոպեի դրությամբ հաշիվը 2։2 է։
Ավելին
ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես հաստատել է Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության ժամանակացույցը։ ՉԼ հաջորդ մրցաշրջանի խմբային փուլը կմեկնարկի սույն թվականի հոկտեմբերի 20-ին, իսկ եզրափակիչը կկայանա 2021 թվականի մայիսի 29-ին Ստամբուլում։ ՉԼ 2020/21 մրցաշրջանի ժամանակացույցը․ Խմբային փուլ, առաջին տուր – 2020 թվական, հոկտեմբերի 20/21 Խմբային փուլ, երկրորդ տուր – հոկտեմբերի 27/28 Խմբային փուլ, երրորդ տուր – նոյեմբերի 3/4 Խմբային […]
Ավելին
Այսօր` հուլիսի 1-ին, գրեթե չորս ամիս անց վերսկսվել է Ղազախստանի Պրեմիեր լիգան։ Առաջնության 4-րդ տուրի շրջանակում «Կայրաթը» մրցում է «Ժետիսուի» դեմ։ Հանդիպման 11-րդ րոպեին տանտերերին առաջ է մղել Հայաստանի ազգային հավաքականի պաշպտման Կամո Հովհաննիսյանը` գրավելով նախկին թիմի դարպասը։ Հանդիպման 53-րդ րոպեի դրությամբ «Կայրաթը» հաղթում է 1:0 հաշվով։
Ավելին
Իսպանական Լա լիգայի 33-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Բարսելոնան» մրցեց «Ատլետիկո Մադրիդի» դեմ։ Խաղը բավականին ակտիվ պայքարում սկսվեց, ինչի արդյունքում թիմերն արագ փոխանակվեցին խփած գնդակներով։ 11-րդ րոպեին Լեո Մեսսիի իրացրած անկյունային հարվածից հետո «Ատլետիկոյի» տուգանային հարվածում ոչ ոք չհասկացավ, թե Դիեգո Կոստան ինչպես գրավեց սեփական դարպասը։ Բաց թողած գոլից հետո «հնդկացիները» իրենց առաջին իսկ լուրջ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 29-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Յուվենտուսը» հյուրընկալվելիս 1։3 հաշվով հաղթեց «Ջենոային»։ Հանդիպման 57-րդ րոպեին հյուրերի կազմում հեռահար հարվածով տպավորիչ գոլի հեղինակ դարձավ թուրինյան ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն։ Ա սերիայի ընթացիկ մրցշրջանի շրջանակում Կրիշն արդեն դարձել է 24 գոլի հեղինակ։
Ավելին
Իսպանական Լա լալիգայի 33-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցում է «Ատլետիկո Մադրիդի» դեմ։ 50-րդ րոպեին կատալոնական ակումբը Նելսոն Սեմեդուի ջանքերով վաստակեց 11 մետրանոց հարվածի իրավունք։ Գնդակին մոտեցավ «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին, ով «պանենկա» ոճի ֆանտաստիկ հարվածով փխեց իր կարիերայի 700-րդ գոլը՝ յաշվի մեջ առաջ մղելով նաև իր թիմին։ Հանդիպման 63-րդ րոպեի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ռոմայի» պաշտոնական կայքը, հռոմեական ակումբը Հենրիխ Մխիթարյանի ապագայի հարցում համաձայնության է հասել «Արսենալի» հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ռոմայի» կազմում կշարունակի հանդես գալ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Հաղորդվում է, որ հռոմեական «զինագործների» հետ սկզբունքային համաձայնություն ունի նաև, որ Միկին հաջորդ՝ 2020/21 մրցաշրջանում նույնպես վարձավճարով հանդես գա «Ռոմայի» կազմում։
Ավելին
Իսպանական Լա լիգայի 33-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ կմրցի «Ատլետիկո Մադրիդի» դեմ։ Հանդիպման մեկնարկաը նախատեսված է Երևանի ժամանակով 00։00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Կենտրոն» հեռուստաընկերության եթերով, իսկ առնցաց տարբերակը՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Լերոյ Սանեն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Բավարիայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, գերմանացի եզրային հարձակվողի գործակալ Ֆալի Ռամադանին արդեն համաձայնության է հասել մյունխենյան ակումբի հետ։ Նա «Բավարիայի» հետ 5 տարվա պայմանագիր կկնքի։ Իսկ ահա ինչպես տեղեկացնում է Sport Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը «Սիթին» խաղացողի վաճառքից կվաստակի 50 մլն եվրո։ […]
Ավելին
«Ինտերը» պաշտոնական կայքում ներկայացրել է 2020/21 մրցաշրջանի տնային մարզաշապիկը։ Համազգեստը ավանդական կապույտ և սև գույնի է լինելու, սակայն դրա վրա ավելացվել է ոչ ավանդական գծեր, որոնք ստացել են զիգզագի տեսք։ Հիշեցնենք, որ միլանյան ակումբի տեխնիկական հովանավորը ամերիկյան աշխարհահռչակ Nike ընկերույունն է, որն էլ արտադրում է «ներաձուրիների» մարզահագուստները։
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023