Եվրո-2022. Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքանը պարտվեց Խորվաթիային🎥

Եվրո-2022. Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքանը պարտվեց Խորվաթիային🎥

13/11/2021 - 19:05

Եվրո-2022-ի որակավորման փուլի 2-րդ տուրում Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականը 11-րդ խմբի շրջանակում մրցեց Խորվաթիայի իրենց տարեկիցների ընտրանու դեմ։

Ցավոք, մեր ընտրանին պարտվեց 0:2 հաշվով։ Խորվաթիայի հավաքականի գոլերը խփեցին Կարլո Սպերլյակն ու Մաթիա Ֆրիգանը։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

Շոտլանդիա Մ-19 3:0 Ջիբրալթար Մ-19

11-րդ խումբը 2-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը.

  1. Խորվաթիա Մ-19 – 6 միավոր
  2. Հայաստան Մ-19 – 3 միավոր
  3. Շոտլանդիա Մ-19 – 3 միավոր
  4. Ջիբրալթար Մ-19 – 0 միավոր

Հավելենք, որ պայքարն էլիտ ռաունդում յուրաքանչյուր խմբից շարունակում են լավագույն երկու հավաքականները։

Նշենք, որ Վարազդատ Ավետիսյանի սաներն իրենց հաջորդ հանդիպումը կանցկացնեն նոյեմբերի 16-ին և կմրցեն Ջիբրալթարի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023