«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կենտրոնական պաշտպան Ռիո Ֆերդինանդը, ով ներկայումս աշխատում է Sky Sports հեռուստաալիքում՝ որպես ֆուտբոլային փորձագետ, իր կարծիքն է հայտնել «Ոսկե գնդակի» խաղարկության մասին, որն այս տարի պատմության մեջ առաջին անգամ չի հանձնվելու։ «Եթե ես լինեի Ռոբերտ Լևանդովսկին, և եթե France Football-ը չեղարկեր «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը, ապա միանշանակ կկազմակերպեի ստորագրահավաք, որպեսզի այն վերադարձնեն։ […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթին» լրջորեն հետաքրքրված է «Նապոլիի» սենեգալցի կենտրոնական պաշտպան Կալիդու Կուլիբալիի ծառայություններով։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Տանկրեդի Պալմերին, «Սիթին» 29-ամյա պաշտպանի դիմաց նեապոլիտանական ակումբին առաջարկել է 63 մլն եվրո։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Նապոլին» պատրաստ է բաժանվել իր պաշտպանից, սակայն հույսեր է կապում, որ «քաղաքաբնակների» առաջարկը, հնարավոր է, բարելավվի։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ մանկունյական […]
Ավելին
«Դինամո Կիևի» ձախ պաշտպան Վիտալի Միկոլենկոն կարիերան, հնարավոր է, շարունակի Իտալիայում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրարգող Ջիանլուկա դի Մարցիոն, 21-ամյա ուկրաինացի պաշտպանը հայտնվել է «Ինտերի» ու «Ռոմայի» հետարքրքրության շրջանակում, սակայն միլանյան ակումբի գլխավոր նպատակը մնում է «Չելսիի» պաշտպան Էմերսոնին ձեռքբերելը։ Ավելի վաղ Միկոլենկոյի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Նապոլին», սակայն կիևյան ակուբը խաղացողի դիմաց պահանջել է […]
Ավելին
Երեկ՝ օգոստոսի 13-ին, կայացավ Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի երկրորդ քառորդ եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» 1։2 հաշվով զիջեց «Լայպցիգին»։ Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն․ «Սա շատ երկար ֆուտբոլային տարի ստացվեց, որի ընթացքում մենք 60 օր ֆուտբոլից դուրս էինք մնացել։ Չեմպիոնների լիգա վերադառնալը մեծ ճնշում էր։ Մենք ընդամենը […]
Ավելին
Պրեմիեր լիգան շարունակում է ամփոփոլ 2019/20 մրցաշրջանը։ Ինչպես տեղեկացնում է Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը, «Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը ճանաչվել է մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Քվեարկության արդյունքում 21-ամյա եզրայինն առաջ է անցել Ջեք Գրիլիշից («Աստոն Վիլլա»), Մեյսոն Գրինվուդից, Անտոնի Մարսիալից, Մարկուս Ռեշֆորդից (բոլորը՝ «ՄՅՈՒ»), Դին Հենդերսոնից («Շեֆիլդ Յունայթեդ»), ինչպես նաև «Չելսիի» երկու երիտասարդ ֆուտբոլիստներից՝ Քրիստիան […]
Ավելին
«Փյունիկ» ՖԱ-ի երկրպագուների «Սեկտոր 18» պաշտոնական խմբավորումը հայտնում է, որ Հայաստանում առաջին ֆուտբոլային ակումբային գրաֆիտին է հայտնվել։ Գրաֆիտին արվել է Երևանի Թումանյան փողոցի պատերից մեկի վրա է արվել, իսկ նախագիծը լինելու է շարունակական։
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Արսենալի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Չելսիի» արդեն նախկին վինգեր Վիլիանի հետ։ 32-ամյա բրազիլացին 3 տարվա պայմանագիր է ստորագրել «զինագործների հետ»։ Խաղացողը «Արսենալ» է տեղափոխվել անվճար, քանի որ նրա պայմանագիրը «Չելսիի» հետ մոտեցել էր ավարտին։ Նոր ակումբում Վիլիանը հանդես կգա 12 համարի մարզաշապիկով։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վիլիանը «Արսենալում» […]
Ավելին
Երեկ՝ օգոստսի 13-ին, «Լայպցիգը» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի շրջանակում 2։1 հաշվով առավելության հասավ «Ատլետիկո Մադրիդի» նկատմամբ՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգիր։ Գերմանական ակումբը պաշտոնական Twitter-ի օգտահաշվում տեսանյութ է հրապարակել, թե խաղից հետո «ցլերն» ինչպես են տոնել իրենց հաջողությունը։
Ավելին
Երեկ՝ օգոստոսի 13-ին, Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի շրջանակում «Լայպցիգը» 2։1 հաշվով առավելության հասավ «Ատլետիկո Մադրիդի» նկատմամբ՝ պատմության մեջ առաջին անգամ դուրս գալով մրցաշարի կիսաեզրափակիչ։ Ինչպես տեղեկացնում է Squawka Football-ը, այդ արդյունքի շնորհիվ գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը դարձել է մրցաշարի պատմության ամենաերիտասարդ մարզիչը, ով որևէ ակումբի գլխավորությամբ նվաճել է կիսաեզրափակչի ուղեգիր։ Նագելսմանը երեկվա կայացած […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի երկրորդ քառորդ եզրափակչի շրջանակում միմյանց դեմ դուրս եկան «Լայպցիգն» ու «Ատլետիկո Մադրիդը»։ Հանդիպման առաջին խաղակեսը հիմնականում անցավ հավասար պայքարում։ Կողմերն ավելի շատ հետախուզական բնույթի աշխատանք էին կատարում՝ փորձելով գտնել մրցակցի թույլ կողմերը, սակայն պետք է նշենք, որ «Ատլետիկո Մադրիդի» գրոհներն որոշ վերապահումներով ավելի վտանգավոր էին՝ չնայած «Լայպցիգը» ավելի շատ էր տիրում […]
Ավելին
1 1,530 1,531 1,532 1,533 1,534 1,990

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023