Ինչպես տեղեկացնում է Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» պաշտոնական կայքը, ակումբը «Ռեալից» վարձակալել է Լուկա Յովիչին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ վարձակալությունը նախատեսված է լինելու մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը, սակայն հայտնի չէ, թե կողմերի միջև կնքված պայմանագրում կա կետ, որը հնարավորություն կտա գերմանական ակումբին գնել Յովիչի ամբողջական տրանսֆերային իրավունքները։ Լուկա Յովիչը 2019 թվականի ամռանը «Ռեալ» է տեղափոխվել հենց «Այնտրախտից»։ Այդ ժամանակ […]
Ավելին
Իսպանիայի Սուպեր գավաթի եզրափակչի ճանապարհին «Բարսելոնան» հաղթահարեց «Ռեալ Սոսիեդադի» արգելքը (1:1, 3:2 11-մետրանոց հարվածաշար)։ Այդ հանդիպմանը կատալոնական ակումբի կազմից բացակայում էր թիմի ավագ և առաջատար Լեո Մեսսին։ Ըստ Opta Sports-ի հաշվարկների՝ «կապտանռնագույններն» առանց Մեսսիի անցկացրած վերջին 10 հանդիպումներում չեն պարտվում՝ տանելով 8 հաղթանակ և 2 հանդիպում ավարտելով ոչ-ոքի։ Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին «Բարսելոնայի» կազմում, բոլոր խաղերը […]
Ավելին
Հունվարի 14-ին կայացել է Ֆրանսիայի Սուպեր գավաթի հանդիպումը, որի շրջանակում ՊՍԺ-ն 2։1 հաշվով հաղթեց «Մարսելին»՝ հոբելյանական՝ 10-րդ անգամ նվաճելով բաղձալի գավաթը։ Այդ հանդիպումից հետո ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն ու «Մարսելի» իսպանացի պաշտպան Ալվարո Գոնսալեսը վեճի են բռնվել Twitter-ում։ Այս ֆուտբոլիստների հարաբերությունները սրվել են դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին Լիգա 1-ի ընթացիկ խաղարկության 3-րդ տուրի շրջանակում կայացած հանդիպումից […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, «Բավարիայի» 19-ամյա վինգեր Լեոն Դայակուն, ամենայն հավանականությամբ, կփոխի ակումբային գրանցումը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ գերմանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Միլանը», «Քյոլնը», «Ունիոն Բեռլինն» ու ֆրանսիական «Նիցցան»։ Հատկանշական է, որ վերոնշյալ բոլոր ակումբները դիտարկում են ֆուտբոլիստին վարաձակալելու տարբերակը, որն իր մեջ կներառի նաև խաղացողին գնելու իրավունք։ Ընդ որում՝ ինքը՝ ֆուտբոլիստը նույնպես ցանկանում է ժամանակավորապես […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն՝ հղում անելով Sky Sport Italia-ին, «Յուվենտուսի», «Ատլետիկո Մադրիդի» և «Բավարիայի» նախկին հարձակվող Մարիո Մանջուկիչը, հնարավոր է, վերադառնա Իտալիա և իր ելույթները շարունակել «Միլանի» կազմում։ Երեքշաբթի օրը՝ հունվարի 12-ին, «ռոսոներիների» ներկայացուցիչները հանդիպել են 34-ամյա խորվաթ ֆուտբոլիստի գործակալի հետ և քննարկել հնարավոր տեղափոխության մանրամասները․ հաղորդվում է, որ հանդիպումն անցել է դրական մթնոլորտում։ […]
Ավելին
Իսպանիայի Սուպեր գավաթի կիսաեզրափակիչ խաղում «Բարսելոնան» միայն հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի շնորհիվ կարողացավ հաղթահարել «Ռեալ Սոսիեդադի» արգելքը (1։1, 3։2`11-մետրանոց հարվածաշարով)։ 11-մետրանոց հարվածից վրիպած ֆուտբոլիստներից մեկն էլ կատալոնացիների հարձակվող Անտուան Գրիզմանն է․ նրա հարվածը բարձր ստացվեց։ Ինչպես տեղեկանում ենք Sports.ru-ի էջերից, սա ֆրանսիացի ֆուտբոլիստի՝ թվով 5-րդ անընդմեջ վրիպումն էր 11-մետրանոց նշակետից․ երեք անգամ նա վրիպել է Ֆրանսիայի […]
Ավելին
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Գերմանիայի Գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի շրջանակում Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Հոլշտայն Քիլ» ակումբից կրած պարտության և հետագա անելիքների մասին. «Սա շոկ էր, մենք հիաթափված ենք․ ցանկանում էինք կրկնել թրեբլը։ Մեծ հաշվով ամեն ինչ վճռեցին մանրուքները․ հաճելի չէր, որ խաղի վերջին վայրկյաններին գնդակ ընդունեցինք սեփական դարպասը։ Պենք է շնորհավորենք […]
Ավելին
Հունվարի 13-ին կայացավ Գերմանիայի գավաթի 2020/21 խաղարկության 1/16 եզրափակչի վերջին հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Հոլշտայն Քիլը» և գործող գավաթակիր «Բավարիան»։ Մյունխենյան ակումբը հանդիպման մեծ մասում հաղթում էր 1։2 հաշվով, սակայն 90+5-րդ րոպեին գնդակ բաց թողեց, իսկ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ դարպասի գրավում չարձանագրվեց։ Կողմերը հաղթողին պարզելու համար 11-մետրանոց հարվածներ […]
Ավելին
Հունվարի 14-ին մեկնարկեց Իսպանիայի Սուպեր գավաթի 2020/21 մրցաշրջանի խաղարկությունը, որին մասնակցում են Լա լիգայի գործող չեմպիոն «Ռեալը», գործող փոխչեմպիոն «Բարսելոնան», ինչպես նաև Իսպանիայի թագավորական գավաթի նախորդ խաղարկության շրջանակում եզրափակիչ հասած երկու բասկյան ակումբները՝ «Ատլետիկ Բիլբաոն» ու «Ռեալ Սոսիեդադը»։ Եզրափակիչ հանդիպումը կորոնավիրուսի համաճարակի պատճառով մինչ օրս չի կայացել և անորոշ ժամանակով հետաձգված է։ Մրցաշարի առաջին կիսաեզրափակիչ […]
Ավելին
Գերմանիայի Գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի շրջանակում Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Հոլշտայն Քիլ» ակումբը սեփական հարկի տակ ընդունեց «Բավարիային»։ Թվում էր՝ խաղում կա ակնհայտ ֆավորիտ, սակայն կարգով ավելի ցածր ակումբն ընդհանրապես համաձայն չէր այս սցենարի հետ։ Կողմերն առաջին խաղակեսում փոխանակվեցին խփած մեկական գոլով։ Նախ 14-րդ րոպեին մյունխենյան ակումբին առաջ մղեց Սերժ Գնաբրին, ապա 37-րդ րոպեին Ֆին Բարտելսը […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023