Գրինվուդն անչափ կարևոր հաղթանակ պարգևեց «կարմիր սատանաների» համար🎥

Գրինվուդն անչափ կարևոր հաղթանակ պարգևեց «կարմիր սատանաների» համար🎥

05/04/2021 - 00:26

Անգլիական Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց հետնապահների թվում ընթացող «Բրայթոնի» դեմ։

Հանդիպման հենց մեկնարկում մանկունյական ակումբը կարող էր բացել հաշիվը, սակայն 9-րդ րոպեին Մեյսոն Գրինվուդի կատարած հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։

13-րդ րոպեին հանդիպումը անսպասելի ընթացք ստացավ, քանի որ «Բրայթոնի» ֆուտբոլիստները բացեցին խաղի հաշիվը, իսկ աչքի ընկավ «ՄՅՈՒ»-ի նախկին հարձակվող Դանի Վելբեքը։

Խփած գոլից հետո էլ Գրեհեմ Փոթերի սաներն ավելի լավ տեսք ունեին դաշտում, սակայն նախքան ընդմիջման գնալն այլևս գոլեր չգրանցվեցին։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում արդեն հակառակ պատկերն էր, և «կարմիր սատանաները» տիրել էին նախձեռնությանը, ինչն էլ տվեց իր արդյունքը․ 62-րդ րոպեին Բրունո Ֆերնանդեշը հարվածային դիրք դուրս բերեց Մարկուս Ռեշֆորդին, ով էլ մոտ տարածությունից գրավեց Ռոբերտ Սանչեսի պաշտպանած դարպասը։

Ոգևորված ձեռքբերածով՝ «կարմիր սատանաները» ճնշում էին՝ ամեն կերպ ցանկանալով հաղթանակ տոնել այս խաղում և 83-րդ րոպեին, ի վերջո, առաջ անցան հաշվի մեջ․ Պոլ Պոգբայի փոխանցումից հետո աչքի ընկավ Մեյսոն Գրինվուդը։

Խաղավարտին մոտ հյուրերը ոչինչ չկարողացան առաջարկել մրցակցին, իսկ խաղն այդպես էլ ավարտվեց․ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց 2։1 հաշվով։

Այսպիսով, Օլե-Գունար Սուլշերի թիմը վաստակեց 60 միավոր և ամրապնդվեց 2-րդ հորիզոնականում՝ առաջատար «Մանչեսթեր Սիթիին» զիջելով 14 միավոր, սակայն «կարմիրները» մեկ հանդիպում պակաս են անցկացրել համաքաղաքացիների համեմատ։

«Բրայթոնը» մնաց 32 միավորով և զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023