«Ռոմայի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, նոր պայամանագիր կկնքի ակումբի հետ։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, Հենոն «գայլերի» ներկայացուցիչների հետ պայմանագրի երկարաձգման հարցում արդեն համաձայնության է հասել։ Ըստ նոր պայմանագրի՝ 31-ամյա ֆուտբոլիստը Իտալիայի մայրաքաղաքում կմնա մինչև 2022 թվականի հունիսի 30-ը, այսինքն, նվազագույնը ևս մեկ մրցաշարջան է հանդես գալու «Ռոմայի» կազմում։ Վտանգ կար, […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրը մեկնարկեց «Սելտա» – «Վիլյառեալ» խաղով, որտեղ հյուրերը ջախջախիչ հաշվով հաղթանակ գրանցեցին իրենց օգտին։ Խաղի 31-րդ րոպեին հաշիվն արդեն 0։4 էր։ Գոլերն իրենց ակտիվում գրանցեցին Ժերար Մորենոն, Մոյսես Գոմեսը, Դանի Պարոխոն և Ֆեր Նինիոն։ Հետագայում Ունայի Էմերիի սաները հանգստացրին խաղը և այն մոտեցրին իր տրամաբանական ավարտին։ «Դեղին սուզանավի» տղաները ոչ մի […]
Ավելին
Հունվարի 8-ին մեկնարկեց Անգլիայի գավաթի խաղարկության հիմնական փուլը, որին մասնակցում են նաև արդեն Պրեմիեր լիգան ներկայացնող բոլոր ակումբները։ 1/32 եզրափակչի շրջանակում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Աստոն Վիլլայի» դեմ։ Ինչպես հայտնի է, Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը ծանրագույն իրավիճակում է հայտնվել, քանի որ ակումբի հիմնական կազմի գրեթե բոլոր ֆուտբոլիստները վարակվել են կորոնավիրուսով, ակումբի մարզաբազան անորոշ ժամկետով փակվել է, իսկ […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 15-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում Մյունխենգլադբախում միմյանց դեմ մրցեցին տեղի «Բորուսիան» և «Բավարիան»։ Մյունխենյան ակումբը բավական արագ երկու գնդակի առավելություն ստացավ, քանի որ նախ՝ 20-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը, ապա՝ 26-րդ րոպեին Լերոն Գորեցկան կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ «Բորուսիայի» ֆուտբոլիստները, սակայն, չընկճվեցին և նախքան ընդմիջման գնալը ոչ միայն կրճատեցին, այլև […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, կայացել է Cola del Rey-ի՝ Իսպանիայի թագավորական գավաթի 1/16 եզրափակչի վիճակահանությունը: 1/16 եզրափակչի հանդիպումները կկայանան հունվարի 16-ին, 17-ին, 20-ին ու 21-ին։ «Կոռնելիա» – «Բարսելոնա» «Ալկոյանո» – «Ռեալ Մադրիդ» «Իբիցա» – «Ատլետիկ Բիլբաո» «Կորդոբա» – «Ռեալ Սոսիեդադ» «Լեգանես» – «Սևիլիա» «Ալկորկոն» – «Վալենսիա» «Ժիրոնա» – «Կադիս» «Սպորտինգ Խիխոն» […]
Ավելին
«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Վիկտոր Ֆոնտը խոսել է ակումբի ծանր ֆինանսական դրության մասին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնական ակումբը կուտակել է հսկայական պարտք, որը կարող է սնանկացման պատճառ դառնալ։ «Այս պահին «Բարսելոնան» իրենից ներկայացնում է մի գնացք, որը 200 կմ ժամ արագությամբ սլանում է դեպի պատը․ ֆինանսական առումով «Բարսելոնան» գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- Ֆոնտի խոսքերն […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 15-րդ տուր կենտրոնական խաղերից մեկի շրջանակում միմյանց դեմ կմրցեն «Բորուսիա Մյունխենգլադբախն» ու «Բավարիան»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23:30, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Ինչպես տեղեկանում ենք «Յուվենտուսի» պաշտոնական կայքէջից, թիմի հոլանդացի պաշտպան Մաթիաս դե Լիխտի՝ կորոնավիրուսի թեսը դրական արդյունք է տվել, որից հետո ֆուտբոլիստը մեկուսացվել է՝ համաձայն հաստատված կանոնակարգի։ Ավելի վաղ «բիանկոներիների» կազմում կորոնավիրուսով վարակվել էին նաև Խուան Կուդրադոն և Ալեքս Սանդրոն։ Այս երեք ֆուտբոլիստները բաց կթողնեն առնվազն հունվարի 10-ին կայանալիք Ա սերիայի 17-րդ տուրի «Սասուոլոյի» դեմ կայանալիք […]
Ավելին
Get German Football News (GGFN) կայքը կազմել է 2020 թվականի բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստների 100-յակը, որում տեղ են գտել Բունդեսլիգայում և Բուդեսլիգա 2-ում հանդես եկող ֆուտբոլիստներ։ Հատկանշական է, որ լավագույն տասնյակի ութ ֆուտբոլիստներ ներկայացնում են Մյունխենի «Բավարիան», երկուսը՝ Դորտմունդի «Բորուսիան»։ Ձեզ ենք ներկայացնում թոփ-10 ըստ GGFN-ի 1․ Ռոբերտ Լևանդովսկի (հարձակվող, «Բավարիա») 2․ Յոզուա Կիմիխ (կիսապաշտպան, «Բավարիա») […]
Ավելին
«Յուվենտուսի» կիսապաշտպաններ Ֆեդերիկո Բերնարդեսկին և Ադրիեն Ռաբիոն կարող են լքել թուրինյան ակումբն արդեն հունվարին։ Ըստ La Gazzetta dello Sport պարբերականի՝ Յուվենտուսի ղեկավարությունը պատրաստ է քննարկել ֆուտբոլիստների տրանսֆերների հարցը, եթե լինեն հստակ առաջարկներ։ Աղբյուրը նշում է «ծեր սինյորայի» ևս մեկ ֆուտբոլիստի անուն, որը նույնպես կարող է փոխել ակումբային գրանցումը․ խոսքը Սամի Խեդիրայի մասին է։ Ավելի վաղ […]
Ավելին
1 1,281 1,282 1,283 1,284 1,285 1,893

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023