Ինչպես տեղեկացնում է Sport24-ը, Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական Պրեմիեր լիգան ներկայացնող «Տամբովի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը տեղափոխվում է հայկական ակումբ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ խոսքը «Արարատ-Արմենիայի» մասին է, որի հետ 33-ամյա հարձակվողը շուտով պայմանագիր կկնքի։ Հիշեցնենք, որ Կարապետյանը «Տամբովի» շարքերը համալրել է 2020 թվականի օգոստոսին, որի կազմում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և […]
Ավելին
Հունվարի 24-ին՝ բրազիլական Պորտու Նասիոնալ քաղաքի հարևանությամբ դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Բրազիլական «Պալմաս» ակումբի մասնավոր ինքնաթիռը կործանվել է, որի մեջ եղել էին ակումբի 4 ֆուտբոլիստներ, ակումբի նախագահն ու երկու օդաչուներ։ Ինչպես տեղեկացնում է Globoesporte-ն, դեպքը տեղի է ունեցել թռիչքուղուց ոչ հեռու օդ բարձրանալուց անմիջապես հետո։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքնաթիռում գտնվող բոլոր 6 անձինք զոհվել են։ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 20-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Ատլետիկոն» սեփական հարկի տակ ընդունեց «Վալենսիային» և կարողացավ 3։1 հաշվով կամային հաղթանակ տոնել մրցակցի նկատմամբ։ Հանդիմպան 11-րդ րոպեին վալենսիական ակումբի կիսապաշտպան Ուրոշ Ռաչիչն առաջ մղեց իր թիմին՝ 0։1։ Բնականաբար, այս հաշիվը չեր կարող բավարարել Դիեգո Սիմեոնեյի սաներին, որոնք նետվեցին կերցրածը ետ բերելու և 23-րդ րոպեին Ժոաու Ֆելիշի […]
Ավելին
«Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որտեղ նա հանդես է եկել նոր իմիջով․ 39-ամյա հարձակողը սափրել է գլուխը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Լևոն Պաչաջյանը 2000-ականներին հայկական ֆուտբոլի ամենավառ ներկայացուցիչներից մեկն էր, ով 2007 թվականին նույնիսկ ճանաչվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, իսկ տևական ժամանակ ազգային հավաքականում կայուն տեղ ուներ, որի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 38 հանդիպում՝ խփելով 2 գոլ։ Այժմ Լևոնը 37 տարեկան է, սակայն չի դադարում ֆուտբոլ խաղալ և հաճույք ստանալ իր սիրած մարզաձևից՝ հանդես գալով շվեդական […]
Ավելին
Շարունակվում է գերմանական Բունդեսլիգայի 18-րդ տուրը որի շրջանակում մրցաշրջանի առաջատար և գործող չեմպիոն «Բավարիան» աարտագնա խաղում 0։4 հաշվով հաղթանակի հասավ «Շալկե 04»-ի նկատմամբ։ Խաղի հաշիվը բացվեց 33-րդ րոպեին Թոմաս Մյուլերի՝ գլխի հարվածով, իսկ գոլային փոխանցումն իր անվան դիմաց Յոզուա Կիմիխը։ Առաջին խաղակեսում այլևս գոլեր չխփվեցին։ Երկորդ խաղակեսի մեկնարկից 9 րոպե անց աչքի ընկնելու հերթը Ռոբերտ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Ֆեներբախչեի» պաշտոնական կայքը, ակումբը Մեզութ Օզիլի տեղափոխության հարցում համաձայնության է հասել «Արսենալի» հետ։ Թուրքական արմատներով գերմանացի ֆուտբոլիստի տեղափոխության մասին լուրը հաստատել է նաև լոնդոյնան ակումբի մամուլի ծառայությունը։ Ըստ Transfermarkt.com-ի՝ Օզիլի ու «Ֆեներբախչեի» միջև պայմանագիրը կնքվել է մնչև 2024 թվականի հունիսի 30-ը։ Հատկանշական է, որ «Ֆեներբախչեն» ու «Արսենալը» խաղացողի տեղափոխության մասին մանրամասներ […]
Ավելին
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Անգլիայի Գավաթի (FA Cup) 1/16 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կայանալիք արտագնա հանդիպման մասին։ Կապված այդ խաղի կարևորության և վերջին շրջանում մերսիսայդյան ակումբի ցուցադրաց անհաջող ելույթների հետ՝ մեծ են ճնշումները դեպի գերմանացի մասնագետը։ «Ես արտաքին ճնշում չեմ զգում․ ամբողջ կյանքում ինքս եմ ինձ ներսից ճնշում։ Այնպես որ այդ առումով […]
Ավելին
Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում ուժերը չափեց նշանակությամբ 4-րդ դիվիզիոնը՝ Երկրորդ լիգան ներկայացնող «Չելթենհեմի» դեմ և կարողացավ կամային հաղթանակի հասել 1։3 հաշվով՝ ապահովելով իր տեղը 1/8 եզրափակչում։ Ինչպես և ակնկալվում էր, Պեպ Գվարդիոլայի սաներն ունեին հսկայական առավելություն, տիրում էին գնդակին, գրոհներ կազմակերպում և վտանգավոր հարվածներ տեղում մրցակցի դարպասի ուղղությամբ։ Չնայած հզոր […]
Ավելին
Վերջերս «Լացիոն» թվիթերյան էջի միջոցով հայտնեց թիմի տարօրինակ ձոռքբերման մասին։ Հռոմեական ակումբի նորեկը Լարսոն Կուլիբալին երբեք ֆուտբոլ չի խաղացել պրոֆեսիոնալ մակարդակով։ 17-ամյա իվուարցին Իտալիայի մայրաքաղաք էր ժամանել միայնակ՝ աշխատանք փնտրելու նպառակով, սակայն հայտնվել էր անչափահասների կեցավայրում։ «Լացիոյի» ակադեմիայի ղեկավար Մաուրո Բիանկեզին պատմել է, թե ինչպես է գտել այս տղային․ «Նա շատ ծանր օրեր է ապրել […]
Ավելին
1 580 581 582 583 584 658

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023