«She said yes!». Ֆուտբոլիստն իր սիրելիին առաջարկություն է արել հենց խաղադաշտում 🎥

«She said yes!». Ֆուտբոլիստն իր սիրելիին առաջարկություն է արել հենց խաղադաշտում 🎥

05/07/2021 - 10:24

Ամերիկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 13-րդ տուրի շրջանակում «Մինեսոտա Յունայթեդը» սեփական հարկի տակ չի կարողացել կոտրել «Սան Խոսեի դիմադրությունը». գրանցվել է 2:2 արդյունքը։

Այդ հանդիպման ավարտից հետո տեղի է ունեցել հետաքրքիր և ռոմանտիկ մի իրադարձություն։

«Մինեսոտայի» մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է ակումբի կիսապաշտպան Հասանի Դոթսոնը հենց խաղադաշտում ամուսնության առաջարկություն անում իր ընկերուհուն` Պետրա Վուչկովիչին։

Վուչկովիչն առանց վարանելու ընդունել է իր սիրելիի առաջարկը։

Հավելենք, որ «Մինեսոտան» ՄԼՍ-ի արևմտյան կոնֆերենցիայում անցկացրած 11 խաղից հետո վաստակել է 15 միավոր և զբաղեցնուն է 6-րս հորիզոնականը, իսկ «Սան Խոսեն» 11 միավորով 12-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023