«Վուլվերհեմպտոնի» հարձակվող Պատրիկ Կուտրոնեն կարիերան կշարունակի իսպանական Լա լիգայում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, 23-ամյա հարձակվողը շուտով կդառնա «Վալենսիայի» ֆուտբոլիստ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «չղջիկները» վարձակալելու են Կուտրոնեին, իսկ ինքը՝ ֆուտբոլիստը, հունվարի 30-ին կմեկնի Վալենսիա, որպեսզի ավարտին հասցնի տեղափոխությունը։ Հիշեցնենք, որ Պատրիկ Կուտրոնեն «Միլանի» սան է և 2019 թվականի ամռանը 22 մլն եվրոյի դիմաց համալրեց […]
Ավելին
«Ռոման» ու «Ինտերը» ցանկանում էին փոխանակվել ֆուտբոլիսներով, սակայն, ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ջանլուկա դի Մացրիոյի կայքը, կողմերին չի հաջողվել այդ հարցում համաձայնության հասնել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Էդին Ջեկոն պետք է տեղափոխվեր «Ինտեր», իսկ Ալեքսիս Սանչեսը՝ «Ռոմա»։ Բանակցությունները ներկա պահին դադարեցված են, քանի որ հռոմեական ակումբը դժգոհ է եղել ֆինանսական մի շարք կետերից։ Բացի դրանից, «Ռոման» […]
Ավելին
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հույս է հայտնել, որ թիմի վինգեր Գարեթ Բեյն իրեն լավագույնս կդրսևորի Հարի Քեյնի բացակայության պայմաններում․ «Գարեթի համար կարևորագույն պահ է։ Նա իրեն ավելի ու ավելի լավ է զգում։ Երբ վնասվածք են ստանում Քեյնի նման ֆուտբոլիստները, մյուսներն իրենց պետք է ավելի լավ դրսևորեն։ Հուսով եմ հիմա Բեյլն իրեն ցույց կտա», ասել […]
Ավելին
Հալկը տեղափոխվեց «Ատլետիկո Մինեյրո»։ Այս մասին հայտնում է բրազիլական ակումբի պաշտոնական կայքը։ 34-ամյա հարձակվողի և ակումբի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը։ Հալկի վերջին ակումբը չինական «Շանհայ ՍՊԻԳ»-ն էր, որի շարքերը համարլել էր 2016 թվականի ամռանը։ Չինական ակումբը Սանկտ Պետերբուրգի «Զենիթին» խաղացողի դիմաց վճարել էր 55․8 մլն եվրո։ Այդ ակումբի կազմում նա […]
Ավելին
«Չելսիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է ակումբի նախկին մարզիչ Ֆրենկ Լեմպարդի մասին․ «Խոստովանում եմ, որ Ֆրենկի հեռացումն ակումբի աշխատակիցներին հիասթափեցրել է։ Ես շատ եմ հարգում նրան և ինքս համարվել եմ նրա երկրպագուն, երբ նա դեռևս ֆուտբոլիստ էր։ Անչափ հետաքրքիր էր հետևել, թե նա ինչպես էր շարժվում և ինչպես էր իրեն պահում դաշտում։ Նա […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Վեսթ Հեմի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեսի Լինգարդին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «մրճահարները» մանկունյական ակումբին վարձակալության դիմաց վճարելու են 1․7 մլն եվրո, իսկ պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2021 թվականի հունիսի 30-ը, որը չի ներառում խաղացողին գնելու անմիջական իրավունք։ Նոր ակումբի կազմում նա հանդես կգա «11» համարի մարզաշապիկով։ Ջեսի Լինգարդը […]
Ավելին
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան`IFFHS-ը, ներկայացրել է 2011-2020 թթ․ Աֆրիկա մայրցամաքը ներկայացնող ֆուտբոլիստներից կազմված խորհդանշական հավաքականը, որն ունի հետևյալ տեսքը․ Դարպասապահ – Վինսենթ Էնյեամա (Նիգերիա) Պաշտպաններ – Ահմեդ Ֆաթհի (Եգիպտոս), Մեհդի Բենատիա (Մարոկկո), Կալիդու Կուլիբալի (Սենեգալ), Էրիկ Բայի (Կոտ դ’Իվուար) Կիսապաշտպաններ – Յայա Տուրե (Կոտ դ’Իվուար), Անդրե Այու (Գանա), Ռիյադ Մարեզ (Ալժիր) Հարձակվողներ – […]
Ավելին
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան` IFFHS-ը, ներկայացրել է 2011-2020 թթ․ Լատինական Ամերիկան ներկայացնող ֆուտբոլիստներից կազմված խորհրդանշական հավաքականը։ Հավաքականը ունի հետևյալ տեսքը․ Դարպասապահ – Ժուլիո Սեզար (Բրազիլիա) Պաշտպաններ – Դանի Ալվես, Տիագո Սիլվա, Մարսելո (բոլորը՝ Բրազիլիա), Խավիեր Մասկերանո (Արգենտինա) Կիսապաշտպաններ – Անխել դի Մարիա, Լեո Մեսսի (երկուսն էլ ՝ Արգենտինա), Կազեմիրո (Բրազիլիա) Հարձակվողներ – Նեյմար […]
Ավելին
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան` IFFHS-ը, ներկայացրել է իր վարկածով նախորդ տասնամյակի խորհդանշական հավաքականը։ Հավաքականն ունի հետևյալ տեսքը․ Դարպասապահ – Մանուել Նոյեր («Բավարիա») Պաշտպաններ – Մարսելո («Ռեալ Մադրիդ»), Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ»), Սերխիո Ռամոս («Ռեալ Մադրիդ»), Ֆիլիպ Լամ («Բավարիա») Կիսապաշտպաններ – Լուկա Մոդրիչ («Ռեալ Մադրիդ»), Անդրես Ինիեստա («Բարսելոնա»), Տոնի Կրոս («Ռեալ Մադրիդ») Հարձակվողներ – […]
Ավելին
«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է թիմի հարձակվողական կիսապաշտպան Քրիստիան էրիկսենի մասին։ «Ռեգբիում կա խաղացող, ով դուրս է գալիս խաղադաշտ պահեստայինների նստարանից (ժպտում է)։ Մենք հույս ունենեք, որ Քրիստիանը կարող է օգնել մեզ տարբեր իրավիճակներում։ Նա կարող է դառնալ «Ինտերի» լրացուցիչ զենքը, սակայն նա չի կարողանա դուրս գալ խաղադաշտ՝ միայն տուգանային հարվածներ իրացնելու համար»,- […]
Ավելին
1 1,335 1,336 1,337 1,338 1,339 1,980

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023