Մբապեն ու Բենզեման ճախրում են. Ֆրանսիան ջախջախեց Ղազախստանին` նվաճելով ԱԱ ուղեգիր🎥

Մբապեն ու Բենզեման ճախրում են. Ֆրանսիան ջախջախեց Ղազախստանին` նվաճելով ԱԱ ուղեգիր🎥

14/11/2021 - 01:36

Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 9-րդ տուրում Ֆրանսիայի հավաքականը D խմբի շրջանամում Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում մրցեց Ղազախստանի ընտրանու դեմ։

Առաջին կեսի հերոսը Կիլիան Մբապեն էր, ով ընդամենը 26 րոպեի ընթացքում դարձավ հեթ-տրիկի հեղինակ` 6-32-րդ րոպեների ընթացքում դառնալով 3 գոլի հեղինակ։

Երկրորդ խաղակեսում էլ «եռագույնները» շարունակեցին մրցակցի «ջարդն» ու ևս 3 գնդակ ուղարկեցին Ստաս Պոկատիլովի պաշտպանած դարպասը։

Դիդիե Դեշամի կազմից երկրորդ կեսում դուբլի հեղինակ դարձավ Կարիմ Բենզեման, մեկ գնդակ էլ խփեցին Ադրիեն Ռաբիոն, Անտուան Գրիզմանը, Կիլիան Մբապեն։

Վերջինս այս խաղում ընդհանուր առմամբ խփդց 4 գոլ` դառնալով պոկերի հեղինակ։

Այսպիսով, Ֆրանսիայի հավաքականը 8:0 հաշվով ջախջախեց Ղազախստանին։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

Բոսնիա և Հերցեգովինա 1:3 Ֆինլանդիա

D խումբը 9-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը.

  1. Ֆրանսիա – 15 միավոր
  2. Ֆինալդիա – 11 միավոր
  3. Ուկրաինա – 9 միավոր
  4. Բոսնիա և Հերցեգովինա – 7 միավոր
  5. Ղազախստան – 3 միավոր

Հավելենք, որ Ֆրանսիայի հավաքականը, հաղթելով Ղազախստանին, նվաճեց աշխարհի առաջնության խմբային փուլի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023