ԿԼ-ի պաշտոնական էջը հրապարակել է Երևանի և Արարատ լեռան համայնապատկերը📸

ԿԼ-ի պաշտոնական էջը հրապարակել է Երևանի և Արարատ լեռան համայնապատկերը📸

27/09/2021 - 22:17

Կոնֆերենցիաների լիգայի Instagram-ի պաշտոնական էջը հրապարակել է Երևանի և Արարատ լեռան համայնապատկերը և գրել հետևյալը.

«Անվանե՛ք քաղաքը 🧐»։

Բացի դրանից, ԿԼ-ի Twitter-ի պաշտոնական էջը լուսանկար է հրապարակել նաև Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտից` հարցնելով, թե ո՞ր ակումբն է այստեղ խաղում։

Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի 2-րդ տուրի շրջանակում «Ալաշկերը» սեպտեմբերի 30-ին Երևանում կմրցի Ֆինլանդիան ներկայացնող ՀԻԿ-ի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023